Գլխավոր դատախազը կգա՞ Ձեր հետևից. Ավինյանի արձագանքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
01.10.2026 | 20:19
Սկեսուրը նվաստացրել է հարսին,նա կյանքին վերջ է տվել․ ինչպես է ՀՀ-ն պայքարում ընտանեկան բռնության դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:12
Եթե ցանկանում ենք խաղաղություն, պետք է պատրաստ լինենք պատերազմի․ Թուրքիայի պաշտպանության նախարարի հայտարարությունն Արցախից
01.10.2026 | 20:00
Անհասկանալի է, որ Սամվել Կարապետյանը թիրախավորեց ԱԺ չանցած ընդդիմադիրներին, եթե ունի համախմբման օրակարգ․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 19:43
Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին
01.10.2026 | 19:27
Ով է ՀՀ սահմանը հատած ադրբեջանցին․ պաշտոնական Բաքուն մանրամասներ է հայտնում
01.10.2026 | 19:12
Եղիշե Մելիքյանը և Կառլեն Հովհաննիսյանը՝ Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Իմ հետ կապված նմանատիպ իրավական գործընթաց չկա և չի կարող լինել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Գլխավոր դատախազը կգնա իր հետևից։

Լրագրողի հստակեցնող հարցին՝ իրավական գործընթաց չկա՞ Ձեր, ԱՆԻՖ-ի գործով, Ավինյանն արձագանքեց՝ «Ո՛չ, ո՛չ։ Ես կարդացել եմ այդ հոդվածը, և եթե մենք մամուլի նմանատիպ հոդվածների վրա մեր մեկնաբությունները կամ գործողությունները կառուցեինք՝ կարծում եմ շատ սխալ տեղում կլինեինք»,- նշեց քաղաքապետը։

Հիշեցնենք՝ օրեր առաջ «Ժողովուրդ» օրաթերթը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ առաջիկա օրերին ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մեղադրանք կառաջադրի Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ ԱՆԻՖ հիմնադրամի մոտ 25 մլրդ դրամի փոշիացման գործով: Ավինյանն անդրադարձավ նաև Գյումրիի և Փարաքարի ընտրություններում ՔՊ-ի գրանցած արդյունքներին։

«Ես կարծում եմ, որ պետք է արձանագրենք՝ Գյումրիում ամենաբարձր տոկոսը հավաքած ուժը և թեկնածուն Սարիկ Մինասյանն էր։ Նա երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուի համեմատ կրկնակից ավելի ձայն է հավաքել: Եվ իրականում պառլամենտական երկրում ընդհանուր այն տենդենցը, որ մենք տեսնում ենք, կարծում եմ՝ հաճախ ենք սկսելու տեսնել տարբեր ընտրությունների ժամանակ, քանի որ շատ բնական է, որ պառլամենտական երկրում մի ուժ միանձնյա 50 և ավելի տոկոսը չի հավաքում։ Ընդհանուր առմամբ հետագա մեր տասնամյակների ընտրությունների շատ և շատ արդյունքներ նմանատիպ են լինելու»,- ասաց Ավինյանը։

Մեր այն դիտարկմանը, որ ընտրություներից առաջ Սարիկ Մինասյանն էլ, ինչպես ինքը, հայտարարում էր, որ 50+ տոկոս հավաքելու է, բայց չստացավ այդքան քվե, Երևանի քաղաքապետն արձագանքեց։

«Գիտեք՝ նախընտրական շրջանում շատ տարբեր հայտարարություններ են տեղի ունենում տարբեր ուժերի կողմից։ Եթե հիշում եք, Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ժամանակ մեր ընդդիմադիր գործընկերները խոսում էին վարչական ռեսուրսների չարաշահման մասին, արդեն համարյա թե հասել էին ընտրակեղծարարության մասին հայտարարություններին, հետո տեղի ունեցան ընտրությունները, փաստերը տեսանք, որ բացարձակապես իրականությանը չէին համապատասխանում: Հետևապես, նախընտրական շրջանում արված շատ հայտարարությունների շատ լուրջ պետք չի վերաբերվել»,- ընդգծեց Ավինյանը։

Արդյոք սա չի՞ նշանակում, որ ՔՊ-ի վարկանիշը նվազել է՝ հարցին Ավինյանը պատասխանեց։
«Մեր քաղաքական ուժը 2018 թվականից մի հստակ ուղի է որդեգրել՝ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավար, ազատ, անկախ, թափանցիկ ընտրություններով իշխանություն ձևավորող երկիր դարձնելու։ Անկախ նրանից, թե մենք որ ընտրությունում քանի տոկոս ձայն ենք հավաքում, այդ ճանապարհից չենք շեղվում, և, միգուցե, մի օր էլ մենք ընտրություններում պարտվենք ընդհանուր առմամբ: Ի սկզբանե՝ 2018 թվականից սկսած ունեցել ենք նման դեպքեր, երբ մեր ուժը կամ մեր ուժի թեկնածուն տարբեր համայնքների ընտրություններում չի դարձել համայնքի ղեկավար, մեկ այլ թեկնածու է դարձել, և ես կարծում եմ՝ դա շատ նորմալ պրակտիկա է»,- եզրափակեց Ավինյանը։

Հիշեցնենք, որ Գյումրիի ընտրություններում ՔՊ-ն հավաքել է 17 188 քվե, երկրորդ տեղը զբաղեցրել է «Հայաստանի կոմունիստական» կուսակցությունը՝ 9 727 ձայնով, երրորդ տեղում «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքն է՝ 7 380 ձայնով։ Այսինքն՝ ՔՊ-ն Գյումրիում երկրորդ տեղը զբաղեցրած ուժի համեմատ կրկնակիից ավելի ձայներ չի հավաքել, ինչպես պնդում է Ավինյանը։

Փարաքարի ըտրություններում հաղթել է «Միասնություն» կուսակցությունների դաշինքը՝ 6 508 ձայնով, երկրորդ տեղում ՔՊ-ն է՝ 3 669 ձայնով, իսկ երրորդ տեղը զբաղեցրել է «Ազգային առաջընթաց» կուսակցությունը՝ 900 ձայնով։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան