3 զինվոր դիրքում սպանվել է, ՊՆ ղեկավարը թող բացատրություն տա՝ ինչ է տեղի ունեցել․ Ժաննա Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
Բոլորը

Զինված ուժերում ոչ մարտական կորուստների, անթույլատրելի բարքերի մասին զրուցել ենք «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանի հետ։

— Օգոստոսի լույս 19-ի գիշերը զորամասի հենակետում հայտնաբերվել է երեք զինծառայողի դի։ Սպանության հոդվածով քրեական գործ է հարուցվել։ Այլ ի՞նչ տեղեկություններ ունեք դեպքի մասին։

— Սա արտառոց դեպք է, արտառոց։ Երեք զինվոր դիրքում սպանվել է, ու ինչ անտարբերություն ես տեսնում, էլի։ Երեք հաղորդագրություն են տալիս, հասկանում եք։ Դա պետք է աղմուկ լինի։

Արձանագրենք, որ դեպքերը գնալով շատանում են և ավելանում են։ Պաշտպանության նախարարը նախ թող մի հատ բացատրություն տա հանրությանը, թե ինչ է տեղի ունեցել։ Մենք ինչպե՞ս կարող ենք անտարբեր մնալ, տներ են քանդվում, մարդկանց կյանքը փոխվում է ամբողջությամբ։

— Դուք ասացիք՝ պաշտպանության նախարարը ելույթ ունենա, պարզաբանումներ ներկայացնի։ Մյուս կողմից՝ կան դեռ քննությամբ չհաստատված մանրամասներ։ Որքանո՞վ է արդարացված նման վաղաժամ տեղեկությունների հրապարակումը։

— Ո՞նց։ Եթե բանակում զոհ է եղել խաղաղ պայմաններում, նախարարը պետք է այդ ընտանիքներին հրապարակայնորեն ցավակցի, ասի, որ ներողություն են խնդրում, որովհետև փակ համակարգում պատասխանատվությունը դրված է երկրի ղեկավարության, պաշտպանության հրամանատարի, այսինքն՝ նախարարի վրա։

Նա պարտավոր է իմանալ, նրան հիմա պետք է զեկուցեին, ասեին՝ ինչպես է դեպքը տեղի ունեցել, և նա դուրս գար և խոսեր։ Նա պարտավոր է իմանալ՝ դիրքում ինչ է կատարվել, նախնական պատմությունը։ Նա պետք է իմանա և նա պետք է հայտնի, որ այսպիսի դեպք է եղել կամ թող ասի՝ պարզում ենք։ Բայց թող խոսի, թող փարատի էն կասկածները, որ կան։

— Ինչպե՞ս այս խնդիրներից դուրս գալ, թողնել անցյալում։

— Պետք է կարգուկանոն հաստատեն, մարդավարի ․․․ այդ մթնոլորտը հենց իրենք պետք է փոխեն։ Հրամանատարական կազմը ի՞նչ է անում, որ այդ զորամասում մթնոլորտը փոխվի։

Առաջին հերթին անպատժելիության մթնոլորտը ․․․ պետք է բացահայտվեն այդ հանցագործությունները։ Եթե չի բացահայտվում, դա պահպանվում է, և հիմա ավելի վատ է վիճակը, քան նախկինում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան