ՀՆԱ-ում լուրջ կշիռ ապահովող գյուղատնտուսության մարմինը ինչպե՞ս կարելի է գլխատել․ Գառնիկ Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.04.2026 | 00:23
Սպերցյանի գոլն օգնել է «Կրասնոդարին» հաղթել «Սպարտակին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 23:33
Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը
23.04.2026 | 23:24
Պուտինի անձնական օգտագործման քաղաքական ուժերին ժողովուրդն իշխանության չի բերի. Անի Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 23:22
Վթար Ագարակ բնակավայրի մոտակայքում. կա զոհ
23.04.2026 | 23:10
ԿԳՄՍ նախարարը J-PAL-ի հետ քննարկել է կրթության և գիտության ոլորտներում համագործակցության հնարավոր ուղղությունները
23.04.2026 | 22:53
Թրամփը հայտարարել է, թե Իրանը չգիտի՝ ով է իր առաջնորդը
23.04.2026 | 22:43
Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ
23.04.2026 | 22:27
«6 տարի անհետ կորածների ծնողներին ասել են՝ չխոսեք, հեսա կբերենք ձեր երեխաներին». Թովմասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 22:13
Երևանի փողոցներից մեկում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց
23.04.2026 | 22:00
ՊԵԿ նախագահը Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ քննարկել է ՊԵԿ-ի բարեփոխումներին ուղղված աջակցությունը
23.04.2026 | 21:46
Նոր կարգավորում. ԵՄ-ում վաճառվող սմարթֆոններն ու պլանշետները կլինեն փոխարինելի մարտկոցներով
23.04.2026 | 21:33
Ծանրամարտի ԵԱ. Աննա Ամրոյանը փոքր ոսկե մեդալ նվաճեց ռեկորդով
23.04.2026 | 21:21
Բյուրեղավանում համաճարակի հետևանքով շուրջ երեք տասնյակ բնակիչներ բուժվում են ստացիոնարում. նրանց վիճակը վերահսկելի է
23.04.2026 | 21:09
Սիմոնյանի ավտոշարասյան «ֆորսաժն» ու ԱԺ նախագահի հակափաստարկները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 20:48
42 հազար դոլարի դիմաց կազմակերպել էին ապօրինի միգրացիա․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Բոլորը

Գյուղոլորտի խնդիրների, սակավաջրության և անելիքների մասին Factor TV-ն զրուցել է գյուղատնտեսության նախարարի նախկին տեղակալ Գառնիկ Պետրոսյանի հետ

-Ինչո՞ւ այս տարի շատ երևացող դարձավ ջրի խնդիրը։

-Ոռոգման ջրի մատակարարման խնդիրը միշտ էլ սրված է եղել, բայց ոչ իհարկե այն չափով, ինչպես հիմա՝ այս վերջին ամսվա ընթացքում։ Ասել, որ կար տեղումների պակաս, ճիշտ չի լինի։ Վաղ գարնանը կար այն տպավորությունը, որ կինի բավարար պաշար, և ոռոգման սեզոնում խնդիրներ չեն առաջանա։

Առանձին հատվածներում այս ժամանակահատվածում, չգիտեմ՝ փորձի պակասից էր, թե ոչ պրոֆեսիոնալ մոտեցման արդյունք, երևի ինքնավստահ կերպով մի շարք ուղղություններով նույնիսկ հէկերի սնուցման համար ջուրը բաց էր թողնվում և չէր ամբարվում։ Հետագայում տխուր փաստի առաջ կանգնեցինք։

-Խոսքը ա՞յս տարվա մասին է։

-Այո, այս տարվա մասին է։ Ջրամբարներում չապահովվեց անհրաժեշտ ջրի պաշար։

-Որպես լուծման խնայողական տարբերակ նշվում է կաթիլային ոռոգումը։ Որքանո՞վ եք հավանական համարում, որ սա կլուծի այս խնդիրները։

-Ընդհանրապես պետք է ասեմ, որ շատ շատերի մոտ շատ մակերեսային պատկերացում կա առհասարակ կաթիլային ոռոգման, անձրևացման հարցերի վերաբերյալ։ Եվ շատերի մոտ այն տպավորությունն է, որ կարելի է գրչի մեկ հարվածով որոշում ընդունել կամ կարճաժամկետ ծրագիր իրականացնել, և այդ հրաշքը կարող է տեղի ունենալ, և այդ համակարգը ներդնենք մեր երկրում։

Առավելությունները շատ են, որևէ կասկած չկա այս ուղղությամբ։ Բայց հարց է առաջանում՝ արդյո՞ք մենք այսօր պատրաստ ենք։ Մենք ունե՞նք այն հնարավորությունը, որ կարող ենք մասսայական կաթիլային ոռոգման համակարգը ներդնել և զարգացնել։ Իհարկե չունենք դա։ Իհարկե պետք է աստիճանաբար կատարվի դա։

-Հաճախ է խոսվում, որ այս ամենի համար պետք է ունենալ առանձին գյուղատնտեսության նախարարություն։ Ինչո՞ւ կա այս պահանջը։

-ՀՆԱ-ում լուրջ տեսակարար կշիռ ապահովող մարմինը ինչպե՞ս կարելի է գլխատել։ Այդ ոլորտը ինչպե՞ս կարելի է գլխատել առհասարակ։ Եվ դրան հաջորդեց մի շարք ՊՈԱԿ-ների փակելու գործընթացը, որտեղ մեծ թվով մասնագետներ էին աշխատում, տարիների լուրջ փորձ ունեին։ Այսօր այդ մասնագետները արդեն չկան։

Թե չէ գիտեք, պատահական, անտեղյակ մարդը կարող է տվյալ ոլորտը ղեկավարել և «հանճարեղ» դատողություններ անել կամ ինչ-որ առաջարկություններ ներկայացնել, և դա էլ պետք է կիրառության մեջ մտնի՞, հա՞։ Եվ շատ դեպքերում հանրապետության ղեկավարության թյուրիմացության մեջ են գցում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան