Բաքվին այլևս չի հետաքրքրում քաղաքական հավասարակշռումը Արևմուտքի հետ, միայն Անկարայի ու Մոսկվայի

Լուրեր

30.06.2026 | 07:57
ԱԱ-2026. Մարոկկոն 11-մետրանոցներով հաղթեց Նիդերլանդներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 03:40
ԱԱ-2026. Գերմանիան դուրս մնաց պայքարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 23:29
Ալեն Սիմոնյանը պարգևատրել է պետական պահպանության ծառայության աշխատողներին
29.06.2026 | 23:11
ԱԱ-2026. Բրազիլացիները կամային հաղթանակով դուրս եկան 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 22:55
Արման Եղոյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու չընտրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 22:38
Ադրբեջանում բանտարկված քաղակտիվիստները նամակ են հղել ԵՀ նախագահին՝ Ադրբեջան այցի ընթացքում քննարկել մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
29.06.2026 | 22:25
ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը․ ՆԳՆ
29.06.2026 | 22:03
Վրաստանն ու Ղազախստանը ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
29.06.2026 | 21:55
«Դոմինո փրոդաքշն»-ին վկայի կարգավիճակով հրավիրելու անհրաժեշտություն չեմ տեսնում․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:35
Խնդիր չեմ տեսնում պարոն Իոաննիսյանին հրավիրելու մեջ, ուղղակի չեմ ուզում գործընթացը ձգձգվի․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:27
Պուտինի սուրպերզբոսանավը 2022թ․ ի վեր առաջին անգամ հայտնվել է ռադարների էկրանին․ այն նկատել են Դանիայի ափերի մոտ
29.06.2026 | 21:20
Մարդատարներին կարգելե՞ն Երևան մտնել․ Ավինյանն առաջարկում է քաղաքի մուտքերի մոտ կայանատեղիներ սարքել. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:12
Կաշկանդված եմ Մեդվեդևի խոսքը մեկնաբանել, քանի որ չեմ կարդացել. Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.06.2026 | 21:06
Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականը 4-րդն է փոքր երկրների ԵԱ-ում
29.06.2026 | 21:00
Վարչապետին առաջարկել եմ՝ ՔՊ-ն և արևմտյան թևի ուժերը մեկ ցուցակով մասնակցեն ընտրությանը, բայց մերժել է․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահների՝ հայկական գրավյալ Շուշի քաղաք այցելության ժամանակ կողմերը նոր հռչակագիր ստորագրեցին։ Փաստաթղթում նշվում է, որ կողմերից մեկի վրա հարձակումը կդիտարկվի որպես  հարձակում երկու պետությունների վրա։ Հռչակագրում բարձրացվում է նաև միջազգային ասպարեզում, ինչպես նաև քաղաքականության, տնտեսության, մշակույթի, կրթության, սպորտի, էներգետիկ անվտանգության ու ռազմական  ոլորտներում համագործակցության հարցը։

Այս ամենից զատ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ օկուպացված հայկական Շուշի քաղաքում Թուրքիան պատրաստվում է հյուպատոսություն բացել։

OC Media-ն փորձել է հասկանալ, թե այս նոր համաձայնագիրն ինչ է ազդեցություն և հետևանքներ կունենա տարածաշրջային զարգացումների վրա։

Մասնավորապես, լրատվամիջոցի հետ զրույցում քաղաքագետ, ReAL կուսակցության նախկին նախագահ Ազեր Գասիմլին պատմել է, որ հռչակագրի ստորագրումը  Ադրբեջանի աշխարհաքաղաքական շահերի փոփոխության մասին է վկայում։

«Պատերազմից առաջ Ադրբեջանը պահպանում էր քաղաքական հավասարակշռությունը Ռուսաստանի ու Արևմուտքի միջև Հարավային Կովկասում»,- ասել է Գասիմլին՝ նշելով․ «2020թ-ի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը նախատեսում է Լեռնային Ղարաբաղ ռուս սահմանապահների մուտք։ Այն ցույց տվեց այդ հավասարակշռության ասպեկտներից մեկը։ Հավասարակշռության քաղաքականության մյուս կողմը բացահայտեց Շուշիի հռչակագիրը։ Այդպիսով, Ադրբեջանն այլևս չի հետապնդում Արևմուտքի հետ հավասարակշռման քաղաքականություն, այլ միայն Թուրքիայի ու Ռուսաստանի»,- ասել է քաղաքագետը։

Խոսելով Շուշիում թուրքական հյուպատոսություն բացելու պլանների մասին՝ նա նշել է, որ այդ ամենին հնարավոր է եղել հասնել առանց Մոսկվայի մասնակցության։

«Թուրքիան բացահայտ հայտարարում է, որ մտադիր է Շուշիում գլխավոր հյուպատոսություն բացել։ Այդպիսով, Շուշիի վրա որևէ ճնշման կամ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ի հայտ գալու դեպքում, քաղաքը չի դառնա նման քննարկումների առարկա»,- ասել է Գասիմլին։

Նրա խոսքով՝ Թուրքիան պնդում է, որ հանդիսանում է Շուշիի երաշխավորը, իսկ հյուպատոսության բացումը հնարավորություն կտա թուրքական դրոշն այնտեղ ամրապնդել։

Քաղաքագետը, սակայն, նշել է, որ հռչակագրի տնտեսական դրույթները հազիվ թե շատ մեծ կարևորություն ունենան։

Քաղաքական վերլուծաբան ու նախկին ընդդիմադիր գործիչ Զարդուշտ Ալիզադեն էլ լրատվամիջոցին ասել է, որ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև կնքված հռչակագիրը նախորդ համաձայնագրերի նորացված տարբերակն է։

«Շուշիի հռչակագիրը չունի որևէ հատուկ նշանակություն տարածաշրջանի համար։ Միայն Թուրքիան, որին սատարում է Արևմուտքը, բացահայտ հայտարարում է Ադրբեջանի դիրքերի պաշտպանության համար վճռորոշ գործողությունների պատրաստակամության մասին։ Որևէ նոր բան հռչակագրում չկա»,- ասել է Ալիզադեն՝ հավելելով, որ մի բան, որը ռուսական շահերին դեմ կլինի, փաստաթղթում չկա։

Խոսելով հյուպատոսության բացման մասին՝ վերլուծաբանն ասել է, որ դրանից կշահեն Թուրքիայի քաղաքացիները, որոնք գալու են տարածաշրջան բիզնես նպատակներով։

«Շուշիում հյուպատոսության բացումը նշանակում է, որ Թուրքիայի շատ քաղաքացիներ և ընկերություններ կմասնակցեն Լեռնային Ղարաբաղի վերականգնմանը, և հյուպատոսությունը նրանց աջակցություն կցուցաբերի», -նշել է Ալիզադեն:

Երևանի Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանն էլ լրատվամիջոցի հետ զրույցում ասել է, որ  այցը Շուշի «ներկայացվել է որպես Ալիևի կառավարության հաղթանակի ցուցադրում»։

«Նախագահական այցը ցույց էր տալիս Թուրքիայի որոշիչ դերը՝ պատերազմում Ադրբեջանին անմիջական ռազմական աջակցություն ցուցաբերելու հարցում»,- ասել է հայ վերլուծաբանը։

Նրա խոսքով՝ փաստաթուղթն իրենից որևէ հատուկ բան չի ներկայացնում, այն վերահաստատում է Թուրքիայի վերադարձը իր հին դերին՝ որպես Ադրբեջանի գլխավոր ռազմական հովանավորի։ Կիրակոսյանը չի բացառում, որ հռչակագիրը ուղղված է Ռուսաստանի դեմ։

«Այն նաև հզոր ու կարևոր ազդակ է ոչ միայն Հայաստանին, այլև Ռուսաստանին։ Որքան էլ փոխադարձ աջակցություն նախատեսող հռչակագիրը կարող է դիտվել որպես քայլ՝ ընդդեմ թույլ Հայաստանի, դրա իրական իմաստը կայանում է Ադրբեջանի և Թուրքիայի վճռականության աշխարհաքաղաքական ցուցադրման մեջ՝ դիմակայելու տարածաշրջանում Ռուսաստանի կողմից ազդեցության հետագա տարածմանը»,- ասել է Կիրակոսյանը։

Նա նաև նշել է, որ հռչակագիրը գրեթե ազդեցություն չի ունեցել հետպատերազմյան դիվանագիտության կամ խաղաղ գործընթացի մեկնարկի վրա։

Էմմա Չոբանյան