Ինչ եղավ Հայաստանից թալանված փողերի ճակատագիրը. քրգործերով անցնում են Սերժ Սարգսյանի եղբոր աղջիկն ու Վլադիմիր Գասպարյանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.02.2026 | 23:28
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
18.02.2026 | 23:18
«Koreez–Telcell–Physmath» համագործակցությունը ստանում է ռազմավարական բնույթ
18.02.2026 | 23:04
Երևանում կրակոցների դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
18.02.2026 | 22:52
14 ժամ ջուր չի լինի Շենգավիթ վարչական շրջանի մի շարք հասցեներում
18.02.2026 | 22:39
ՀՀ դեսպանը Վիեննայում ներկայացրել է Հայաստանի խաղաղության օրակարգը
18.02.2026 | 22:26
Ուրուգվայի Պունտա դել Էստե քաղաքում բացվել է ՀՀ պատվավոր հյուպատոսությունը
18.02.2026 | 22:10
Մոսկվայում ի պաշտպանություն Telegram-ի հանրահավաք անցկացնելու դիմում է ներկայացվել
18.02.2026 | 21:55
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.02.2026 | 21:42
Հանրապետության նախագահն այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիր
18.02.2026 | 21:28
Էրդողանը հայտարարել է, որ Անկարան դեմ է Իրանում ռազմական միջամտությանը
18.02.2026 | 21:15
Ծափաթաղում սպանված Տիգրանի քույրն ու եղբայրները 4 ամիս անց վերադարձել են մոր մոտ
18.02.2026 | 21:00
ՀՀ-ում ԱԲ կենտրոնի ստեղծումը լուրջ քայլ է․ աշխարհին կարող ենք գրավել ՏՏ-ում խելացի լուծումներով. Հովիկ Մուսայելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.02.2026 | 20:49
Վաղը «Հանրապետական» մարզադաշտի հարակից փողոցներով տրանսպորտը կաշխատի մինչև 00:30-ը
18.02.2026 | 20:43
Գոռ Մանվելյան. Վաղը մեծ օր է հայկական ֆուտբոլի համար
18.02.2026 | 20:30
Դեպի նոր ընտրություն՝ չկատարված խոստումների բեռով. ի՞նչ պատկեր է սոցիալական ոլորտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հեղափոխությամբ Հայաստանի իշխանության ղեկը ստանձնած Նիկոլ Փաշինյանն ու նրա քաղաքական թիմը, կառավարական պաշտոնները զբաղեցնելուն զուգահեռ, խոստանում էին պետական բյուջե վերադարձնել կոռուպցիոն ճանապարհներով հարստացած նախկին պաշտոնյաների և մերձավորների թալանած գումարները:

Նախկին իշխանությունների թալանածը ժողովրդին վերադարձնելու խոստումները հետհեղափոխական Հայաստանում մեծ ոգևորությամբ ընդունվեցին: Սպասելիքներն է՛լ ավելի մեծացան, երբ Արարատ Միրզոյանը 2018 թվականի օգոստոսին հայտարարեց՝ երկրից դուրս հանված փողերը պետբյուջե վերադարձնելու նպատակով կառավարությունը համագործակցելու է Համաշխարհային բանկի և Միավորված ազգերի կազմակերպության՝ թմրամիջոցների ու հանցավորության դեմ պայքարի գրասենյակի (UNODC) նախաձեռնությամբ ստեղծված «Գողացված ակտիվների վերականգնման նախաձեռնության» հետ։

Երեք տարի անց կառավարությունից հայտնում են՝ Հայաստանից գողացված փողերի վերադարձ չի եղել: Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ Փաշինյանի գրասենյակից ընդամենը փոխանցում են, որ ՄԱԿ-ի ՍԹԱՐ նախաձեռնության հետ համագործակցել են 2018-19 թվականներին՝ օրենսդրության մշակման և մասնագետների կարողությունների զարգացման ուղղությամբ: Ստացվում է՝ թրեյնինգներից այս կողմ ոչինչ չի արվել:

Միջազգային արբիտրաժի մասնագետ Արայիկ Պապյանի դիտարկմամբ՝ երեք տարին բավարար ժամանակ էր որոշակի գործիքակազմ ստեղծելու համար, բայց, նրա խոսքով, տեսանելի ոչինչ չկա: ՍԹԱՐ-ի պաշտոնական կայքի համաձայն՝ կազմակերպությունն այս պահին զբաղվում է տարբեր պետություններից գողացված փողերի 247 գործով: Միջազգային արբիտրաժի մասնագետն ուսումնասիրություններ է կատարել և պարզել, որ այդ երկրների ցանկում Հայաստանը բացակայում է:

ԹԻՀԿ իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանն էլ նշում է՝ գումարները հետ վերադարձնելուց առաջ կառավարությունը նախ պետք է հստակեցնի, թե Հայաստանից որքան գումար է հանվել և դրանց քանի տոկոսն է, իշխանությունների բնորոշմամբ, թալանված փողեր:

Պետությունները, որտեղ տեղափոխվել են Հայաստանից հանված դրամական միջոցները, հակված չեն ծավալուն տեղեկություններ տրամադրել դրանց վերաբերյալ: Հայկ Մարտիրոսյանը նշում է, որ դրամական միջոցները ներդրված են այդ պետությունների տնտեսություններում, և այդ երկրներին ձեռնտու չէ, որ այդ գումարները հետ վերադարձնեն: Բացի այդ, իրավական հարցերով փորձագետը թերացումներ է տեսնում ոչ միայն երկրից հանված գումարները, այլ նաև ներպետական չարաշահումները վերականգնելու գործում:

2020 թվականին գլխավոր դատախազությունում ձևավորվեց Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը, որը սեպտեմբերից մինչև նոյեմբեր ստացել է շուրջ 200 նյութ, որոնք վերաբերում են հնարավոր ապօրինի ծագման գույք ունեցող 405 անձի։ Դատախազությունը չի բացահայտում, թե հանրությանը հայտնի որ անձանց գույքն է հայտնվել իրենց խոշորացույցի տակ։ Սակայն մի քանիսի անունը հայտնի է. նրանք են՝ նախկին փոխոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի դուստրը՝ Անի Սարգսյանը, ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտի իրավապահ համակարգի սպասարկման և վերահսկման բաժնի պետ Սերոբ Հարությունյանը, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ պետգույքի կառավարման կոմիտեի նախկին ղեկավար Արման Սահակյանը:

Գագիկ Խաչատրյանի ու նրա որդիների քրգործի շրջանակում դատախազության և ՀՔԾ-ի դեպոզիտային հաշվիվներին վճարել է 1 միլիարդ 25 միլիոն դրամ, սակայն, այլ անձի կողմից, որի անունը հայտնի չէ։

Մանվել Գրիգորյանը դեպոզիտային հաշվին վճարել է 7 մլն դրամ, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը և նախկին փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանը պետությանը պատճառել են 114 մլն դրամ, որից 54 մլն վճարել է Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը, իսկ 8 մլն դրամ՝ Վլադիմիր Գասպարյանի դուստրը:

Ըստ իրավապահների՝ Ռոբերտ Քոչարյանի որդին էլ՝ խոշոր գործարար Սեդրակ Քոչարյանը, պետությանը պատճառել և չի վերականգնել 2 միլիարդ դրամի վնասը: Նրա գույքի վրա կալանք է դրված:

Հեղափոխությունից հետո Հայաստանին Սաշիկ Սարգսյանը վերադարձրել է 20 մլն դոլար, իսկ Քոչարյանի իշխանության տարիներին Մաքսային ծառայության պետ աշխատած Արմեն Ավետիսյանը պետությանն է փոխանցել իր թանկարժեք հյուրանոցը: Սրանք նվիրատվություններ են եղել՝ առանց իրավական գործընթացների, սակայն հանրության շրջանում մշտապես քննարկվել են Սաշիկ Սարգսյանի՝ 50 տոկոսով «փայ մտնելու» դեպքերը:

Արդյո՞ք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց մերձավորների՝ երկրից դուրս բերած միլիոնավոր դոլարների մասին հանրությունը կստանա լիարժեք տեղեկություն և, ամենակարևորը, արդյո՞ք այդ գումարների գոնե մի մասը կվերադարձվի ՀՀ պետբյուջե՝ առայժմ հայտնի չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան