Վրաստանում 12 տարեկանից բարձր երեխաներին կպատվաստեն կորոնավիրուսի դեմ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Վրաստանում մոտ ժամանակում կսկսվի կորոնավիրուսի դեմ 12 տարեկանից բարձր երեխաների պատվաստումները։ Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան, գրում է «Սպուտնիկի» վրացական ծառայությունը։

Գերատեսչությունում վստահ են, որ երկրում երեխաների պատվաստումը կնպաստի համաճարակի վերջ դնելուն։

«12 տարեկանից բարձր երեխաների պատվաստումը կարևորագույն պահերից է, որը մեզ մոտեցնում է համաճարակի ավարտին։ Պատվաստումների կոմիտեն կդիտարկի այդ հարցը, և որոշումը կկայացվի 2-3 շաբաթից։ Եվրոպական մի շարք երկրներ դա անում են,  և մենք հաշվի կառնենք նրանց փորձը»,- ասել է Գաբունիան։

Նրա խոսքով՝ 12 տարեկանից երեխաների պատվաստումը Վրաստանում կիրականացվի միայն ծնողների ցանկությամբ ու որոշմամբ։

Հիշեցնենք՝ այս պահի դրությամբ Վրաստանում պատվաստում կարող են անել 16 տարեկանից բարձր մարդիկ։ Նրանց համար հասանելի է միայն Pfizer պատվաստանյութը։ 18 տարեկանից բարձր քաղաքացիները կարող են ընտրել Sinopharm, Sinovac, Pfizer պատվաստանյութերի միջև։ AstraZeneca պատվաստանյութը հասանելի է միայն 45 տարեկանից բարձրների համար։

Վերջին տվյալների համաձայն՝ Վրաստանում պատվաստվել է 1 038 292 մարդ։

Տաթև Ֆռանգյան