ՀՀ կառավարությունն իրականացնում է տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագիրը

Լուրեր

09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
Բոլորը

ՀՀ կառավարությունն ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության իրականացնում է տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագիրը․ տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

«ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ և տնօրեն Նաննա Սկաուն այցելել են Տավուշի մարզի Աչաջուր համայնք, որտեղ ՊՀԾ-ի հետ համատեղ ֆերմերների ներգրավմամբ նաև Տավուշի մարզպետարանի համակարգմամբ ստեղծվում է լոգիստիկ սառնարանային կենտրոն՝ մարզի տնտեսվարողներից պահեստավորում, վերամշակում և մատակարարումներ իրականացնելու նպատակով։

Տնամերձ հողամասերում այգեհիմնման ծրագրի իրականացումը և սառնարանային կենտրոնի ստեղծումը թույլ կտան ապահովել ամբողջական շղթան՝ արտադրությունից մինչև վերամշակում։

Լոգիստիկ կենտրոնի ստեղծման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2025 թ․ աշուն։

Այցի շրջանակում Արման Խոջոյանն ու Նաննա Սկաուն հանդիպում են ունեցել Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանի հետ։

Քննարկվել են Տավուշի մարզում գյուղատնտեսության ոլորտին առնչվող մի շարք հարցեր, ՊՀԾ-ի աջակցությամբ իրականացված և նախատեսվող ծրագրերը, ինչպես նաև ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերը»,- ասված է հաղորդագրությունում։