Դատախազությունն ընթացք է տվել Գոռ Վարդանյանի սերիալի առնչությամբ ԿԳՄՍՆ-ի դիմումին

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է Գոռ Վարդանյանի «Կայսրության թևերը» սերիալի առնչությամբ ԿԳՄՍՆ-ի ներկայացրած դիմումը և սահմանված կարգով ընթացք տվել: Այս մասին Factor.am-ին հայտնեցին Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Հիշեցնենք՝ «Մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ը ԿԳՄՍՆ-ի հանձնարարականով իրականացնել է «Կայսրության թևերը» սերիալի վերլուծություն ու վերջինիս վերաբերյալ ներկայացնել եզրակացություն։ Ըստ այդմ՝ սերիալի դիտումը կարող է հանգեցնել այնպիսի բացասական վարքային դրսևորումների ընդօրինակման, ինչպիսիք են անչափահասների կողմից ծխախոտի օգտագործումը, միմյանց հանդեպ անհարգալից վերաբերմունքը, բացասական վարքի տարաբնույթ դրսևորումները և այլն։ ՊՈԱԿ-ը եզրակացրել է նաև, որ նմանօրինակ ֆիլմի դիտման արդյունքում երեխան կարող է նույնականացնել իրեն գլխավոր հերոսների հետ և անգիտակցաբար սկսել կիրառել նույնատիպ վարքագիծ։ ԿԳՄՍ նախարարությունը խիստ մտահոգիչ և անընդունելի է համարում նման քրեական ենթամշակույթի տարրեր պարունակող ֆիլմում անչափահասների ներգրավվածությունն ու մասնակցությունը։ Երեկ հայտնի դարձավ, որ նախարարությունը դիմել է Գլխավոր դատախազություն։

Նշենք, որ Factor TV-ն անդրադարձել էր Գոռ Վարդանյանի «Կայսրության թևերը» սերիալին: Սերիալի դերասաններից Գագիկ Սարգսյանը, որի անչափահաս որդին նույնպես նկարահանվել է այս սերիալում, մեզ հետ զրույցում ասել էր, որ այն դաստիարակչական նպատակ ունի: Սակայն սերիալում անչափահասներն օգտագործում են փողոցային բառապաշար և քրեական ենթամշակույթին բնորոշ պահվածք ցուցաբերում, իսկ ծեծկռտուքի ու դանակով հարց լուծելու տեսարանների պակաս չկա: Մասնագետները նշում են` եթե անգամ հեղինակները նպատակ են ունեցել սովորեցնել, որ չի կարելի խնդիրները լուծել կռվի, ծեծուջարդի միջոցով, ավելի հավանական է, որ անչափահասներն էկրանին տեսածը կընդունեն որպես վարքի մոդել և կկրկնօրինակեն այն։

Արփի Հակոբյան