Ժաննա Անդրեասյան. «Մենք վստահում ենք ուսուցչին և դպրոցին»

Լուրեր

16.02.2026 | 12:43
Ինչպես կընտրվի բանկը կանխիկ եղանակով կենսաթոշակ ու նպաստ ստացողների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 12:34
Հօգուտ Հայաստանի Հանրապետության՝ կբռնագանձվի 1 միլիոն 600 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ. Դատախազություն
16.02.2026 | 12:34
Վաղը կհրապարակվի Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատավճիռը
16.02.2026 | 12:27
Ռուս գործընկերների հետ քննարկում ենք. ՔՊ-ականը` երկաթուղին ռուսական կառավարումից հետ վերցնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 12:24
Լևոն Աղասյանն արծաթե մեդալակիր է դարձել միջազգային մրցաշարում
16.02.2026 | 12:19
Ուկրաինայի էներգետիկայի նախկին նախարար Գալուշչենկոյին փողերի լվացման մեղադրանք է առաջադրվել
16.02.2026 | 12:10
Փետրվարից առավելագույնը 10 հազար դրամ հետվճար կհաշվարկվի թոշակ ու նպաստ ստացողների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 12:03
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների մամուլի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
16.02.2026 | 12:01
Փաշինյանը կգլխավորի ՔՊ ցուցակը // Հրայր Թովմասյանն այլևս ՍԴ դատավոր չէ․ ԼՈՒՐԵՐ
16.02.2026 | 11:50
Գարեգին Բ-ին առաջադրված մեղադրանքը կապված է եպիսկոպոսաց առաջիկա ժողովի հետ. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 11:41
Հայկական ընկերությունները ռազմական արտադրանք արտահանելու լիցենզիա են ստացել․ Մխիթար Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 11:33
Բելգորոդը հրթիռային հարձակման է ենթարկվել․ զգալի վնաս է հասցել էներգետիկ ենթակառուցվածքներին
16.02.2026 | 11:31
Հոկեյի Հայաստանի հավաքականը կխաղա Չեխիայի թիմի դեմ
16.02.2026 | 11:24
Պապիկյանը նախընտրական շրջանում հակառակորդի համար ամեն ինչ ցուցադրում է. Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 11:17
Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը
Բոլորը

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում ազդարարվել է հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական նոր չափորոշիչների փորձարկման նպատակով վերապատրաստումների մեկնարկը. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Մարզի պետական հանրակրթական դպրոցների տնօրենների և փոխտնօրենների ու գործընկեր կառույցների մասնակցությամբ հրավիրված աշխատաժողովի ժամանակ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, որ սեպտեմբերի 1-ից Տավուշի մարզի բոլոր պետական հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում ուսումնական գործընթացը կազմակերպվելու է նոր չափորոշիչներով: Փորձարկումը կիրականացվի բոլոր բաղադրիչներով` գնահատման նոր համակարգից սկսած մինչև նոր բովանդակությամբ ուսումնական նյութեր:

Չափորոշիչների փորձարկումից առաջ՝ մինչև ուսումնական տարվա մեկնարկը, Տավուշի մարզի բոլոր դպրոցների տնօրենները, փոխտնօրեններն ու առարկայական ուսուցիչները կվերապատրաստվեն ԵՄ հանուն նորարարության դրամաշնորհային ծրագրի շրջանակում:

ԲՏՃՄ առարկայական բնագավառի ուսուցիչների վերապատրաստումները կիրականացնի «ԱՅԲ» հիմնադրամը, հումանիտար-հասարակական բնագավառի ուսուցիչներինը` ԿԶՆԱԿ-ը:

Բնագիտամաթեմատիկական և ճարտարագիտության բնագավառի ուսուցիչների վերապատրաստումը մեկնարկել է հուլիսի 7-ից, հումանիտար-հասարակական բնագավառինը կմեկնարկի հուլիսի 23-ից:

Փորձարկվող դպրոցներում կբացվեն նոր լաբորատորիաներ

Համաժողովի մասնակիցներին ուղղված խոսքում Ժաննա Անդրեասյանը նշել է, որ 2021 թվականի փետրվարին ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է Հանրակրթության պետական չափորոշիչը, այնուհետև ԿԳՄՍ նախարարի հրամաններով հաստատվել են առարկայական բոլոր չափորոշիչները:

Հանրակրթության նոր չափորոշիչն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի 2023 թվականի սեպտեմբերից, իսկ մինչ այդ պետք է փորձարկվի այդ նպատակով ընտրված Տավուշի մարզում:

«Հաշվի առնելով փորձարկման արդյունքները՝ չափորոշիչների մշակումը կստանա վերջնական տեսք, և կքննարկվի դրանց ամբողջական ներդրումը ՀՀ բոլոր պետական դպրոցներում»,- նշել է փոխնախարարը: Նրա խոսքով` չափորոշչի փորձարկման համար պահանջվում է անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովում:

«Բնագիտական առարկաների համար բոլոր դպրոցներում կստեղծվեն լաբորատոր ենթակառուցվածքներ, դպրոցները կստանան համակարգչային սարքավորումներ: Չափորոշչի ներդրումը կիրականացվի լաբորատորիաների ստեղծմանը զուգահեռ, որպեսզի ծրագրային փոփոխություններն արդյունավետ լինեն: Իրականացնելով գործողությունների այս ողջ համախումբը` փորձարկման ընթացքում պետք է հասկանանք, թե նոր չափորոշիչն ինչ խնդիրներ ունի, ինչպիսի լրամշակումներ են անհրաժեշտ: Այս աշխատանքը պահանջում է ջանքերի համատեղում և փոխադարձ վստահություն: Մենք վստահում ենք ուսուցչին ու դպրոցին և ակնկալում ենք, որ այդ վստահությունը փոխադարձ է»,- նշել է Ժաննա Անդրեասյանը` ավելացնելով, որ Տավուշի մարզի դպրոցները լինելու են հանրակրթության բովանդակային բարեփոխման առաջամարտիկը:
Նոր չափորոշչի նորությունները

ԿԳՄՍ նախարարի տեղակալը հակիրճ ներկայացրել է նաև նոր չափորոշիչներով առաջարկվող փոփոխությունները:

Մեծ տեղ է տրվում խմբակներին, մասնավորապես առողջ ապրելակերպի խմբակը պարտադիր կլինի բոլոր դպրոցների համար: «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի ուսուցումը համալրվել է պարտադիր գործնական բաղադրիչով` մարզառազմական ճամբարով, որն ավագ դպրոցի սովորողների համար կլինի պարտադիր: Որպես նոր պարտադիր խմբակ` բոլոր դպրոցներում կգործեն նաև մասնագիտական կողմնորոշման ակումբները: Նոր չափորոշիչներում կարևորվել է նաև համընդհանուր ներառման բաղադրիչը:

Մինչև 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակը միավորային գնահատում չի լինելու, փոխարենը սովորողների գնահատումը կիրականացվի բնութագրիչներով, որը ենթադրում է գիտելիքի մակարդակի որակական սահմանում: Բացի դրանից` չեղարկվում է անբավարար գնահատականի շեմը:

7-րդ դասարանից սկսած ներդրվում է նախագծային ուսուցումը, որը նոր մոտեցում է և նախկինում չի եղել. դա աշակերտի կողմից հետազոտական աշխատանքի իրականացումն է: Նույն դասարանում «Հասարակագիտություն» առարկան ներառում է ֆինանսական գրագիտության, ձեռներեցության և հակակոռուպցիոն կրթություն:

Մեծ շեշտադրում է արված բնագիտական ուղղվածությանը` կարևորելով փորձարարական ուսուցումը. այսինքն` աշակերտները պետք է տեսնեն այդ առարկաների կապն իրենց կյանքի ու շրջակա միջավայրի հետ:

Մեծ ուշադրություն է դարձվում «Արվեստ և արհեստ» առարկայական բնագավառին, որը շարունակվում է հանրակրթության բոլոր աստիճաններում: Եթե նախկինում արվեստի ուսուցումը 7-8-րդ դասարաններում ավարտվում էր, ապա նոր չափորոշչով արվեստը մինչև 12-րդ դասարան կլինի կայուն բաղադրիչ: Այդ համատեքստում կուսուցանվի «Արվեստ» ինտեգրված առարկան:

Մեծ կարևորություն է տրվում հայագիտական ուղղությանը, որի շրջանակում 5-6-րդ դասարաններում աշակերտներն անցնելու են «Իմ հայրենիք» նոր առարկան, որն այս տարի կփորձարկվի 5-րդ դասարանում: Այս առարկայի առաջնային խնդիրը հայրենաճանաչությունն է, որը սկսվում է սովորողի համայնքի պատմամշակութային ժառանգության ճանաչողությունից և փոխկապակցվում է հայրենագիտական արշավների հետ:

Նախկին «Ինֆորմատիկա» առարկայի փոխարեն՝ 2-րդ դասարանից սկսած աշակերտներն անցնելու են «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություններ» առարկան: Ավագ դպրոցում կներդրվի «Բնագիտություն» ինտեգրված առարկան` նախատեսված ոչ բնագիտական հոսքերի սովորողների համար:

Առնվազն երկու օտար լեզվի ուսուցումը պարտադիր է` համաեվրոպական շրջանակի B2 մակարդակի իմացություն ապահովելու պահանջով: Միաժամանակ խրախուսվում է տարածաշրջանային լեզուների ուսուցումը:

Նշենք, որ Դիլիջանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ԿԶՆԱԿ-ի տնօրեն Արտաշես Թորոսյանը և «ԱՅԲ» հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը ներկայացրել են վերապատրաստման աշխատանքների գրաֆիկն ու աշխատանքային ընթացակարգերը: Դպրոցների ներկայացուցիչները բարձրացրել են մի շարք հարցեր` նոր չափորոշչի ներդրման և վերապատրաստման աշխատանքների հետ կապված:

Դպրոցներից մեկի տնօրենի՝ արձակուրդի շրջանում վերապատրաստումների կազմակերպման վերաբերյալ հարցին ի պատասխան` ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը նշել է, որ հարցը կկարգավորվի ՀՀ աշխատանքային օրենսգրքի շրջանակում:

Քննարկմանը հեռավար միացել են նաև Տավուշի մարզի բոլոր դպրոցների փորձարկվող դասարաններում դասավանդող ուսուցիչները: