Արմեն Գրիգորյանի հարցազրույցը՝ ընտրությունների, ՌԴ սահմանապահների տեղակայման և գերիների հարցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.11.2024 | 10:29
Նավթի գներն աճել են
19.11.2024 | 10:14
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 19-ի դրությամբ
19.11.2024 | 09:59
«Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված անձանց իրավունքներն ու սոցիալական ներառումը». ՈՒՂԻՂ
19.11.2024 | 09:58
Երևանի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
19.11.2024 | 09:49
ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կա տուժած
19.11.2024 | 09:35
Սևան քաղաքում ձյուն է տեղում
18.11.2024 | 23:35
ԵՄ-ն ծրագրում է «քաղաքական առաքելություն» ուղարկել Վրաստան. Բորել
18.11.2024 | 23:30
Ռուսաստանի հավաքականը հնարավոր է չմասնակցի առաջիկա ԱԱ-ին
18.11.2024 | 23:26
Արդարադատության միջազգային դատարանը մեկ տարի ժամանակ է տվել Բաքվին և Երևանին
18.11.2024 | 23:11
Քանի դեռ ընտրությունները չեն անցկացվել, ոչ մի նոր բան չի կարող լինել՝ ոչ խորհրդարան, ոչ կառավարություն, ոչ նախագահական ընտրություններ․ Զուրաբիշվիլի 
18.11.2024 | 22:55
Ֆինլանդիայի ռազմածովային ուժերը խոշոր զորավարժություններ են անցկացնում Բալթիկ ծովում ՆԱՏՕ-ի մասնակցությամբ
18.11.2024 | 22:43
Երևանում և 6 մարզում՝ էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումներ
18.11.2024 | 22:30
Ադրբեջանի նավթագազային եկամուտները կնվազեն ավելի քան 441 մլն դոլարով․ ֆինանսների նախարար
18.11.2024 | 22:22
Բաքվում COP29-ի ընթացքում աշխատակիցներից մեկը բողոքի ակցիա է իրականացրել աշխատավարձի չվճարման համար
18.11.2024 | 22:17
«Nissan»-ը բախվել է էլեկտրական սյանը․ սյունը շրջվել է և միակողմանի փակել ավտոճանապարհը
Բոլորը

Factor TVհարցազրույցը ՀՀ Անվանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ

 -Ընտրություններում հաղթելուց հետո վարչապետի պաշտոնակատարը սկսել է խորհրդակցություններ տարբեր ուժերի հետ: Ի՞նչ խնդիր եք ցանկանում սրանով լուծել։

-Ընդհանուր առմամբ, գիտեք, որ ընտրությունների արդյունքում շուրջ 250 հազարից ավելի ձայն է փոշիացվել, և մենք խորհրդակցություն ենք անցկացնում այն ուժերի հետ, որոնք խորհրդարան չեն անցել, բայց ներկայացնում են մեր քաղաքացիներին։ Ցանկանում ենք, որպեսզի այդ ուժերը ևս լսելի լինեն Կառավարության համար։ Սա հնարավորություն է, որպեսզի մտածենք մի ֆորմատ, որով հնարավոր է տնտեսական, քաղաքական և այլ հարցեր քննարկել ու հնարավորինս լայն կոնսենսուս ձևավորել։ Ընդհանրապես, ժողովրդավարական երկրներում կարևորը խաղի կանոններն են, և միայն  դրա շուրջ կարող է լինել կոնսենսուս, որովհետև հնարավոր չի, որ հանրության 100 տոկոսը նույն ձևով մտածի։ Ընտրությունները կարևոր գործոն էին կոնսենսուս ձևավորելու համար, և կարծում եմ, որ խաղի կանոններն ընդունելի են բոլորի համար։

-Ո՛չ բոլորի համար են ընդունելի․․․

-Հնարավոր է՝ դիմեն Սահմանադրական դատարան։ Ես չգիտեմ, թե ինչ հիմքով են դիմելու, որովհետև վերահաշվարկ կատարել են, և գրեթե փոփոխություն չկա, ամեն ընտրատեղամասում ընդհանուր հաշվով մի քանի ձայնով է իրենց քվեն ավելացել։ Խոսում են ընտրախախտումներից, բայց որևէ փաստ չեն ներկայացնում։ Դուք տեսել եք ընտրություններ ՀՀ-ում, երբ իշխանություններն ընտրություն են կեղծում, գազելներում փող են բաժանում, ստիպելով մարդկանց բերում են ընտրատեղամաս և այդ ամենը հասարակությունը տեսնում էր։

1997 թվականից մինչև 2017 թվականն ընտրակեղծիքների մասին հանրությունը տեղեկանում էր։ Ո՞ւր են այդ ընտրակեղծիքները, որոնց մասին իրենք ասում են, թե իշխանությունն է կատարել։ Ես չգիտեմ՝ որտեղ են այդ փաստերը, դրանք, համոզված եմ, մանիպուլյացիա են, սեփական պարտությունն ընդունելու դժվար պրոցես է։

-Ընտրություններում շուրջ 25 տոկոս ձայն են հավաքել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, այս երկու ուժերը գիտենք, որ ձեր ամենակոշտ քննադատներն են։ Իրենց հետ համագործակցության հնարավորություն տեսնո՞ւմ եք։

-Մենք քաղաքացիների հետ ենք տեսնում երկխոսությունը, մենք ոչ միայն մեր ընտրողների, այլև ամբողջ հանրության իշխանությունն ենք։ Հանրության բոլոր շերտերի հետ երկխոսությունը շարունակելու ենք, բաց ենք լինելու, և համոզված եմ, որ այդ քաղաքացիների հետ, որոնք ընտրել են այդ ուժերին, մենք երկխոսելու անհրաժեշտություն տեսնում ենք։

-Մեր վերջին զրույցում Դուք ասացիք, որ Սերժ Սարգսյանը գիտեր, որ Արցախի հարցը ռազմական ճանապարհով է լուծվելու և փախել է այդ դաշտից։ Երեկ հրապարակվեց երրորդ նախագահի հարցազրույցը, որում նա ասել է, մեջբերեմ՝ «Ես պատրաստ էի կրել դավաճանի պիտակը, բայց լուծել հարցը, որպեսզի մենք չարժանանանք նման բախտի։ Ես չէի մտածում ո՛չ իմ վարկանիշի, ո՛չ պատմության մեջ մնալու մասին։ Ես մտածում էի խնդրի լուծման մասին»։ Ըստ նրա՝ Արդբեջանի նախագահը գրեթե համաձայն էր, որ հարցը լուծվեր 5 շրջանի վերադարձով, և որ ինքը գրեթե հասնում էր փաստաթղթի ստորագրմանը։ Ինչպե՞ս կարձագանքեք։

-Հայաստանում քաղաքական գործիչները, երբ հարցազրույց են տալիս, մտածում են, որ ամբողջ իրականությունն այն է, ինչ այդ պահին կա, և իրենք ինչ ասեն՝ չկա անցյալում մի բան, որը կարող է դրան հակասել։ Իրենք ուղղակի իրենց անցյալը չեն հիշում։ Հիշեք 2018 թվականի ապրիլի 17-ի Սերժ Սարգսյանի ելույթը Ազգային Ժողովում՝ ամենաբարձր ամբիոնից հայտարարում էր, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով է երկար ժամանակ փորձելու այս խնդիրը լուծել, այդ հայտարարությունն ամբողջովին հակասում է այս հայտարարությւանը, որը Դուք ասում եք։ Հետին թվով Սերժ Սարգսյանը փորձում է խմբագրել անցյալը, բայց բոլորը շատ լավ գիտեն անցյալի մասին, բոլոր գործընթացների և խմբագրման այսպիսի փորձերն անարդյունավետ են։ Եթե ուզում էր հարցը լուծել, ապա 2016 թվականին իր խոստումը թող կատարեր՝ տարածքներ հետ տալու մասին խոսակցություն է եղել։ Հիմա 5 շրջանի մասին է խոսում, բայց, եթե չեմ սխալվում, 2017 թվականին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանն ասում էր, որ ՀՀ-ն պատրաստ էր 7 շրջան հետ տալու, բայց Ադրբեջանը չհամաձայնվեց։

– Պարո՛ն Գրիգորյան, քանի որ քննարկվում է Գեղարքունիքում ռուս սահմանապահների տեղակայման հարցը, խնդրում եմ պարզաբանեք՝ կա՞ վերջնական որոշում, ի վերջո, Գեղարքունիքում տեղակայվելո՞ւ են ռուս սահմանապահներ։ Եթե այո՝ երբվանի՞ց և ի՞նչ պայմաններով։

-Ժամանակացույցը դեռ բանակցվում է, այս պահին էլ բանակցությունները շարունակվում են։ Մայիսի 12-ից առաջ եկած ճգնաժամային իրավիճակի լուծման բանակցություններ են ընթանում, դա չի վերաբերվում միայն Գեղարքունիքին, այլ նաև Սև լճից մինչև Խոզնավար ամբողջ խնդիրը լուծելու մասին է խոսքը, մենք աշխատում ենք հնարավորինս արագ լուծել հարցը։

-Փաշինյանը իր հայտնի առաջարկում սահմանապահների տեղակայման հարցում նշում էր՝ կա՛մ ԵԱՀԿ-ի համանախագահության երկրների, կա՛մ ՌԴ-ի դիտորդներ, և հիմա խոսվում է միայն ՌԴ-ի մասին, այսինքն՝ ԵԱՀԿ դիտորդների թեման չեղարկվե՞ց։

-Չեղարկվելու մասին չի խոսքը, առաջարկություն է ներկայացվել միջազգային հանրությանը, ովքեր առաջարկություններ են արել այդ մասով, իրենց հետ էլ աշխատում ենք։ Բանակցային գործընթաց ենք սկսել, բաց ենք աշխատել այդ առումով, միջազգային հնարությանն ենք ներկայացրել և այսօր էլ առաջ ենք գնում, որովհետև, եթե չեմ սխալվում, սա 94 թվականից սկսած՝ հակամարտող կողմերից մեկի լոկալ խնդիր կարգավորելու առաջին առաջարկն է։

-Ահազանգեր կան, որ Գեղարքունիքում մեր խրամատները Վարդենիսին հնարավորինս մոտ են կառուցվում, այսինքն՝ մեր և թշնամու միջև ընկած հատվածից մենք հետ ենք նահաջել։ Նոր տարածքային զիջումների՞ ենք գնում։

-Որևէ տարածքային զիջում չի կարող լինել, չի լինելու։ Մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք, որ Ադրբեջանի և ՀՀ-ի զինված ուժերը պետք է հայելային եղանակով վերադառնան իրենց դիրքեր, դիտորդներ ներգրավվեն և սահմանազատում ու սահմանագծում տեղի ունենա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան