Pegasus-ից չեք կարող խուսափել․ փորձագետն ահազանգում է պետական մակարդակով աշխատող հաքերային հարձակումների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը մեդիափորձագետ, տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ։

 

-Պարոն Մարտիրոսյան, ահազանգել էիք, որ պետական մակարդակի աշխատող հաքերային խմբեր լուրջ կիբերհարձակումներ են իրականացնում Հայաստանի նկատմամբ։ Ի՞նչ բնույթի հարձակում է դա։

-Պետության վրա աշխատող հաքերային թիմ է, ամիսների, միգուցե նույնիսկ տարիների հետ կապված հարձակում կարող է լինել։ Google-ն առաջին հարձակումը բացահայտել է դեռ փետրվարին, պարզապես հիմա են հայտնում դրա մասին, որովհետև պետք է ամբողջացնեին։ Հաքերային այդ թիմը օգտագործել է Google Chrome-ի և Safari դիտարկիչների վրա խոցելիություն, այսինքն՝ այնպիսին, որից անվտանգության հարցերով զբաղվող որևէ կազմակերպություն տեղյակ չէ։ Հարձակումներ են, որոնցից նույնիսկ անտիրվիրուս ունենալու դեպքում չենք կարողանա խուսափել կամ կանխել դրանք, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ սա լուրջ հաքերային թիմ է։ Հաքերները գտել են դիտարկիչների խոցելիություն և իրենց համար կարևոր թիրախներին ինչ-որ միջոցներով ուղարկել են հղումներ՝ դեպի կեղծ հայկական կայքեր, օրինակ, hetq.am էլեկտրոնային պարբերականի փոխարեն՝ hetq.org։ Մարդկանց ուղղորդել են այդ կեղծ կայքեր և իրականացրել հարձակումներ՝ կորզելով տեղեկատվություն։

-Որո՞նք են այդ հարձակումների թիրախներն ու նպատակները։ Դուք կոնկրետ դեպքեր արձանագրե՞լ եք։

-Թիրախները ոչ միայն բարձրաստիճան պաշտոնյաներ են, այլև լրագրողներ, իրավապաշտպաններ և այլք։ Կոնկրետ Google-ի հարձակման այս դեպքը բնականաբար հայտնի չի եղել և հայաստանայան մասնագետներն իմացել են Google-ի հրապարակումներից։ Մեկ այլ դեպք՝ Microsoft-ի բացահայտումից․ հարձակման մեջ օգտագործվել են կեղծ կայքեր, հատկապես, Արմենպրես լրատվական գործակալության կեղծ կլոնը և մարդկանց դեմ օգտագործվել է իսրայելական մի կազմակերպության կողմից ստեղծված վիրուս,  որը վաճառվում է, այսինքն հնարավոր է՝ հենց Իսրայելը չի կատարել այդ գործողությունները։ Երրորդ դեպքը Pegasus վիրուսի մաիսն է․ այս վիրուսը վարակում է հեշտությամբ․ մարդը կարող է ստանալ զանգ, չպատասխանել այդ զանգին, սակայն վարակվել։ Այս վիրուսը թնդում է ամբողջ աշխարհով, նույնիսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն է վարակված եղել։

-Երեկ մի քանի րոպեով չէր գործում Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջը․ հնարավո՞ր է, որ դա հենց այդ հարձակումներից մեկի հետևանքն էր։

-Պաշտպանության նախարարության կայքը կոտրելը, իրականում, տեղեկատվություն կորզելու տեսանկյունից անիմաստ է, որովհետև այնտեղ ինչ-որ բան չկա պահած։ Կայքը կարող էին կոտրել տեսականորեն, օրինակ, ադրբեջանցիները, բայց իրենք հայտարարելու էին այդ մասին։ Ենթադրում եմ, որ ինչ-որ տեխնիկական խնդիր է եղել հենց Պաշտպանության նախարարության կողմից։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: 

 

Արփի Հակոբյան