Բարեփոխումներ «Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովության 2020-2023 թթ. պետական աջակցության ծրագրերի» պայմաններում

Լուրեր

03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 19:34
Factor TV-ի հրապարակումներից հետո երկու կաթված ստացած կալանավորն ազատ է արձակվել
Բոլորը

«Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության 2020-2023 թթ. պետական աջակցության ծրագրերի» պայմաններում և ընթացակարգերում իրականացվել են մի շարք բարեփոխումներ․ մասնավորապես, եթե նախկինում մինչև 4 մլն դրամ աջակցություն ստանալու համար 3 և ավելի երեխա ունեցող շահառուների տարիքային առավելագույն շեմը 25-ն էր, ապա այժմ այդ տարիքային շեմը բարձրացվել է մինչև 30. տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Բարեփոխումների արդյունքում՝ արդեն իսկ առաջին շահառուն ստացել է 4 մլն դրամ աջակցություն՝ երրորդ երեխայի ծննդով պայմանավորված։ Գումարը տրամադրվել է հաշվի առնելով այն, որ ծրագրին դիմելու պահին քաղաքացու տարիքը չի գերազանցել 30-ը՝ նախկինում սահմանված 25-ի փոխարեն։

Ծրագրի մեկնարկից մինչ օրս աջակցություն է ստացել 1,547 շահառու, ընդհանուր առմամբ՝ վճարվել է շուրջ 1 մլրդ 81 մլն դրամ։ Դիմողների թվի կտրուկ աճով պայմանավորված՝ ծրագրերի համար հատկացված ֆինանսական միջոցները համալրվել են ևս 420 մլն դրամով։

Հիշեցնենք, որ «Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության 2020-2023թթ. պետական աջակցության ծրագրերի» շրջանակում 2021 թ․ ընթացքում մեղմացվել են որոշ պարտադիր պայմաններ ևս։ Մասնավորապես՝ հանվել է այն պահանջը, համաձայն որի՝ միանվագ դրամական աջակցության ծրագրից օգտվելու դեպքում, շահառուն ձեռք բերվող անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետք է գրանցի իր անչափահաս բոլոր երեխաների անունով։ Այսուհետ ծրագրից օգտվելու համար բավարար է միայն անշարժ գույքի գրանցված լինելը շահառուի և նրա ամուսնու անունով (եթե առկա է գրանցված ամուսնություն)։

Երեխայի ծննդյան աջակցության ծրագրով՝ երեխայի ծննդյան օրվան հաջորդող ամսվա 1-ի դրությամբ՝ առնվազն 12 ամիս մարում ունենալու պայմանը փոխարինվել է դիմելու օրվա դրությամբ առնվազն 12 ամիս մարում ունենալու պահանջով։ Այսինքն՝ եթե երեխայի ծնվելուց հետո, շահառուն չունի հիփոթեքային վարկի առնվազն 12 ամիս մարում, նա կարող է սպասել և լրացնել մարումների սահմանված քանակը, բայց մինչև երեխայի 1 տարին լրանալը։ Եթե մարումների սահմանված քանակը լրացել է երեխայի մեկ տարեկանը լրանալուց հետո, քաղաքացին ծրագրից օգտվել չի կարող։