Facebook-ում և այլ հարթակներում տեղադրված գովազդները հարկվելու են. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Հարկային օրենսգրքում ավելացվելու է էլեկտրոնային ծառայություն հասկացությունը, այսինքն` էլեկտրոնային հարթակներում տեղադրվող գովազդները կհարկվեն։ Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը` ներկայացնելով «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը։

«Խոշոր օնլայն հարթակները (Facebook, Google, Booking, Netflix և այլն), եթե ծառայություններ են մատուցում ֆիզիկական անձանց` գովազդ են դնում, բնականաբար, գումար են ստանում։ Այս դեպքում այդ ընկերությունները Հայաստանին ԱԱՀ են վճարելու»,-ասաց Բադասյանը։

«Այսինքն՝ էլեկտրոնյին հարթակներում տեղադրվող գովազդները պետք է հարկենք, ինչպես անում են աշխարհի առաջատար երկրները: Facebook, Google և այլ հարթակներում գովազդներ են տեղադրված, մենք այդ գովազդներից հարկեր չեք կարողանում գեներացնել, հիմնական խնդիրը մեխանիզմի մեջ է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Ռուստամ Բադասյանն արձագանքեց՝ նշելով, որ այդ հարցի լուծումը գտել են. մեխանիզմ է մշակվել, և հստակեցրեց, որ խոսքը ֆիզիկական անձանց մասին է, ոչ թե ընկերությունների ու կազմակերպությունների:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ նախագծի ընդունմամբ ենթադրվում է, որ պետական բյուջեի մուտքերն ամենաքիչը կավելանան 20 մլրդ դրամով։

«Օրենքի նախագծով նաև հավասար մրցակցություն կլինի տեղական և այն դրսի ընկերությունների միջև, որոնք ՀՀ–ում ծառայություններ են մատուցում։ Օրինակ` Yandex-ն ԱԱՀ չէր վճարում, իսկ GG-ն վճարում էր։ Այսինքն` օրենքն ընդունելուց հետո Yandex-ն առնվազն 1 մլրդ դրամի ԱԱՀ կվճարի… Սա շատ լավ օրենք է, շատ ենք չարչարվել սրա վրա և կարծում եմ` շատ մեծ էֆեկտ է ունենալու»,- ասաց Քերոբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: