Գյումրու թիվ 41 դպրոցի ծնողները բոյկոտեցին տնօրենի նորանշանակ ժ/պ-ի հետ հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գյումրու թիվ 41 հիմնական դպրոցի 2,5 ամսվա տնօրեն Արմինե Գևորգյանի պաշտոնանկությունից հետո այնտեղ կրքերը չեն հանդարտվում։

Այսօր Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունից այցելել են դպրոց՝ փաստաթղթերի ընդունման-հանձման գործընթացն իրականացնելու։ Ծնողներն էլ, հանդիպելով դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Հայաստան Հովհաննիսյանի հետ, ասացին, որ նրա անձի դեմ ոչինչ չունեն, սակայն չեն հանդուրժի անարդարությունը, լիազոր մարմինը պարտավոր է հիմնավորել, թե ինչու ընդամենը 2,5 ամիս նշանակված տնօրենին առանց հիմնավոր պատճառների ազատում են պաշտոնից։ Նրանք հանդիպման կեսից լքեցին դահլիճը։

Հիշեցնենք, որ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը հուլիսի 19-ին լուծարել էր Արմինե Գևորգյանի հետ կնքած պայմանագիրը՝ հիմք ընդունելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերով նախարարության այն եզրահանգումը, թե ընթացակարգային խախտումով է մրցույթի օրը նշանակվել։ Մրցույթը պիտի կայանար ոչ թե ապրիլի 13-ին, այլ 14-ին։

Սակայն դպրոցի կառավարման խորհուրդը պնդում է, որ լիազոր մարմինն է հաշվարկել ու այդ օրը նշանակել, բացի այդ, եթե կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարութունը սկսել էր ուսումնասիրություն ու մայիսի 14-ին եզրահանգում էր տվել, ինչու էր Շիրակի մարզպետը Արմինե Գևորգյանի հետ 5 տարվա պայմանագիր կնքում մայիսի 17-ին, և ինչու են իրենք նախարարության եզրահանգման մասին իմանում երկու ամիս անց՝ հուլիսի 19-ին։

Նախկին տնօրենը դիմել է դատարան։

Դպրոցում լուրեր են շրջանառվում, որ սա հատուկ արվել է Հայաստան Հովհաննիսյանին պաշտոնի բերելու համար, որի ամուսինը մոտ հարաբերությունների մեջ է ՔՊ-ականների հետ։
Հայաստան Հովհաննիսյանն էլ ասում է՝ տեսել է տեղեկատվություն Շիրակի մարզպետարանի կայքում, որ տնօրեն Արմինե Գևորգյանի հետ լուծարվել է աշխատանքյին պայմանագիրը, դիմում է ներկայացրել լիազոր մարմինին՝ իր պատրաստակամությունը հայտնելով զբաղեցնել տնօրենի ժ/պ-ի պաշտոնը, մինչև որ հոկտեմբերի 7-ին տեղի կունենա նոր մրցույթը։

«Ինքս որևէ կուսակցության երբևէ չեմ հարել, վստահաբար, նաև ամուսինս, մենք անկուսակցական ենք։ Մի շատ կարևոր հանգամանք ևս, շրջանառվող լուրերի մեջ կար, թե ես իբր ունեմ երեք տարվա աշխատանքային ստաժ, որը զավեշտալի է։ Այդ պարագայում ես չէի կարող հավաստագիր ունենալ, այդ պարագայում ես չէի կարողանա մրցույթների մասնակցել, իսկ ես ոչ միայն այս դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին եմ մասնակցել, նաև այլ դպրոցների։ Ունեմ 10 տարվա աշխատանքային մանկավարժական ստաժ, վարչական աշխատանքի ստաժ, ինքս պրոֆեսիոնալ մանկավարժի ընտանիքից եմ»,-ասում է Հայաստան Հովհաննիսյանը։

Նա նշում է, որ հատուկ իր համար նորանշանակ տնօրենին ազատելու կարիք չկար, որովհետև ինքը վերջերս մասնակցել է այս դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին, և եթե իրեն այս դպրոցի տնօրեն նշանակելու սցենար գոյություն ունենար, հենց այդ ժամանակ կիրագործվեր։ Հայաստան Հովհաննիսյանը 3 ձայն էր հավաքել, դաշնակցական Արմինե Գևորգյանը՝ 5 ձայն ու նշանակվել էր տնօրեն։

Արմինե Գևորգյանն այսօր մեզ հետ զրույցում ասաց․ «Եթե մրցույթը լիներ ամսի 14-ին, ես հինգ ձայն չպիտի՞ հավաքեի։ Այս ամենը անձնավորված է ու հովանավորված է, կրկին պնդում եմ, այս ամենը կվիճարկեմ դատարանում։ Տեղեկատվություն եմ ստանում, թե ինչպես է կազմակերպվել, ինչպես է նախօրոք պլանավորվել։ Շատ լուրեր ենք լսում քաղաքում, որ ասում են ՝ մեկ է մեր թեկնածուն պիտի դառնա տնօրեն»։

Արմիկ Մովսիսյան