Զբոսաշրջիկներին ցույց են տալիս՝ ՀՀ որ տարածքն է աղտոտված, և իրենք խուսափում են գնալ այդ վայրեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅԹՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
Բոլորը

«Հանքատենչության քաղաքականությունը հին արմատներ ունի: Մինչ հեղափոխական Հայաստանում տարբեր բնապահպանական պայքարների ժամանակ միշտ նույն հիմնավորումն էր բերվում՝ մեզ հանքերը պետք են, քանի որ մենք պատերազմի մեջ ենք»,- «Առողջության իրավունք. դատական հայցեր «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ»-ի և այլ կազմակերպությունների դեմ» թեմայով քննարկման ժամանակ նշեց «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը:

Նրա խոսքով՝ այս հիմնավորմամբ գնալ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման, առանց ունենալու հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարություն, բարեփոխված օրենսդրական դաշտ, մեծանիզմներ, որոնք ապահովում են ինստիտուցիոնալ մակարդակում քաղաքացու իրավունքները և շահերը, առանց ունենալու արդեն իսկ պատճառված խորքային վնասների հետևանքների մեղման, վերացման գործունեություն, ուղղակի անհնար է, կշարունակեն աղտոտել մեր երկիրը:

«Մենք այսօրվա դրությամբ ունենք հանքարդյունաբերական ընկերություններ, որոնք ահավոր մեծ վնասներ են պատճառում բնությանը, շրջակա միջավայրին, մարդկանց»,- ասաց իրավապաշտպանը՝ նաև ընդգծելով, որ հանքերը փակելու մասին չէ խոսքը, այլ ոլորտը բարելավելու, որպեսզի նաև ընդերքը, հանքերը մաքսիմալ օգուտ բերեն ՀՀ-ին:

Նրա կարծիքով՝  2-3 հանք ավելանալու դեպքում Հայաստանի տնտեսությունն այս պայմաններում չի լավանալու . «Անհնարին բան է, ինքնախաբերություն է: Առանց բարեփոխումների՝ Հայաստանում որևէ հանք չպետք է բացվի: Պետք է քայլ առ քայլ, հետևողականորեն գնանք այն բոլոր խնդիրների լուծմանն ու վերացմանը, որոնք առկա են, բնականաբար, դրանք մեկ տարվա ընթացքում չեն կարող լուծվել»:

Դուրգարյանի խոսքով, օրինակ, Լոռու մարզում համարյա ամեն գյուղում ուզում են հանք բացել: «Դա հանքարդյունաբերության ոլորտի կամ երկրի զարգացում չէ: Լոռին ու 2-3 մարզ են Հայաստանում, որ ապահովում են հետաքրքիր տուրիզմ, դա էլ վերացնենք ու գնա՞նք»,- նշեց իրավապաշտպանը՝ հավելելով, որ տուրիզմը կարևոր ոլորտ է, իսկ զբոսաշրջիկները  խուսափում են գնալ աղտոտված վայրեր, գիշերել այնտեղ:

«Էլեկտրոնային տարբեր պլատֆորմեր են ստեղծվում, որոնք ցույց են տալիս, թե Հայաստանում որ տարածքն է աղտոտված, որտեղ ինչ ուտել կամ չուտել: Օրինակ՝ ԱՄՆ խաղաղության կորպուսը թույլ չի տալիս իր կամավորներին կամավորության անել Ալավերդիում, Ախթալայում և դրա շառավիղով 30 կմ վրա»,- նկատեց Դուլգարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: