Դուք վստահո՞ւմ եք ԿԸՀ-ին, Մուկուչյանը 2011-ից աշխատում է այնտեղ. Զոհրաբյանը՝ Բադասյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.07.2026 | 17:47
Հրանտ-Լեոն Ռանոսը հրաժեշտ է տվել «Բորուսիային», հայտնի է հարձակվողի նոր ակումբը
17.07.2026 | 17:43
Հունիսին ՔԿՀ-ներում հայտնաբերվել է 137 բջջային հեռախոս և թմրամիջոցների նմանվող նյութեր
17.07.2026 | 17:32
Զելենսկին Թուրքիայի ԱԳ նախարարին շքանշանով է պարգևատրել
17.07.2026 | 17:20
Հրայր Թովմասյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան
17.07.2026 | 17:09
Լավրովն առաջիկայում «3+3» ձևաչափով հանդիպման հույս է հայտնել՝ Երևանում կամ Բաքվում
17.07.2026 | 17:00
Sunhit-ն ու LONGi Solar-ը բիզնեսին առաջարկում են ավելի հասանելի արևային լուծումներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 16:49
Վարդան Ղուկասյանը կալանքից ազատ կարձակվի. կիրառվեց տնային կալանք և 15 մլն դրամ գրավ
17.07.2026 | 16:42
Բաքվի ու Երևանի միջև դե ֆակտո խաղաղություն է․ Բայրամով
17.07.2026 | 16:33
Հունգարիայում հետաքննություն է սկսվել նախկին ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի դեմ՝ Ռուսաստանի հետ ունեցած կապերի համար
17.07.2026 | 16:27
Շատիվանքի Սբ Սիոն եկեղեցու 17-րդ դարի որմնանկարների վերականգնման ընթացքում բացահայտվել են միջնադարյան նոր պատկերներ
17.07.2026 | 16:18
Էնդի Բերնեմը՝ Լեյբորիստական ​​կուսակցության նոր առաջնորդ․ նա կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
17.07.2026 | 16:10
Մոսկվան և Բաքուն շարժվում են դեպի դաշնակցային համագործակցության ներուժի լիարժեք բացահայտում. Լավրով
17.07.2026 | 16:03
«Վեոլիա Ջուրը» լրացուցիչ հետազոտություն է իրականացնում Բյուրեղավանում աղիքային վարակի դեպքերից հետո
17.07.2026 | 15:54
Ուկրաինայի զինված ուժերը Սև ծովում 12 նավի են հարվածել
17.07.2026 | 15:43
Համայնքային ոստիկանները հայտնաբերել են կանեփի 516 բույս և ավելի քան 12 գրամ թմրամիջոց
Բոլորը

Մենք մտել ենք մի համակարգի մեջ, որը չի բարեփոխվել, ձեր նախանշած խնդիրները չեն լուծվել»,- Սահմանադրական դատարանում հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու միավորված գործով դատաքննության ժամանակ, դիմելով արդարադատության նախարարի  պաշտոնակատար Ռուստամ Բադասյանին, նշեց «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի ղեկավար Արա Զոհրաբյանը:

«Ինձ հետաքրքրում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  դիրքորոշումը ԿԸՀ վերաբերյալ: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը 1996-1998 թթ. եղել է  հանձնաժողովի անդամ, 2011 թվականից առ այսօր հանձնաժողովի նախագահն է, Լաուրա Գալստյանը,  Արմեն Սմբատյանը,  Սիլվա Մարկոսյանը,  Գեորգի Մարտիրոսյանը ԿԸՀ անդամ են 2011-ից, Նունե Հովհաննիսյանը՝ 2014-ից,  Սեյրան Շահսուվարյանը՝ 2016-ից:

Ինձ հետաքրքրում է՝ ինչո՞վ է պայմանավորված ձեր ներկայիս վստահությունը ԿԸՀ նկատմամբ, երբ ձեր քաղաքական ուժը չի ընդունել նախորդ ընտրությունների արդյունքները, ավելին՝ դրանց վերաբերյալ շատ կոշտ վերաբերմունք է արտայատվել: Ի՞նչն է փոխվել»,- հարցադրումներ արեց Արա Զոհրաբյանը:

Ռ. Բասադյանն արձագանքեց. «Բարձր դատարան, կարծում եմ՝ մենք քաղաքական ելույթները, քաղաքական գնահատականները պետք է հստակ տարբերակենք իրավական գործընթացներից և իրավական գնահատականներից:

Նախ ընտրությունների կեղծման հետ կապված քաղաքական գնահատականը երբ տրվում է՝ հիմք ընդունելով որոշ հանգամանքներ, փաստեր, իրադարձություններ, պետք է նկատի ունենալ, թե  ինչ ընտրական համակարգ է գործում Հայաստանում:

ՔՊ-ն, երբ նոր էր ձևավորվում որպես կուսակցություն, հստակ ամրագրել է, որ ընտրությունների կեղծման դեմ պայքարելու թիվ մեկ գործիքը տեղամասային հանձնաժողովներում վստահված անձինք, էլեկտրոնային համակարգ ունենալն է,  պետք է տեղամասում արձանագրել բոլոր խախտումները, օգտագործել բոլոր իրավական գործիքները: Բնականաբար տեղամասից դուրս տեղի ունեցող ընտրախախտումներն ավելի բարդ հայտնաբերելի են, պետք է ունենալ ինստիտուցիոնալ քաղաքական կառուցվածք, որպեսզի հնարավոր լինի պայքարել ընտակեղծարարության մեխանիմզների դեմ: Հետևաբար քաղաքական գնահատականները, որոնք հիմնված են որոշակի փաստերի վրա, պետք չէ շփոթել իրավական պրոցեսների հետ:

Իսկ  ԿԸՀ գործունեությանը գնահատական է տրվել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության կողմից՝ իր աշխատանքը կատարել է թափանցիկ, կոլեգիալ, մասնագիտորեն, վայելել է ընտրական շահառուների  վստահությունը»:

«Ճիշտ հասկացա՞ Ձեզ,  դուք վստահում եք ԿԸՀ-ին»,- հստակ հարցադրում արեց Զոհրաբյանը:
Արդարադատության նախարարի պաշտոնակատարը պատասպանեց. «Այս գնահատականից հետո  ինչպե՞ս չվստահենք»:

«Իսկ վստահո՞ւմ եք սույն գործը քննող Սահմանադրական դատարանի՞ն, թե՞ ոչ»,- «Զարթոնք» կուսակցության ներկայացուցչի այս հարցին ի պատասխան՝ Բադասյանը պատասխանեց. «Այո»: