ԱԺ անցել են այն ուժերը, որոնք մեղավոր են Արցախը կորցնելու մեջ, փորձելու են իրար մեղավոր հանել․ Գևորգ Գորգիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
30.10.2026 | 12:10
10 ձերբակալված կաշառքի գործով // Հաքերային հարձակում Binance-ի վրա, ենթադրաբար՝ Հյուսիսային Կորեայից․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 12:10
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո
30.10.2026 | 12:02
Թրամփը զանգահարել է Էրդողանին Անկարայում Թյուրքական պետությունների առաջնորդների ընթրիքի ժամանակ
30.10.2026 | 12:00
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
30.10.2026 | 11:54
Հայաստանն ու Իրանը քննարկել են արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնումը
30.10.2026 | 11:48
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը․ Կոբախիձե
30.10.2026 | 11:35
Հյուսիսային Կորեայի հաքերներն են կանգնած Binance կրիպտոբորսայից կրիպտոարժույթի գողության հետևում․ Reuters
Բոլորը

Ազգային ժողովի նախորդ և ներկա կազմերի, պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողովի մասին Factor TV-ի տաղավարում զրուցել ենք 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր, ԼՀԿ կառավարման խորհրդի անդամ Գևորգ Գորգիսյանի հետ

–Պարո՛ն Գորգիսյան, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ «Լուսավոր Հայաստանը» չանցավ խորհրդարան։

-Մենք առաջարկեցինք համերաշխության օրակարգ, բայց պարզվեց՝ ժողովուրդը դա չէր ուզում։ Մենք ի՞նչ էինք ասում։ Մեր երկրի առջև ծառացած խնդիրները շատ են, մեծ են, և որևէ մեկը դա միանձնյա չի կարող լուծել։ Եվ մենք ասում էին՝ մեզ համախմբում է պետք։ Պարզվեց՝ մեր հանրությունը չի ուզում համախմբում, ուզում է վրեժխնդրություն և այլն։ Ստացանք այն Ազգային ժողովը, որ ընտրեց մեր հանրությունը։

–Պատգամավորի պաշտոնում Դուք նաև Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի կազմում էիք։ Ի վերջո՝ ի՞նչ պարզեցիք Ապրիլյան պատերազմի մասին։

-Աշխատանքները հանձնաժողովում սկզբում շատ կառուցողական էին գնում։ Եվ մեր հիմնական գործունեությունը ծավալված էր՝ փաստերի վրա հիմնվելով։ Ցավոք, վերջում եզրակացությունը կառուցելիս այնտեղ քաղաքական դրդապատճառներ մտան և օբյեկտիվ չներկայացվեց այն, ինչ կար։ Եվ, ցավոք, նաև որոշվեց, որ դա պիտի գաղտնի մնա և չհրապարակվի հանրության համար, այնինչ ի սկզբանե այդ հանձնաժողովի գործունեության իմաստն այն էր, որ հանրությանը ներկայացվի, թե ինչ է տեղի ունեցել։ Եվ, ընդհանրապես, այդ հնացած ինֆորմացիայի գաղտնիությունը ես չեմ հասկանում։

Բայց կարող ենք փաստել մի բան, որ մենք դասեր չէինք քաղել Ապրիլյան պատերազմից, և այն խնդիրների 90 տոկոսը, որ ունեինք Ապրիլյան պատերազմի ժամանակ, մենք ունեցանք նաև 2020 թվականի պատերազմի ժամանակ։

–Արդեն 8-րդ գումարման խորհրդարանում իշխանությունը խոստացել է ձևավորել քննիչ հանձնաժողով, որն էլ արդեն կզբաղվի 2020 թվականի պատերազմի քննությամբ։ Ձեր սպասելիքներն ինչպիսի՞ն են։

-Չի աշխատելու, որովհետև ըստ օրենքի՝ քննիչ հանձնաժողովում կարող են լինել Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչներ։ Այսինքն՝ ռազմական կամ անվտանգության ոլորտի քննիչ հանձնաժողովը լինում է անվտանգության և պաշտպանության մշտական հանձնաժողովը, որում տեղերը բաշխվում են ըստ Դոնթի բանաձևի՝ 6-2-1 կամ 7-2-1:

Եկեք փաստենք՝ ովքեր են անցել Ազգային ժողով։ Այն բոլոր քաղաքական ուժերը, որոնք մեղավոր են Արցախը կորցնելու մեջ։ Ոմանք ժամանակին Արցախի վերաբնակեցման ծրագրերն են կանգնեցրել, ոմանք դիրքերը չեն պաշտպանել, ոմանք բանակցություններն են ձախողել, և հետո, ի վերջո, եղել է պատերազմ, որը պարտվել ենք։ Եվ ամեն մի քաղաքական խումբ փորձելու է մյուս երկուսին ավելի մեղավոր հանել, քան ինքն է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան