Մեզ հիմարի տե՞ղ եք դնում. «Ելք»-ի պնդմամբ՝ «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի նախագիծը խախտումով ընդունվեց

Լուրեր

18.09.2026 | 18:28
Մամիկոն Ասլանյանի նկատմամբ կիրառված բացակայելու արգելքը վերացվեց
18.09.2026 | 18:27
Այս շարժումը սկսվել է, երբ խախտվել է մեր խղճի ազատության օրենքը. կարգալույծ հռչակված Արման Սարոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 18:23
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները դարձյալ հաղթեցին
18.09.2026 | 18:22
Փաշինյան․ Ալիևը հավասարապես արժանի է Հեսսեյան խաղաղության մրցանակին
18.09.2026 | 18:19
«Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները եվրոպացի դեսպանների հետ քննարկել են ներքաղաքական զարգացումները
18.09.2026 | 18:14
41-ամյա Ռոնալդուն հրավիրվել Պորտուգալիայի հավաքական
18.09.2026 | 18:10
Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ ստացավ // Պաշտպանները՝ կաթողիկոսի դեմ գործը կարճելու մասին․ ԼՈՒՐԵՐ
18.09.2026 | 18:02
Բաքվում մահացած է հայտնաբերվել ԱՄՆ բանակի ադրբեջանցի զինծառայող
18.09.2026 | 17:38
Արմեն Սարգսյանը մասնակցել է Չարլզ 3-րդի կազմակերպած ԱԲ-ի վերաբերյալ հանդիպմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 17:29
Ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի Սևանի առանձնատան պարիսպը
18.09.2026 | 17:16
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնում» առաջին գոլի ու հարմարվելու մասին
18.09.2026 | 17:02
Պակիստանում մզկիթում իրականացված պայթյունի հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել, 50-ը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 16:51
ՔՊ ներկայացուցիչները երեք եվրոպական երկրների դեսպանների հետ քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերություններն ու վիզաների ազատականացումը
18.09.2026 | 16:48
Հայաստանի լրագրողների հավաքականը մասնակցել է Եվրոպայի առաջնությանը
18.09.2026 | 16:40
Զելենսկին հայտարարել է «Կարպատյան ութնյակի» ստեղծման մասին
Բոլորը

Խորհրդարանն այսօր ձայների 64 կողմ, 32 դեմ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագիծը:

ԱԺ նախագահը քվեարկությունից առաջ հիշեցրեց՝ քանի որ քվեարկության է դրվում սահմանադրական օրենք, ապա դրա ընդունման համար անհրաժեշտ է պատգամավորների 3/5-ի կողմ քվեն: Քվեարկության դրական արդյունքները, որոնք, ի դեպ, ապահովվեցին միայն բացակա պատգամավորների թողած գրություններով, վեճի առարկա դարձան ընդդիմադիրների և ԱԺ նախագահության միջև:

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ ՀՀԿ-ական Աշոտ Արսենյանը ներկա չի եղել, սակայն իր անվան դիմաց գրանցված է, և ինքը կողմ է քվեարկել: Փաշինյանը պահանջեց պարզաբանել տեղի ունեցածը, ԱԺ նախագահը մինչդեռ պնդեց՝ պատգամավորները ներկա են եղել, քվեարկել են, ապա դուրս եկել նիստերի դահլիճից:

«Ելք»-ից մեկ այլ պատգամավոր Արարատ Միրոզյանն էլ շեշտեց. «Ժամանակ առ ժամանակ բախվում ենք այս խնդրին և լուծումը չենք կարողանում գտնել: Էս մի փոքրիկ դահլիճում դուք կարողանո՞ւմ եք բացառել ընտրակեղծարարությունը և քվեարկությունների կեղծումը, թե՞ ոչ: Մեզ հիմարի տե՞ղ եք դնում, կարողանում եք՝ քվեարկեք, չեք կարողանում՝ մի քվեարկեք»:

Բաբլոյանը հակադարձեց՝ ինքը հարգում է յուրաքանչյուրի կարծիքը, սակայն երբ իրենք վերականգնեցին քվեարկության պատկերը արձագանք չեղավ, հենց պատգամավորները դուրս եկան դահլիճից, ըստ ԱԺ նախագահի, այդ ժամանակ միայն ընդդիմադիր պատգամավորները որոշեցին արձագանքնել:

«Մեր երկրի ամենամեծ պրոբլեմն այն է, որ երկրի առաջին դեմքները կարողանում են մեր աչքերի մեջ նայել և սուտը որպես ճշմարտություն բրդել»,- կրկին միջամտեց Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի նախագծով կարգավորվում են «հանրաքվե» հասկացությունը և դրա անցկացման սկզբունքները, հանրաքվեի դրվող նախագծերը և այն փաստաթղթերը, որոնք չեն կարող դրվել հանրաքվեի:

Հստակեցվում են հարցը հանրաքվեի դնելու կարգի, հանրաքվեի նշանակման, կազմակերպման, քարոզչության իրականացման, քարոզչությունը ֆինանսավորելու նպատակով քարոզչության հիմնադրամ ստեղծելու, այդ հիմնադրամում մուծումներ կատարելու, քարոզչության ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու, հանրաքվեի ամփոփման, օրենքի նախագծի ընդունման նախաձեռնությանը քաղաքացիների միանալու մանրամասները: Հանրաքվեն առանձնացվում է որպես ժողովրդի կողմից անմիջականորեն իր իշխանության իրականացման ձև: Այն նախատեսվում է անցկացնել ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա՝ գաղտնի քվեարկությամբ:

Սահմանադրության ընդունման, Սահմանադրության փոփոխությունների կատարման վերաբերյալ հանրաքվեի հարցով կարող են դիմել ոչ միայն պատգամավորների մեկ երրորդը, Կառավարությունը, այլ նաև 200 հազար քաղաքացի: Նախատեսվեց նաև, որ քաղաքացիական նախաձեռնության կարգով օրենքի նախագիծ կարող է ներկայացվել ԱԺ 50 հազար քաղաքացու կողմից և, եթե այդ նախագիծը ԱԺ կողմից չի ընդունվում, ապա 50 հազարին միավորվելով ևս 300 հազար քաղաքացի, այդ նախագիծը դրվում է: