ԱՄՆ-ը և ՌԴ-ն մանրամասներ են հայտնել Ստամբուլում տեղի ունեցած բանակցություններից

Լուրեր

09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարությունը մանրամասներ է հայտնել ապրիլի 10-ին Ստամբուլում անցկացված ռուս-ամերիկյան բանակցություններից։

Մասնավորապես, ամերիկյան կողմի հաղորդագրության մեջ նշվում է, որ  ԱՄՆ պետքարտուղարի Ռուսաստանի և Կենտրոնական Եվրոպայի հարցերով օգնականի տեղակալ Սոնատա Քոուլթերի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 10-ին Ստամբուլում հանդիպել է ՌԴ դեսպան Ալեքսանդր Դարչիևի գլխավորած պատվիրակության հետ։ Այս հանդիպումը խորհրդակցությունների երկրորդ փուլն է։ Առաջինը տեղի էր ունեցել փետրվարի 27-ին դարձյալ Ստամբուլում։

«Շարունակելով փետրվարի 27-ի հանդիպման ժամանակ ձևավորված կառուցողական մոտեցումը՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատվիրակությունները նոտաներ փոխանակեցին՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկկողմ դիվանագիտական առաքելությունների գործունեության կայունությունն ապահովելու վերաբերյալ փոխըմբռնումն ավարտելու համար։ Միացյալ Նահանգները վերահաստատել է իր մտահոգությունը Ռուսաստանի Դաշնության կողմից տեղական անձնակազմի աշխատանքի ընդունումն արգելող քաղաքականության վերաբերյալ, որը Մոսկվայում ԱՄՆ դեսպանատանը կայուն անձնակազմի մակարդակի պահպանման հիմնական խոչընդոտն է»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ կողմերը քննարկել են, անհրաժեշտության դեպքում, այս հարցերի վերաբերյալ առաջիկայում հետագա հանդիպում անցկացնելու հնարավորությունը, ամսաթիվը և վայրը կորոշվեն ավելի ուշ։

ՌԴ ԱԳՆ-ն իր հերթին հայտնում է, որ պատվիրակությունները նոտաներ են փոխանակել՝ հաստատելով ռուսական և ամերիկյան դիվանագիտական ​​առաքելությունների համար անխափան բանկային և ֆինանսական ծառայությունների ապահովման, ինչպես նաև ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների բյուջեներին Ռուսաստանի Դաշնության կողմից վճարումների կատարման հետ կապված փոխադարձ պարտավորությունների վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը։

«Ռուսական կողմի բարձրացված՝ ԱՄՆ իշխանությունների կողմից բռնագրավված և Ռուսաստանի Դաշնությանը պատկանող վեց դիվանագիտական ​​սեփականության վերադարձման վերաբերյալ հարցի համատեքստում համաձայնություն է ձեռք բերվել մշակել «ճանապարհային քարտեզ»։ Դեսպան Դարչիևը հատկապես ընդգծել է այս ուղղությամբ անհապաղ գործնական քայլերի կարևորությունը, այդ թվում՝ Ռուսաստանի ներկայացուցիչների անհապաղ մուտքը նշված օբյեկտներ՝ պատճառված վնասի ստուգման և գնահատման համար»,- ասվում է հայտարարության մեջ։

ՌԴ ԱԳՆ-ն ընդգծում է, որ շարունակվել են աշխատանքները հյուրընկալող երկրի դիվանագիտական ​​առաքելությունների աշխատակիցների համար վիզաների մշակման և ճանապարհորդության կազմակերպման հեշտացման ուղղությամբ։ ՌԴ դեսպանը կոչ է արել ավելի եռանդուն առաջ շարժվել խոշոր խնդիրների լուծման ուղղությամբ, որոնք կնպաստեն փոխադարձ վստահության ամրապնդմանը և գործարար ու հասարակական կապերի ընդլայնմանը, ինչպիսին է ուղիղ օդային հաղորդակցության վերականգնումը։

Ըստ ռուսական կողմի՝ խորհրդակցությունների արդյունքներով որոշում է կայացվել օպերատիվ կերպով մշակել ներկայացված առաջարկները։ Նպատակն է փոխադարձաբար ընդունելի լուծումների հասնել մինչև խորհրդակցությունների նոր փուլը, որի ժամկետները համաձայնեցվում են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի