«Զոն նայող» Արկադի Պապոյանը մեկ ամիս է հացադուլի մեջ է․ նրա կյանքին վտանգ է սպառնում

Լուրեր

16.12.2025 | 23:30
Հաագայում 35 երկիր ստորագրել է Ուկրաինային փոխհատուցման համար միջազգային հանձնաժողովի ստեղծման կոնվենցիան
16.12.2025 | 23:25
Առանց Մբապեի ու Հոլանդի. ՖԻՖԱ-ն հրապարակել է տարվա խորհրդանշական հավաքականը
16.12.2025 | 23:16
BBC-ից Թրամփի փոխհատուցման պահանջը կարող է կազմել շուրջ 10 մլրդ դոլար
16.12.2025 | 23:08
Վթար Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
16.12.2025 | 23:05
Սև ծովում հարձակումները սպառնում են նավարկության անվտանգությանը. Էրդողան
16.12.2025 | 22:53
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.12.2025 | 22:40
ԿԳՄՍ փոխնախարարը հանդիպել է ծանրամարտի տղամարդկանց հավաքականին
16.12.2025 | 22:27
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ Արևմուտքն ակտիվացրել է «ապակառուցողական ջանքերը Հարավային Կովկասում»
16.12.2025 | 22:21
Ինչ է գրված ՀՀ-Լյուքսեմբուրգ ռազմավարական հռչակագրում. ԱԳՆ-ն մանրամասներ է հրապարակել
16.12.2025 | 22:17
ՖԻՖԱ․ Տարվա լավագույն ֆուտբոլիստը, մարզիչը և գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 22:14
Ռուբեն Վարդանյանի գործով ​​դատավարությունը մոտենում է ավարտին․ կողմերը պատրաստվում են եզրափակիչ ելույթներին
16.12.2025 | 22:01
Հայաստան–Լյուքսեմբուրգ հարաբերությունները բարձրացվել են ռազմավարական գործընկերության մակարդակի. տեղի է ունեցել Միրզոյան-Բետել հանդիպում
16.12.2025 | 21:58
Ադրբեջանն ու Թուրքիան միմյանց ռազմական օգնություն կցուցաբերեն ագրեսիայի դեպքում
16.12.2025 | 21:45
Նոր պահանջներ Երևանին` TRIPP-ի վերաբերյալ. ինչու Մոսկվան և Թեհրանը խոսեցին միաժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 21:33
Մաշտոցը կլինի թղթի վրա, իսկ հեռախոսները՝ միայն դասի համար. Ժաննա Անդրեասյանի արձագանքը՝ քննադատություններին
Բոլորը

Երեկ գլխավոր դատախազությունը վերջապես հաղորդեց, որ դատապարտյալ, քրեական աշխարհում հայտնի Արկադի Պապյանին, որը փետրվարի 8-ից հացադուլի մեջ է և բողոքում է իր քրեական գործով նախաքննությունից, դատախազներ են այցելել։ Նրանցից մեկը պատիժների օրինականության նկատմամբ հսկողության վարչությանից է եղել, մյուսը՝ Արկադի Պապյանի գործը հսկող դատախազը։

«Վերջինս լսել է նրա մտահոգությունները, ևս մեկ անգամ նրան ներկայացրել է իրեն առաջադրված մեղադրանքը և դրա փաստական հիմքի էությունը, ինչպես նաև պարզաբանել է դատավարական բողոքարկման և միջնորդություններ ներկայացնելու հետ կապված իրավունքներն ու մեխանիզմները», – ասված է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում։

Թե ինչ են խոսել Պապյանն ու դատախազները, նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող կառույցը չի մանրամասնում։ Դատելով այն հանգամանքից, որ Արկադի Պապյանը հացադուլից դուրս չի եկել, կարող ենք եզրակացնել, որ դատախազների զրույցը նրա հետ չի ստացվել։

«Մեկնաբանության մեջ շատ պարզ գրված է, որ քննարկվել են մեղադրանքի հիմքում դրված փաստական հանգամանքները։ Թե ինչ են քննարկել, նախաքննական գաղտնիք է։ Ինչ վերաբերում է առողջական վիճակին, ապա տվյալ պահին որևէ լուրջ շեղում այն վիճակից, որը բնորոշ է հացադուլի մեջ գտնվողին, չի եղել»,- երեկ կայացած հանդիպման հետ կապված մեր հարցին պատասխանեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Հարցին, թե ինչ առողջական վիճակում է Արկադի Պապյանը մեկ ամիս հացադուլից հետո, նա պատասխանեց․ «Նրա վիճակը ստուգվել է։ Հաշվի առնելով, որ գտնվում է հացադուլի մեջ՝ եղել է նորմալ վիճակում»։ Նշանակում է՝ որ եթե Արկադի Պապյանի հետ մի շատ ավելի վատ բան պատահի, քան հիվանդությունն է, մեր դատախազությունը դա կարող է հացադուլավորի համար բնականոն ավարտ համարել։

Հիշեցնենք, որ Արկադի Պապյանը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում «զոն նայողի» կարգավիճակ ուներ։ Այս կարգավիճակը մեր կալանավայրերի չգրված օրենքներով միանգամայն ընդունելի է։ Պապյանին անցյալ տարեվերջին մեղադրեցին «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը ընդհանուր առմամբ մոտ 2․5 մլն դրամի կաշառք տալու համար։ Պապյանը, սակայն չի ընդունում իրեն մեղսագրվող արարքը։ Նրա ընկերները, որոնք մեզ հետ պարբերաբար կապի են դուրս գալիս, վստահեցնում են, որ Պապյանի դեմ ոչ մի ապացույց չկա։ Պապյանի փաստաբան Ամրամ Մակինյանը Factor.am -ին հայտնեց․ «Հացադուլ հայտարարելուց առաջ իմ պաշտպանյալի հետ տևական ժամանակ, մոտ մեկ ամիս, քննչական ոչ մի գործողություն չի կատարվել»։ Նա նաև նշեց, որ հացադուլի արդյունքում Արկադի Պապյանը նիհարել է 15 կիպոգրամով։

Սյուզան Սիմոնյան