Հայաստանցիների 71%-ը չի ցանկանում պատվաստվել, սա ոչ թե մտահոգիչ, այլ ահազանգ հնչեցնող թիվ է․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
Բոլորը

Հայաստանում կորոնավիրուսի վարակման դեպքերի թիվը սկսել է աճել։ Այս մասին զրուցել ենք ԵՊԲՀ հանրային առողջության և առողջապահության ամբիոնի ավագ դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանի հետ։

— Վերջին մեկ շաբաթում 40-ից ավելի մարդ մահացել է կորոնավիրուսի պատճառով։ Բայց մենք տեսնում ենք նաև անհոգություն կորոնավիրուսի նկատմամբ։ Ինչո՞ւ։

— Խնդրի արմատները մենք պետք է նայենք մի քանի փոխկապակցված խնդրի մեջ։ Առաջինը՝ ինչպես կազմակերպվեց հաղորդակցումը որոշում կայացնող մարդկանց և հանրության միջև հենց կորոնավիրուսի սկզբից։ Մեր նախնական վերլուծությունները ցույց են տալիս, որ բավականին խորքային խնդիրներ են եղել հաղորդկցման մեջ։ Մարդիկ ստացել են բավականին հակասական ուղերձներ, ցավոք սրտի եղել են սուտ և կեղծ ուղերձներ նաև պաշտոնատար անձանց կողմից։

— Մոտ 200 հազարի մոտ են պատվաստումները։ Բայց չգիտենք՝ դրանից քանի՞ տոկոսն են արտասահմանցիների պատվաստումները։ Հայաստանի չափահաս բնակչության քանի՞ տոկոսն է պատվաստված։ Ինչո՞ւ այս տվյալները չունենք։

— Անվստահությունը պատվաստումների նկատմամբ հասարակությունում բարձր է։ Եթե հղում անենք ամենավերջին հարցումների տվյալներին, ապա Հայաստանցիների 71 տոկոսը չեն ցանկանում պատվաստվել։ Սա ոչ թե մտահոգիչ, այլ ահազանգ հնչեցննող թիվ է, որովհետև պատվաստվել չցանկացող մարդիկ ամեն տեղ կան, բոլոր հասարակություններում, և միջազգային վիճակագրությունում դա կազմում է 15-20 տոկոս։ Բայց 71 տոկոսն ուղղակի շատ տարբերվող թիվ է։

Մարդիկ պետք է իմանան, որ կորոնավիրուսային հիվանդության ռազմավարական լուծման տարբերակը պատվաստումն է։

— Թիրախը քանի՞ տոկոսն է։

— Դա կախված է տարբեր տեսակներից, բայց դասական տեսակի դեպքում հաշվարկվել է, որ թիրախը 70 տոկոսն է բնակչության, որ պետք է պատվաստվի, որ մենք կորոնավիրուսը համարենք համաճարակաբանական տեսանկյունից վտանգ չներկայացնող հիվանդություն։ Այսինքն նա կմնա, կլինեն առանձին հիվանդացածներ, բռնկումներ, բայց այսպիսի համատարած ալիքներ, ինչպես Հայաստանում է, այլևս չեն գրանցվի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան