Հայաստանում առկա բնակչության թիվը 2 միլիոն 600 հազարը չի գերազանցում

Լուրեր

29.04.2026 | 00:57
Չեմպիոնների լիգա․ ՊՍԺ-ն գերգոլառատ խաղում հաղթեց «Բավարիային». ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 23:24
Երևանում երթևեկության փոփոխություն կկատարվի
28.04.2026 | 23:09
Հայաստանի նախաձեռնությամբ քննարկում է անցկացվել ՄԱԿ-ում
28.04.2026 | 22:53
ԱՍՀ նախարարը և Բուլղարիայի դեսպանը քննարկել են աշխատանքի և զբաղվածության ոլորտի հարցեր
28.04.2026 | 22:40
ՏԿԵ նախարարն ու ՎԶԵԲ պատվիրակությունը քննարկել են «Հյուսիս-հարավ», ջրային և տրանսպորտի ոլորտներում ծրագրերը
28.04.2026 | 22:27
Մելանյա Թրամփին մեղադրել են երեսպաշտության մեջ՝ հայտնի հաղորդավար Քիմմելի կատակը քննադատելու և նրան աշխատանքից ազատելու կոչերի համար
28.04.2026 | 22:13
Հայաստանի մի շարք շրջաններում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.04.2026 | 22:00
Քանի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան հունվար-մարտ ամիսներին. կոմիտեն թվեր է հրապարակել
28.04.2026 | 21:48
Իմ բարեկամ Ժան-Նոելի հետ մասնակցեցինք ՀՀ դեսպանության նոր նստավայրի հանդիսավոր բացմանը. Միրզոյան
28.04.2026 | 21:42
Թրամփը հայտարարել է, թե Իրանը ցանկանում է, որ Հորմուզի նեղուցը բացվի
28.04.2026 | 21:29
Թուրքիայում մայիսի 1-ի տոնակատարություններից առաջ տասնյակ մարդիկ են ձերբակալվել
28.04.2026 | 21:14
ՔՊ-ն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել
28.04.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հիբրիդային հարձակումներ, միջամտություն ՀՀ-ի ներքաղաքական կյանքին․ ինչպե՞ս պայքարել
28.04.2026 | 20:52
ՆԱՏՕ-ն կարող է հրաժարվել ամենամյա գագաթնաժողովներից՝ Թրամփի պատճառով
28.04.2026 | 20:44
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության հեռանկարները
Բոլորը

Հայաստանում առկա բնակչության թիվը փաստացի հրապարակվում է տասը տարին մեկ՝ մարդահամարի արդյունքներով։  ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մեթոդական պարզաբանումների համաձայն՝ առկա բնակչության թվաքանակում հաշվառվում են այն անձինք, ովքեր փաստացի գտնվել են տվյալ տարածքում, ներառյալ ժամանակավոր բնակվողները: Առկա բնակչության վերջին թիվը հրապարակվել է 2012-ի փետրվարին՝ 2011-ի  հոկտեմբերին անցկացված մարդահամարի արդյունքներով։ Ըստ մարդահամարի, Հայաստանում 2011-ի հոկտեմբերի 12-21-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում առկա բնակչության թիվը կազմել է  2 միլիոն 871 հազար 771։

Մարդահամարին հաջորդած տարիներին պաշտոնական վիճակագրությունը հրապարակել է միայն մշտական բնակչության թիվը։ Ըստ ԱՎԾ-ի, մշտական բնակչության թվաքանակում հաշվառվում են այն անձինք, ովքեր մշտապես բնակվում են տվյալ տարածքում, ներառյալ ժամանակավոր բացակայողները: Այլ կերպ ասած, մեր այն հայրենակիցները, որոնք Հայաստանից հեռանալիս հաշվառումից դուրս չեն եկել, չնայած ապրում են աշխարհի տարբեր երկրներում, բայց տարին մի քանի օրով գալիս-գնում են, նրանք շարունակում են համարվել Հայաստանի մշտական բնակիչ։ 

Մարդահամարի արդյունքներով Հայաստանի մշտական բնակչությունը կազմել էր 3 միլիոն 18 հազար 854 մարդ։ Մարդահամարին հաջորդած վեց տարիներից առաջին երկուսում պաշտոնական վիճակագրությունն, ինչ-որ հրաշքով մշտական բնակչության աճ էր արձանագրել, հետագայում այդ թիվը սկսեց նվազել։ Պատկերն ավելի տեսանելի դարձնելու համար ներկայացնենք մշտական բնակչության ցուցանիշը 2011-2017 թվականներին՝ ըստ ԱՎԾ-ի։

 

(Նվազումը՝ 45 հազ 954)

Նկատենք, որ այս տարվա ցուցանիշը, ըստ ԱՎԾ-ի, հունվարի 1-ի դրությամբ է։

Իսկ հնարավոր է արդյոք պաշտոնական վիճակագրության որոշ  այլ  տվյալներ համադրելով ստանալ առկա բնակչության թիվը։ Հայկական մամուլը մշտապես օգտագործում է Հայաստանից մեկնած և չվերադարձած քաղաքացիների թիվը՝ որպես արտագաղթի ցուցանիշ։  Հայաստանից մեկնած և չվերադարձած քաղաքացիների  վիճակագրությունը 2012-2017 թվականներին այսպիսին է եղել․

Այսինքն, սահմանահատումների թվերը հիմք ընդունելով, ստացվում է, որ  վերջին վեց տարիներին Հայաստանից մեկնել և չի վերադարձել 276 հազ 633 ՀՀ քաղաքացի։

Սակայն, պաշտոնական վիճակագրության թվերում կա մեկ տվյալ ևս, որի շնորհիվ կարելի է ստանալ Հայաստանում առկա բնակչության թիվը։ Այդ տվյալը Հայաստանում սպառվող հացի ծավալներն են։ Բանն այն է, որ հացը միակ մթերքն է, որի սպառման ծավալները կապ չունեն բնակչության գնողունակության մակարդակի հետ, դրանք պայմանավորված են միայն սպառողների լինել-չլինելու փաստով։ 2011 թվականին հացի սպառման ցուցանիշը եղել է 297,9 հազար տոննա։ Այդ թիվն ընդունենք որպես հաշվարկի հիմք, քանի որ ինչպես նշեցինք մարդահամարի արդյունքում հրապարակվել է առկա բնակչության կոնկրետ թիվը՝ 2 մլն 871 հազար 771։ Այսինքն, ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանի մեկ բնակիչը տարեկան միջինը սպառում է 103, 74 կիլոգրամ հաց։ Ըստ այդմ, եթե 2012-2017 թվականներին հացի արտադրության ծավալների հիման  վրա փորձենք ստանալ սպառողների թիվը, ապա պատկերն այսպիսին կլինի։ 

Հացի արտադրության ցուցանիշի հիման վրա Հայաստանում առկա բնակչության  թվի անկումը ընդամենը 19 հազարով է տարբերվում մեկնած և չվերադարձած քաղաքացիների թվի հանրագումարից։

 

Այսպիսով՝ ստացվում է, որ  Հայաստանում առկա բնակչության թիվը 2 մլն 600 հազարից ավել չի կարող լինել։ Սակայն  ամենատխուրն այն է, որ անցած տարվա արդյունքներով Հայաստանի բնակչության բնական աճը (ծնվածների և մահացածների տարբերությունը),  իջել է մինչև 10 հազար 332։ 

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե մինչև 2040 թվականը Հայաստանի բնակչությունը հասնելու է 4 միլիոնի։ Իրականում, սակայն, հակառակ գործընթացն է տեղի ունենում, ներկա իշխանական համակարգի գործունեության երկարաձգման հետ զուգահեռ Հայաստանը, որպես օրգանիզմ, հյուծվում է։  

 

Վահագն Հովակիմյան