Նախադրյալ չկա մտածելու, որ տոմսային համակարգը պատրաստ չի լինելու հունվարի 1-ին․ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ավագանու նիստին ներկայացրեց տրանսպորտի սակագնային փաթեթում սոցիալական տարբեր խմբերի համար նախատեսված արտոնությունները։
«Նախագծով նախատեսվում է, որ մինչև 7 տարեկան երեխանների համար անվճար մատուցվի հանրային տրանսպորտի ծառայությունը, դպրոցականների համար՝ 8-17 տարեկանների համար, ներառել 20 տոկոս զեղչ, ծնողազուրկ դպրոցականների համար՝ անվճար, թոշակառուներին, որոնց 63 տարեկանն արդեն լրացել է՝ 30 տոկոս, ուսանողներին, որոնք ուսանում են Երևան քաղաքում, անկախ նրանց հաշվառման վայրից՝ 15 տոկոս, ծնողազուրկ ուսանողներին՝ անվճար, հաշմանդամություն ունեցող անձանց, 1-ին կամ 2-րդ խմբի, կամ նոր դասակարգմամբ՝ խորը կամ ծանր, կլինի անվճար, պետական խնամքի տակ գտնվող, մանկատներում կամ ծերանոցներում գտնվող անձանց՝ անվճար, նպաստառուներին, որոնք համապատասխան կարգավիճակ ունեն և որոշակի աջակցություն են ստանում պետությունից՝ 20 տոկոս, նախկին ԽՍՀՄ հերոսներ, Սոցիալիստական աշխատանքի հերսներ, Հայաստանի ազգային հերոսներ, «Մարտական խաչ» առաջին և երկրորդ աստիճանի և «Փառքի» երեք աստիճանի շքանշաններով պարգևատրված անձանց նույնպես՝ անվճար և բազմազավակ ընտանիքների ծնողներին նույնպես անվճար կլինի: Նախագիծն ուղղված է գլխավորապես փոփոխվող սակագնի պայմաններում այն խմբերին, որոնք իրապես դրա կարիքն ունեն»,- նշեց Գրիգորյանը:
«Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը հարց ուղղեց փոխքաղաքապետին, թե ինչ է նախատեսում անել քաղաքապետարանը, եթե զեղչերի համակարգի տեխնիկական մասը պատրաստ չլինի մինչև հունվարի 1-ը։ Գրիգորյանը պատասխանեց, որ այս պահին նախադրյալ չկա մտածելու, որ հունվարի 1-ից տոմսային համակարգը պատրաստ չի լինելու։

Մանրամասները՝ տեսանյութում։