«Կաթիլից» կախված գյուղատնտեսությունը․ մասնագետները՝ չորացող այգիները փրկելու ուղիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.06.2026 | 22:18
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք
06.06.2026 | 21:59
Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով Դատախազությունը դիմել է ԿԸՀ
06.06.2026 | 21:45
Հենրիխ Մխիթարյան․ Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը
06.06.2026 | 21:42
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով
06.06.2026 | 21:33
Կարկուտից ոչխարներ են սատկել, գառնարածը վնասվածքներ է ստացել․ արտակարգ դեպք՝ Լոռու մարզում
06.06.2026 | 21:21
Եղիշե Մելիքյանը՝ Ղազախստանի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 21:10
Ջրափի գյուղի ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում էր․ ըստ ԿԸՀ-ի՝ խնդիրը տեխնիկական է
06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
06.06.2026 | 18:33
11 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին
06.06.2026 | 17:50
Ընտրական հանցագործությունների գործերով ձերբակալվել է 194, քրեական հետապնդման ենթարկվել՝ 209 անձ. ՀԿԿ
Բոլորը

Գյուղացիները դաշտեր դուրս չեն եկել՝ ջուր չկա, անելիք էլ չկա։ Դեռ 10 օր առաջ Արմավիրի, Էջմիածնի շրջանների գյուղերի բնակիչները ճանապարհ էին փակել՝ բողոքելով, որ ոռոգման ջուր չունեն, բերքը չորանում է։

Ջրի պակասի խնդիր կա նաև Շիրակում։ Այնտեղ էլ Երևան-Գյումրի ճանապարհն են փակում պարբերաբար։ Ֆերմեր Հարություն Մնացականյանը բացատրում է, որ այս խնդիրները կանխատեսելի էին և սպասելի։ Հայաստանում ոռոգման սեզոնին հոսում է 7 մլրդ խորանարդ մետր ջուր, որից արդյունավետ օգտագործվում է միայն 2 մլրդ-ը։ Ըստ նրա՝ լուծումը կարելի էր նախաձեռնել դեռ մինչև խնդրի հասունանալը։

«Ոռոգման համակարգը գնալով բարելավվելու փոխարեն՝ ավելի վատ վիճակում է։ Տարիների ընթացքում ավելի շատ է մաշվածության ենթարկվում, ավելի շատ խնդիրներ են առաջանում։ Եվ այս վերջին տարիներին սուբսիդիաների, վարկերի հետ կապված այգիների քանակն ավելանում էր։ Հետևաբար, ջրի դեֆիցիտը երևալու էր»,- բացատրում է Մնացականյանը։

Արմավիրի և Շիրակի բողոքի ցույցերից հետո խնդիրը հասավ կառավարության ղեկավարի օրակարգ։ Նիկոլ Փաշինյանը խոսեց ռազմավարական լուծումների մասին։

«Կլիմայական այս փոփոխությունները մեզ հանգեցնում են եզրակացության, որ եթե շատ չոր ձևակերպենք, ավանդական ոռոգումն ընդհանրապես, որպես այդպիսին, ապագա չունի։ Մեր գլոբալ ռազմավարությունը պետք է լինի գյուղատնտեսության ոլորտում կաթիլային ոռոգումն ու նոր տեխնոլոգիաների կիրառումը»,- նշեց Փաշինյանը։

Հարություն Մնացականյանը հաստատում է, որ նախ՝ ամբողջ գյուղատնտեսությունը չի կարող կաթիլային ոռոգման անցնել, ապա նաև բացատրում, որ խնդիրը նույնիսկ այդտեղ չէ։ Նրա խոսքով՝ պետք է փոխել ամբողջ ջրային համակարգը, և դա պետք է արվի պետական միջամտությամբ, որքան էլ թանկ լինի ծրագրի իրականացումը։

Բնապահպանության նախկին նախարար, Երկրաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի խորհրդական Սարգիս Շահազիզյանը նույնպես ուշադրությունը հրավիրում է հենց ջուրը կուտակելու վրա։

«Այսօր մենք պետք է ջրամբարների միջոցով կարողանանք կուտակել մեր ունեցած ջուրը։ Մեր գետերով հոսք ստացող ջրերը, որոնք մեր լեռնային բարձր դիրքից ելնելով՝ հոսք են ստանում և Արաքսի ու Քուռի միջոցով մեր մոտից հեռանում են, մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ ջրերի մաքսիմալը պահենք մեր մոտ», – բացատրում է Շահազիզյանը։

Նա նաև նշում է, որ կաթիլային ոռոգումը, որ հիմա շատ է քննարկվում, թանկ հաճույք է, ամեն գյուղացի իրեն չէ, որ կարող է իրեն թույլ տալ 1000 մետր կաթիլային ոռոգման համակարգ հիմնել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան