Հիվանդացության թվերն աճում են․ խստացված ռեժիմով, ամենօրյա ռեյդերով կիրականացվեն տեսչական ստուգայցեր․ Նոնա Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Տեսչական մարմինները և ոստիկանությունը խստացնում են դիմակների կրման և հակահամաճարակային այլ միջոցառումների նկատմամբ հսկողությունը։ Մանրամասների շուրջ Factor TV-ն զրուցել է  ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչ Նոնա Հայրապետյանի հետ։

— Տիկին Հայրապետյան, նախ հասկանանք՝ ինչ է փոխվում հիմա։ Ի՞նչ էր մինչ այս և ի՞նչ է լինելու։

— Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը մշտապես իրականացրել է վերահսկողական գործառույթը՝ ստուգայցերի ձևաչափով, թեկուզ այն ժամանակ, որ կորոնավիրուսով հիվանդացության դեպքերի թիվը նվազել էր։ Այդուհանդերձ մենք իրականացնում էինք ստուգայցեր։

Հիմա, երբ հիվանդացության թվերն աճում են, դրա հետ զուգընթաց, խստացված ռեժիմով, ռեյդերի միջոցով, ամենօրյա կտրվածքով պետք է իրականացվեն ստուգայցեր։

— Բնակչության մի մասը պատվաստվել է։ Եվ մարդկանց մոտ կա կարծիք, որ եթե իրենք ունենան պատվաստման վկայական, իրենք կարող են ազատ լինել, դիմակ չկրել։

— Պատվաստվելու պարագայում ևս քաղաքացին պետք է կրի դիմակ փակ տարածքում, որովհետև նշեցինք, որ դելտա շտամը շատ վարակելի է, հետևաբար, պատվաստված լինելը չի նշանակում, որ դու դեռևս հիվանդ չես կամ կրող չես։ Այսինքն դու կարող ես կրել տվյալ շտամը և կողքինի համար լինես վտանգավոր։

Փակ տարածք պետք է մուտք գործել միմիայն դիմակով։ Պատվաստված լինելը դեռ չի նշանակում, որ փակ տարածքում պետք է դիմակ չկրել։

— Տեսչական մարմինների այցերից ի՞նչ տպավորություն ունեք․ մարդիկ հակվա՞ծ են վերադառնալ խիստ ռեժիմի, թե՝ ոչ։

— Ինչ խոսք, ազգաբնակչության զգոնությունը բարձր չէ։ Ես ևս մեկ անգամ խնդրում եմ, հորդորում եմ, որ պետք է լինել շատ զգոն, պետք է պահպանել բոլոր պահանջները, որոնք միտված են կորոնավիրուսային հիվանդացության կանխարգելմանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան