Այս մի քանի ամիսների ընթացքում պետք է բեկում մտցնենք. Զարուհի Փոստանջյան

Լուրեր

29.09.2026 | 11:15
Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
29.09.2026 | 11:10
Պուտինը տարվա ընթացքում 4-րդ անգամ ավելացրել է բանակի թվաքանակը՝ հասցնելով 2,44 միլիոն մարդու
29.09.2026 | 11:00
Ինչ թեմաներ կքննարկվեն հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP 17 գագաթնաժողովում
29.09.2026 | 10:46
Հայաստանը կընդունի ԱՊՀ մարզական խաղերը
29.09.2026 | 10:38
ՌԴ-ն հարվածել է Կիևում ուսումնական հաստատության շենքի և բնակելի տների․ կան տուժածներ
29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
29.09.2026 | 09:58
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.09.2026 | 09:50
Փրկարարներն ուղղել են բեռնատարը, վերականգնել երթևեկությունը
29.09.2026 | 09:33
«Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն». ՈՒՂԻՂ
28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Բոլորը

Մարտի 15-ին «Երկիր Ծիրանի» կուսակցությունը նշեց հիմնադրման մեկամյա տարեդարձը, որի ժամանակ ուղերձով հանդես եկավ կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը:
Իր ելույթում կուսակցության առաջնորդը նշեց, որ «Երկիր Ծիրանի»-ն իր առաջ դրել է ազատության և արդարության պահանջ, որը պետք է ընթանա ոչ միայն արտաքին, այլ նաև՝ ներքին թշնամու դեմ. «Եթե մենք այս բռնակալությունը չտապալենք, չհաղթահարենք, չենք կարողանա հասնել մեր բաղձալի ազատությանը: Եթե մենք այս պահին մեր երկրում չկարողանանք հաստատել արդարություն և չկարողանանք ճանաչել ազատությունն, ամբողջ աշխարհը մեզ լուրջ չի վերաբերվի»,-ասաց Զարուհի Փոստանջյանը և նշեց, որ մենք երկար ժամանակ ենք բաց թողել և երկար ժամանակ չենք կարողացել կազմակերպել մեր ազգահավաքը:
Փոստանջյանը նաև ընդգծեց, որ եթե մենք ապամոնտաժման չգնանք պետական համակարգում, Հայաստանից արտագաղթը կշարունակվի:
«Մենք հռչակել ենք «ընդվզում» կարգախոսը, որովհետև, եթե յուրաքանչյուրս կարողանանք մեր տեղում ընդվզել, այս բռնակալական ռեժիմը չի կարող դիմադրել»,-ասաց Փոստանջյանն ու նաև հավելեց, որ կուսակցության գործունեության մեկ տարվա ընթացքում և ապագա պլաններում իրենք չենք շեղվել իրենց առաջդրված ծրագրից:
«Հայաստանի քաղաքական համակարգն այսօր բացառող քաղաքական համակարգ է, որը կրկնում է Կոմունիստական կուսակցությանը՝ Սերժ Սարգսյանին համարելով վերջին բոլշիկ»,-ասաց Փոստանջյանը՝ որպես իրավիճակից ելք առաջարկելով միասնական գործունեություն ծավալել գաղափարի շուրջ, որին պետք է մասնակցի և՛Հայաստանը, և՛ Արցախը, և՛ Սփյուռքը:
«Այլևս բեկում պետք է մտցնել: Մենք դա կարող ենք, և մեր հնարավորությունները մեծ են»,-ասաց Փոստանջյանը՝ կոչ անելով ազատվել բռնապետական համակարգից ու դրա ծիլերից:
Մանրամասները՝ տեսանյութում: