Թբիլիսիում ընդդիմությունը պատրաստվում է վերսկսել բողոքի ցույցերը դրանք ցրելուց հետո

Լուրեր

07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:45
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
Բոլորը

Թբիլիսիում ընդդիմության առաջնորդները հայտարարել են, որ բողոքի ակցիան կվերսկսվի, սակայն մանրամասներ դեռ չեն հրապարակվում։
Երեքշաբթի լուսադեմին ոստիկանությունը ցրել է Թբիլիսիի պետական համալսարանի առաջին մասնաշենքի մոտ հավաքված ցուցարարներին, գրում է Newsgeorgia-ն:

«Բողոքի ցույցերը կշարունակվեն մեկ այլ վայրում կամ կրկին Ճավճավաձեի պողոտայում»,- ասել է «Հանուն փոփոխությունների կոալիցիայի» առաջնորդ Նիկա Գվարամիան։ Ընդդիմության առաջնորդները հետագա գործողությունների մասին կհայտարարեն առաջիկա ժամերին։

Կոալիցիայի մեկ այլ առաջնորդ Նիկի Մելիայի խոսքով՝ «պայքարը չի դադարում», և բողոքի մասշտաբներն ու ինտենսիվությունը կավելանան։
«Մենք այս երկիրը կազատենք նրանցից առանց ուժի կիրառման։ Սա Վրաստանն է, սա Եվրոպա է, սա Ռուսաստանը չէ: Որքա՞ն ժամանակ է պահանջվում ազատասեր մարդկանց կրթելու համար։ Դա երբեք չի ավարտվի, այն չի ավարտվել հազարավոր տարիների ընթացքում և չի ավարտվի նույնիսկ հիմա», – ասել է Մելիան լրագրողներին:

Հիշեցնենք, որ Թբիլիսիի Ճավճավաձե պողոտայում նոր ընտրությունների անցկացման պահանջով հանրահավաքը սկսվել էր նոյեմբերի 17-ի երեկոյան։ Բողոքի գործողությունները ղեկավարում է «Հանուն փոփոխությունների կոալիցիան» «Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության հետ համակարգմամբ։ Ցուցարարները վրաններ էին տեղադրել Թբիլիսիի կենտրոնի կարևորագույն տրանսպորտային հանգույցներից մեկում՝ Վարազիսխեվի, Ճավճավաձե, Մելիքիշվիլի, Կեկելիձե փողոցների խաչմերուկում։

Ոստիկանության մոբիլիզացիան սկսվել է նոյեմբերի 18-ի երեկոյան այն բանից հետո, երբ քաղաքական առաջնորդները հայտարարեցին, որ հանրահավաքը կշարունակվի առնվազն ևս 24 ժամ։ Առավոտյան անվտանգության ուժեր, ջրցան մեքենաներ և այլ հատուկ տեխնիկա է տեղակայվել Ճավճավաձեի պողոտայում:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի