Այս պատկերը վտանգավոր է իր հետևանքներով. արտերկրից Հայաստան եկող գումարը նվազել է. «Ժողովուրդ»

Լուրեր

05.08.2026 | 10:00
ԱԺ-ում քննարկվում է Վահագն Ալեքսանյանին փոխնախագահ ընտրելու հարցը. ՈՒՂԻՂ
05.08.2026 | 09:55
Իրավիճակը է հանրապետության ճանապարհներին և Լարսում
05.08.2026 | 09:41
Ճամբարակում գազամատակարարման ընդհատումներ կինեն
05.08.2026 | 09:30
Հայտնի է Մոհամեդ Սալահի նոր ակումբը
04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
Բոլորը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Այս տարվա հունվարին կտրուկ նվազել են արտերկրից Հայաստան կատարվող դրամական փոխանցումները: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հունվարին մասնավոր տրանսֆերտները կազմել են 94 մլն 672 հազար դոլար: Դեկտեմբերի համեմատ սա պակաս է ավելի քան 100 մլն դոլարով: Տրանսֆերտների մեծ մասը՝ 51.7 մլն դոլարը, եկել է ՌԴ-ից, 12.3 մլն դոլարը՝ ԱՄՆ-ից:

Միաժամանակ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարի շարունակվել է Հայաստանից գումարների արտահոսքը, ընդ որում՝ ահռելի չափերով. միայն հունվարին երկրից կապիտալի արտահոսքը կազմել է 74.3 մլն դոլար: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Հայաստանի տնտեսության շարժիչներից մեկը, եթե ոչ ամենահիմնական գործոնը, մասնավոր տրանսֆերտներն են, ապա դժվար չէ կռահել՝ առաջիկայում ինչ դժվարություններ են սպասվում նույն այդ տնտեսությանը: Առավել եւս, երբ գումարների զուտ ներհոսքը՝ ՀՀ եկած ու դուրս եկած գումարների տարբերությունը, վերջին 5 տարիների ամենացածր ցուցանիշն է արձանագրել՝ 20.3 մլն դոլար: Մասնագետների պնդմամբ` այս պատկերը վտանգավոր է իր հետեւանքներով:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: