Կրեմլում ՀՀ-ին երեկ ասացին՝ քի՛չ զանգեք մեզ․ Ալիևին հակաքայլ իշխանությունը չի գտել՝ կարծելով լուծումը ՌԴ-ն է․ Վարդան Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.11.2024 | 16:35
Գամփռին դաժան վերաբերմունքի են արժանացրել․ պահանջում ենք պաշտպանել կենդանիների իրավունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 16:33
Հովիկ Աղազարյանը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե
19.11.2024 | 16:26
ՌԴ-ն կարող է միջուկային պատասխան տալ Ուկրաինայի կողմից արևմտյան ոչ միջուկային հրթիռների կիրառմանը․ Պեսկով
19.11.2024 | 16:20
Ցանկացած պետական աշխատող պետք է պատրաստ լինի թողնել պաշտոնը․ Ժաննա Անդրեասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 16:18
Արցախցիներին ուղղված ծրագրերը պետք է համահունչ լինեն Հայաստանի զարգացման ծրագրերին․ ՀԿ տնօրեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 16:07
Վրաստանի նախագահը հայց է ներկայացրել ՍԴ ընտրախախտումների հետ կապված
19.11.2024 | 15:55
Այսօր Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը
19.11.2024 | 15:52
Որևէ ամբիոն չի փակվում, ստեղծում ենք նոր գիտակրթական կենտրոններ․ ԵՊՀ ռեկտոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 15:44
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել  Լենա Նազարյանը
19.11.2024 | 15:43
Բլինքենի օգնականը հաստատել է, որ Բայդենը լիազորել է Ուկրաինայի ԶՈՒ-ին հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին
19.11.2024 | 15:34
Իրավաբանության «կորիֆեյ» Սուրեն Գրիգորյան, Ձեր սիրուն դեմքի տակ «սպրուտ» է թաքնված. Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 15:32
Երկու նախարար դադարեցրել է անդամակցությունն «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդին
19.11.2024 | 15:25
Շինարարության ոլորտից այս տարի 18 մլրդ դրամ ենք հավաքագրել, Մարությանի օրոք զրո էր․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 15:16
Ուկրաինացի զինվորականներն առաջին անգամ ՌԴ-ին հարվածել են ATACMS հրթիռներով․ ՌԲԿ-Ուկրաինա
19.11.2024 | 15:08
3 տարի է ասում ենք՝ ֆինանսավորում է պետք․ «Գիտուժ» նախաձեռնության անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ

-Պարո՛ն Հարությունյան, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մոսկվայում էր, և ՌԴ ԱԳՆ ղեկավար Լավրովը ուշագրավ հայտարարություն է արել հայ ռազմագերիների վերադարձի թեմայով։ Եթե նախկինում Մոսկվան պարզ հայտարարում էր՝ «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով գերիները պիտի վերադարձվեն, Լավրովն այսօր արդեն ասում է «Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ պայմանագրի 8-րդ կետում խոսվում է այն ռազմագերիների մասին, որ գերեվարվել են ռազմական գործողությունների ժամանակ, իսկ այսօր Բաքվում պահվում են մարդիկ, որ գերեվարվել են ռազմական գործողությունների ավարտից հետո»։ Ճի՞շտ է այն տպավորությունը, որ Մոսկվան փորձում է արդարացնել գերիներին չվերադարձնող Բաքվին՝ մոռանալով, որ Խծաբերդում և Հին Թաղերում հայ զինծառայողները գերեվարվել են ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց, ավելին՝ ռուսների աչքի առաջ Ադրբեջանը հարձակվեց և գրավեց այդ շրջանները։

-Լավրովը ոչինչ էլ չի մոռանում, նա արել է այն հայտարարությունը, որը պետք է արվի նրանց կողմից։ Դա բնական է, որովհետև իզուր է մեզ թվում, թե Ռուսաստանը, որը մեր դաշնակիցն է, պետք է բոլոր հարցերում և միանշանակ լինի մեր կողքին։ Ռուսաստանը նաև Ադրբեջանի դաշնակիցն է։ Մենք պետք է կարողանանք կտրվել մեր հյուսած, կերտած իրականությունից, որտեղ մի կողմում մենք ենք և ռուսները, ապա՝ թուրքերը և ադրբեջանցիները։ Չկա այդպիսի բան։ ՌԴ-ն լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, ձգտում է է՛լ ավելի լավացնել իր հարաբերություններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Այդ համատեքստում է ՌԴ-ն դիտարկում հայ-ադրբեջանական կոնֆլիկտը, ռուս-հայկական հարաբերությունները, և ՌԴ-ի համար կան առանձին ռուս-ադրբեջանական, ռուս-հայկական հարաբերություններ, կա գլոբալ աշխարհ, որտեղ ՌԴ-ն ունի հսկայական, մեծ շահեր, և այդ մեծ շահերի համատեքստում տեղավորվում է շատ փոքր հարց՝ հայ-ռուսական հարաբերությունները։

Լավրովի այս խոսքն ապացուցում է, որ այո՛, ավելի մեծ ակնկալիքների իրավունք մենք չունենք։ Մենք պետք է կարողանանք հասկանալ իրականությունը և ոչ թե մեր ցանկություններից, այլ իրականությունից ելնելով մշակենք մեր քայլերը, եթե ցանկանում ենք վերադարձնել մեր գերիներին։ Լավրովի այս խոսքերը եկան ապացուցելու, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո գերիների վերադարձի հարցում ՀՀ-ն սխալ ուղղությամբ է գնացել։ Այս ամիսներին ՀՀ-ն, փաստորեն, գնացել կամ զանգել է Մոսկվա, շփվել է ադրբեջանցիների և այլ ուժերի հետ՝ շեշտը դնելով ամսի 9-ի հայտարարության վրա։ Պարզվում է, որ դա սխալ է։

-Փաստ է, որ հայ զինծառայողները գերեվարվել են ռուս խաղաղապահների իրավազորության և պատասխանատվության գոտում, և ռուսների համար գերիների վերադարձի հարցը պետք է առանցքային լիներ։  

-Ո՛չ, չպետք է դա լիներ առանցքային։ Գերեվարվել են մե՛ր զինվորները, ոնց և ինչպես՝ այդ խնդիրն արդեն երկրորդական է։ Կարևորագույն խնդիրն է՝ վերադարձնել այդ գերիներին, գտնել ուղիներ, ոչ թե մեկ ուղի՝ նոյեմբերի 9-ի արձանագրությունը, և սկսել դրանով զբաղվել կամ, ասենք, զանգահարել Կրեմլ, այլ պետք է գտնել բազմաթիվ ճանապարհներ և բազմաթիվ աջակիցների, որոնց օգնությամբ հնարավոր կլիներ այդ խնդիրը լուծել։ Ըստ էության՝ Հայաստանն այդ խնդիրը չի լուծել և չի էլ կարողանում լուծել այս պահին։

-Դուք խաղաղության հաստատման օրակարգն եք մշտապես պաշտպանել։ Նիկոլ Փաշինյանը տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու ցանկություն է հայտնում։ Ինչպես ասում են՝ «տանգոն մենակ չեն պարում», հատկապես, երբ դիմացինը Ադրբեջանի նախագահն է, որը միջանցք է պահանջում, Սյունիքում ճանապարհ է փակում՝ սահմանները արյունով ողողելով՝ ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի զինծառայողների արյամբ։ Այս պայմաններում տեղի՞ն է խոսել խաղաղության օրակարգի մասին։

-Ամեն ինչ իր ճիշտ պահին է գեղեցիկ, եթե ինչ-որ բան անում ես ժամանակավրեպ, արդեն այն չէ։ Ես տարիներ շարունակ՝ 90-ականներից եմ խոսում խաղաղության անհրաժեշտությունից, երկխոսությունից, և շարունակում եմ դա պնդել։ Տարիներ շարունակ՝ 90-ական, 2000-ական թվականներին, ինչ էլ խոսել եմ այդ թեմայով, մի կարևոր արձանագրում եմ արել, որ խաղաղության և երկխոսության այլընտրանքը պատերազմն է և հավանական պարտությունը։ Ես չեմ ցանկանում ասել, թե լավ գուշակ եմ, բայց եղավ պարտություն, եղավ արյուն և եղավ այն պատերազմը, որի մասին տարիներ ի վեր ասվում էր։ Մարդիկ դա չեն լսել, որովհետև նրանցից մի մասին թվում էր, թե պատերազմ չի լինի, որ ՌԴ-ն դա թույլ չի տա, մյուս մասն էլ հավատում էր՝ եթե պատերազմ լինի, անպայման կգրավեն ավելին, չհասկանալով՝ եթե գրավեն ավելին, դրանից ի՞նչ կփոխի, էլի շարունակելու էր մնալ պատերազմի և պարտության վտանգը։ Այս պատերազմի և պարտության պարագայում այն ուժը, որը մեզ տարել է պարտության և խոսում է խաղաղության օրակարգից, նրա բերանից ասված «խաղաղությունը» լուրջ չի ընկալվում։

-Խաղաղության դարաշրջան բացելու մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարում է հայաստանյա՞ն հասարակության, թե՞ միջազգային «ականջի» համար։

-Տարբերություն չկա, եթե նույնիսկ դա արվում է մեր կամ միջազգային հանրության համար, միևնույն է՝ կորցնում է իր արժեքը։ Իհարկե, պետք է խոսել այդ օրակարգից, բայց այն ուժը, որը մի քանի օր առաջ ռազմատենչ հայտարարություններ էր անում, չէր զգուշանում և չէր վախենում պատերազմից, անպատասխանատու էր, որի հետևանքով մենք հանգեցինք պատերազմին և պարտությանը, և երբ նրանք խոսում են պատերազմից, դա հավատ չի ներշնչում։ Մեր հակառակորդը՝ Ադրբեջանը, որոշել է իր հաջողություններից օգտվել բոլոր ուղղություններով՝ Արցախի հարցը համարում է լուծված, որոշել է Հայաստանից տանել հնարավորը։

Ճիշտ այնպես, ինչպես վերջին տասը ամիսներին Հայաստանի իշխանությունները չեն կարողացել գտնել լուծում և հակաքայլ, այդ բոլոր ամիսներին էլ ՀՀ-ի իշխանությունները չեն կարողացել գտնել Ալիևին հակաքայլ։ Միակ լուծումը, որ սրանց գլխում ծագում է որևէ իրավիճակի բախվելիս, Կրեմլ զանգահարելն է։ Երեկ Կրեմլին ՀՀ-ում ասացին, որ ժողովո՛ւրդ ջան, աշխատեք մեզ քիչ զանգել, ստիպված մեր համարը պիտի փոխենք։ Բայց եթե դու չես կարողանում քո հարևանի հետ գտնել զրուցելու ընդհանրություն, եթե դու չես կարողանում հարևանին ապացուցել, որ զրուցակից ես, դու նրան խաղաղության օրակարգ առաջարկել չես կարող։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան