Դատախազը դատարան է հանձնել պաշտոնեական անփութության մեջ մեղադրվող դատավորի վերաբերյալ քրեական վարույթը

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Դատախազը 2025 թվականի ապրիլի 3-ին Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել պաշտոնեական անփութության մեջ մեղադրվող դատավորի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը․ հյատնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը 2025 թվականի հունվարի 21-ին, դռնփակ նիստում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի հունվարի 20-ին ներկայացված «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գ.Ս.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ» թիվ 36/13-25 միջնորդությունը բավարարելու մասին ԲԴԽ 2025 թվականի հունվարի 21-ի թիվ ԲԴԽ-7-Ո-Ք-1 որոշումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 165-րդ հոդվածի 1-ին մասով, Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշման 1-ին հավելվածի 86-րդ կետով՝ որոշել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գ.Ս.-ի լիազորությունները կասեցնել՝ մինչև քրեական վարույթի ավարտը:

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել էր, որ դատական գործերից մեկով 2022 թվականի դեկտեմբերի 1-ին կայացած դատական նիստի ժամանակ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավորը հայտարարել էր, որ որոշում է կայացրել լրացուցիչ դատաավտոտեխնիկական փորձաքննություն նշանակելու մասին: Քաղաքացու փաստաբանը 2023 թվականի դեկտեմբերի 14-ին գրություն էր հասցեագրել նախագահող դատավորին և խնդրել հայտնել, թե ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել փորձաքննության եզրակացությունը ստանալու ուղղությամբ: Նույն օրը փաստաբանը գրություն էր ուղարկել նաև «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ և խնդրել հայտնել, թե ինչ փուլում է գտնվում նշված գործով փորձաքննությունը, որոնք են դրա ձգձգման պատճառները:

2023 թվականի դեկտեմբերի 21-ին «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված պատասխանի համաձայն՝ նշված քրեական գործով որևէ փորձաքննություն առկա չէ:

2024 թվականի փետրվարի 7-ին փաստաբանը կրկին գրություն էր հասցեագրել նույն դատավորին՝ խնդրելով տրամադրել փորձաքննության վերաբերյալ տեղեկատվություն: Փաստաբանին հեռախոսակապի միջոցով դատավորի աշխատակազմից պատասխանել էին, որ, ինչ-որ խնդիրներով պայմանավորված, 2022 թվականի դեկտեմբերի 1-ին կայացրած որոշումը չի ուղարկվել կատարման, սակայն միջոցներ են ձեռնարկվում փորձագետի եզրակացությունը սեղմ ժամկետում ստանալու վերաբերյալ:

Դատարանին ուղղված գրություններով փաստաբանի կողմից նշվել էր նաև, որ տվյալ գործով ամբաստանյալին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը լրանում է 2024 թվականի հունիսի 6-ին:

2024 թվականի հունիսի 6-ին «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացվել է լրացուցիչ դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացությունը, որի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2022 թվականի դեկտեմբերի 1-ին Դատարանի կողմից կայացված՝ փորձաքննություն նշանակելու մասին որոշումը «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում ստացվել է 2024 թվականի ապրիլի 12-ին:

2025 թվականի հունվարի 22-ին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից հանրային քրեական հետապնդում էր հարուցվել դատավորի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական անփութություն):

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասված է հաղորդագրությունում։