Թո՛ղ աղջիկը ծնվի․ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների պատկերը մտահոգիչ է մնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.12.2025 | 18:26
ԱՄՆ-ն առաջարկել է Զապորոժիեի ԱԷԿ-ն օգտագործել երեք երկրների համար. Կիևը դա անարդար է համարում. Զելենսկի
18.12.2025 | 18:18
Գարեգին Բ-ի դեմ ընդվզած եպիոսկոպոսները ժամանեցին Մայր Աթոռ․ նրանց ելույթն ուղեկցվեց սուլոցներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 18:11
Մեծաթիվ ոստիկանական ուժեր և հավաք Մայր Աթոռում // Փաշինյանը Պետերբուրգ կմեկնի՝ ԵՏՄ նիստի․ ԼՈՒՐԵՐ
18.12.2025 | 18:09
Լավրովը ՀՀ-ում ընտրությունների հետ կապված Կալլասի արտահայտությունները որակել է «արտաքին միջամտության խոստովանություն»
18.12.2025 | 17:55
Արման Ծառուկյանը նշել է՝ ում հետ կցանկանար անցկացնել գրեփլինգի մենամարտ
18.12.2025 | 17:43
Եկել եմ Գերագույն հոգևոր խորհրդի նիստին, օրակարգը չգիտեմ. Վահան սրբազան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 17:40
Դատարանը մերժել է անվանի ֆուտբոլիստին բանտից վաղաժամ ազատ արձակելու խնդրանքը
18.12.2025 | 17:35
Եկել եմ աջակցելու եպիսկոպոսներին. Նարեկ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 17:34
Կեղծ աճուրդներ է կազմակերպել․ Աղավնաձոր համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել
18.12.2025 | 17:30
Ինչու է Սամվել Կարապետյանի և տիկնոջ նկարը կախված Վեհարանում․ Նարեկ Կարապետյանի պարզաբանումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 17:28
Ժամերգություն Մայր Աթոռում․ ՈՒՂԻՂ
18.12.2025 | 17:21
Մալաթիայի «Ոսկու շուկա»-ի տնօրենը ձերբակալվել է ապօրինի զենք կրելու կասկածանքով
18.12.2025 | 17:19
Գնացե՛ք Մայր Աթոռ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կոչը դատարանից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 17:15
Հայաստանը կարևորում է ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը՝ ի նպաստ տարածաշրջանում անվտանգության և կայունության օրակարգի առաջմղման․ Փաշինյան
18.12.2025 | 17:13
Իջևանի Գետահովիտ բնակավայրում կկառուցվի ՈՒԵՖԱ-ի ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ
Բոլորը

32-ամյա Վարսիկ Ոսկանյանը 3 դուստր ունի։ Ասում է՝ տարբերություն չկա աղջի՞կ, թե՞ տղա, կարևորը` առողջ երեխա ծնվի։ Ամուսինները մինչ այդ հստակ որոշել էին՝ 3 երեխա են ունենալու։ Ամիսներ առաջ ներքին վստահություն ունեին, որ 3-րդ երեխան տղա է լինելու․ նույնիսկ անունն էին որոշել՝ Արեգ, ասում է Վարսիկը։ Նրա խոսքով՝ այնուամենայնիվ, երբ իմացել են՝ կրկին աղջիկ են ունենալու, չեն տխրել։

«Անկախ նրանից, որ սեռը բավականին  շուտ ենք իմացել, բայց երբևէ չենք մտածել, եթե տղա չի, չունենանք, այլ մտածել ենք՝ երեխան մնում է երեխա»,- նշում է երեք դուստրերի մայրը։

Վարսիկը, որն առաջին երեխային ունենալիս 19 տարեկան էր, նշում է՝ ամուսինն ուզում էր, որ առաջնեկը հենց աղջիկ լինի, ասում է՝ աղջիկ երեխաները ամուսնու թուլությունն են։ Ընտանիքում առաջին երեխային՝ Մարիին, մեծ ուրախությամբ են ընդունել։  

Հայաստանում կանանց և տղամարդկանց սեռերի հարաբերակցության շեղումը նորություն չէ։  Առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ 2008-2012 թվականների ժամանակահատվածում նորածինների մեջ աղջիկ-տղա հարաբերակցության միջին ցուցանիշը կազմել է 100-115։ Վերջին 10-ը տարում  հավասարակշռությունը փոքր ինչ վերականգնվել է․ 2019 թվականին 100-110, իսկ 2020 թվականին` 9 ամսում` 100-111,3: Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետի պաշտոնակատար Նունե Փաշայանի կարծիքով՝ հղիության ընդհատումները ոչ միայն բժշկական, այլև սոցիալական խնդիրների հետևանք են։

ՀՀ-ում արգելված է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը, եթե չկա  կնոջ առողջությանը սպառնացող լուրջ վտանգ։  Յուրաքանչյուր կին, սակայն, իրավունք ունի  մինչև 12 շաբաթական ժամկետը կատարել հղիության արհեստական ընդհատում։ Ընդհատումից առաջ բժիշկը իրեն դիմած հղի կնոջը պարտավոր է տրամադրել ընդհատման վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու ժամանակահատված` երեք օրացուցային օր ժամկետով, որը հաշվվում է կնոջ` ընդհատման համար բժշկին առաջին անգամ դիմելու պահից:

Հղիության արհեստական ընդհատում կարելի է իրականացնել նաև 12-22 շաբաթական հղիության ժամկետը, եթե առկա են  բժշկական կամ սոցիալական ցուցումներ։ 

Փաշայանը նկատում է՝ պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդիրը լուծելու համար նախևառաջ պետք է արժևորել աղջիկ երեխաներին։ 

Երեք դուստր ունեցող Վարսիկն ու ամուսինը չեն բացառում, որ կունենան 4-րդ երեխան, սակայն եթե կրկին աղջիկ լինի՝ ասում են, չեն սրտնեղի։ Վարսիկն ընդգծում է՝ կարևոր է ճիշտ դաստիարակել երեխային, ապագա մայրերին էլ խորհուրդ է տալիս տարբերություն չդնել սեռերի միջև։

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն ահազանգում է՝ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդիրը շարունակում է մտահոգիչ մնալ` չնայած դրա դեմ պայքարին ուղղված քայլերը վերջին տարիներին դրական տեղաշարժ են արձանագրել։

Ըստ ՄԻՊ աշխատակազմի հետազոտական և կրթական կենտրոնի գլխավոր մասնագետ Շուշան Խուրշուդյանի՝ հղիության ողջ ընթացքում և ծննդաբերությունից հետո կանայք աղջիկ երեխա ունենալու համար ընտանիքի անդամների կողմից ենթարկվում են քննադատության  և այդ մոտեցումը հանգեցրել է  կարծիքի, որ կանայք ևս նախապատվություն են տալիս տղա երեխա ունենալուն։

ՄԻՊ գրասենյակն ահազանգեր չի ստացել կանանցից, որոնք ինչ-որ ճնշումների ազդեցության տակ դիմել են նման քայլի։ 

«Պրոլայֆ» առողջապահական հասարակակական կազմակերպությունն զբաղվում է պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման կանխարգելմամբ։ Կազմակերպության ծրագրերի համակարգող Մանե Ծատուրյանը նշում է՝ կարողացել են վանաձորցի մի կնոջ հետ պահել սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման որոշումից։

Թեև պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման դեպքերը վերջին տարիներին նվազել են, սակայն խնդիրը շարունակում է արդիական մնալ։ Վիճակագրական տվյալները վկայում են խնդրի առկայության հատկապես  սրվում է երրորդ երեխայի դեպքում:  Սեռերի հարաբերակցության գործակիցների համեմատական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրական տեղաշարժ կա հատկապես երկրորդ երեխայի պարագայում, առաջին երեխայի դեպքում ցուցանիշը մնացել է անփոփոխ, հաջորդ երեխաների դեպքում հարաբերակցության գործակիցները նախորդ տարվա համեմատությամբ դրական զարգացում են ունեցել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան