«Թեղուտ» ՓԲԸ գործունեության վերաբերյալ հանցագործության մասին հաղորդումն ուղարկվել է ՀՀ Լոռու մարզի դատախազություն. ՀՔԱՎ

Լուրեր

14.10.2026 | 18:50
Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում
14.10.2026 | 18:32
Ուկրաինայի 3-րդ բանակային կորպուսը հայտնել է Լիմանի մոտ նոր հաջողությունների մասին
14.10.2026 | 18:19
Հայաստանում նախատեսվում է խստացնել քաղաքացիության ստացման պայմանները և վերափոխել միգրացիոն կառավարման համակարգը
14.10.2026 | 18:10
ՀԷՑ-ի հարցով առաջիկայում Կառավարության որոշում է սպասվում // ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 18:05
Աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն Երևանում է
14.10.2026 | 17:56
Իմ մուտքը ՌԴ արգելված է, թույլ չտվեցին մեկնել. Լուսինե Բադալյան
14.10.2026 | 17:52
Դատարանը պարտավորեցրել է Հակակոռուպցիոն կոմիտեին վարույթ նախաձեռնել Կույրերի միավորման գույքերի վերաբերյալ հաղորդման հիման վրա
14.10.2026 | 17:42
Պրեմիում տաքսի ծառայության անվան տակ քաղաքացիներից 8,5 մլն դրամ են հափշտակել․ ՊԵԿ-ը խարդախության դեպք է բացահայտել
14.10.2026 | 17:31
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը՝ Կոտե Մախարաձեի 100-ամյակին նվիրված հուշամրցաշարի հաղթող
14.10.2026 | 17:20
OpenAI-ի գրասենյակում գաղտնալսող սարք է հայտնաբերվել․ ՀԴԲ-ն հետաքննություն է իրականացնում
Ֆակտոր, մրցանակ
14.10.2026 | 17:10
Factor TV-ն ստացել է Free Media Award 2026 միջազգային մրցանակը
14.10.2026 | 17:03
Իսրայելի նախագահն Ադրբեջան է ժամանել
14.10.2026 | 16:52
Կարապետյանը սխալվում է․ ռեստորանի առկայությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Նորավանքի հայտը մերժելու հիմք չէ
14.10.2026 | 16:40
ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա
14.10.2026 | 16:28
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքու կայցելի․ հայտնի է՝ ինչ հարցեր է բարձրացնելու
Բոլորը

ՀՀ Գլխավոր դատախազությունը 2018 թ. փետրվարի 21-ին արձագանքել է «Թեղուտ» ՓԲԸ գործունեության վերաբերյալ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի՝ հանցագործության մասին հաղորդմանը: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի գրությունն ու կից փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ Լոռու մարզի դատախազություն:

Քրեական գործ հարուցելու և շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված գործողություններ կատարած անձանց պատասխանտվության ենթարկելու հարցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ Գլխավոր դատախազություն էր դիմել 2018 թ. հունվարի 23-ին:

Հանցագործության մասին հաղորդման հիմքում 2018 թ. հունվարի 21-ին hetq.am-ում արված հրապարակումն էր, որում տեղեկություններ կային Ընկերության պոչամբարի լցվելու և պոչանքները Դեբեդ և Շնող գետեր ուղղելու մասին:

Տեղեկություններ կային նաև պոչամբարի պատերի ճաքելու վերաբերյալ:

Հաղորդում ներկայացնելուն զուգահեռ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հարցում էր ներկայացրել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն՝ նյութում հրապարակված տեղեկությունների հավաստիության և դրանց ուղղությամբ Նախարարության ձեռնարկած գործողությունների մասին:

ԱԻՆ-ից 2018 թ. փետրվարի 8-ին թվագրված գրությամբ հայտնել են, որ ուսումնասիրություններ են կատարվել և պարզվել է, որ պոչամբարի վրա ճաքեր չկան, իսկ Ընկերությունը 2018 թ. հունվարի 12-ից չի գործում: Սակայն չեն ժխտում, որ գործարանից ջուր է բացթողնվել Շնող գետի վրա: Համաձայն Նախարարության պատասխանի՝ Ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ ջուրը բաց է թողնվել հունվարի 21-ին, երբ գործարանն արդեն դադարեցրել էր աշխատանքները, և պարզեցված ջուրը 2 ժամ թափվել է Շնող գետը: