ՊԲ զինծառայողներին հեռացրել են Եղցահողից․ Արցախի նախագահի աշխատակազմը հրաժարվում է մեկնաբանել

Լուրեր

28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
28.10.2026 | 19:38
Խտրականություն է․ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ հիջաբ կրող աշակերտներն ու ուսուցիչները կարողանան հաճախել դպրոցներ․ HRW
Բոլորը

«Եղցահող գյուղի սահմաններից Պաշտպանության բանակի զինծառայողներին հեռացրել են, հետո ռուս զինծառայողները եկել, մի ժամի չափով մնացել են, իրենց դրոշը դրել դիրքերում»,- այս մասին քիչ առաջ Factor.am-ի հետ զրույցում ասաց Եղցահողի գյուղապետ Արտակ Հակոբյանը։

Եղցահողը, Հին Շենն ու Մեծ Շենը Շուշիի շրջանի այն գյուղերից են, որոնք պատերազմի ավարտից հետո մնացել են հայկական վերահսկողության տակ։ Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերին նաև Հին Շեն գյուղից դուրս էին բերվել հայկական ուժերը, նրանց փոխարեն տեղակայելով ռուս խաղաղապահներ։ Վերջիններս պարեկային ծառայություն են իրականացնում նաև Մեծ Շեն համայնքում։ Եղցահողի գյուղապետի խոսքով՝ ինչ-որ պայմանավորվածություն կա զորքերը հետ քաշելու․

«Սկզբում մեր զինվորներներին ինչ-որ պատճառներով դիրքերից հանեցին, ասում էին՝ էս երկու օրն էլ պետք ա դրանք (ադրբեջանական զորքերը-խմբ․) 3 կիլոմետր հետ քաշվեն, բայց էս պահի դրությամբ՝ իրենց տեղում են։ Ասել են՝ իբր ռուս խաղաղապահները պարեկային ծառայություն են իրականացնելու»։

Factor.am-ի հարցին՝ որքա՞ն բնակիչ կա գյուղում այս պահին, գյուղապետը նշեց՝ գյուղում  45 ընտանիք է ապրում․

«Անգամ Շուշիի գրավման օրը մեր գյուղացիներն իրենց երեխաների հետ միասին մնացին գյուղում։ Պատերազմի ավարտից հետո էլ մեր տղերքը կանգնած էին սահմանին, հիմա եկել հանում են»,- վրդովված ասաց Արտակ Հակոբյանը։

Ստեղծված իրավիճակի մասին փորձեցինք մեկնաբանություն ստանալ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակից։ Լուսինե Ավանեսյանը, սակայն, հրաժարվեց այս հարցի շուրջ մեկնաբանություն տրամադրել։ Նույն պատասխանը ստացանք նաև Հարությունյանի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ և աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահրամ Պողոսյանից, որը պատերազմի օրերին տեղեկատվության ակտիվ տարածողներից մեկն էր։

Ռոզա Վարդանյան