Ապօրինի ձերբակալությունը, որը հանգեցրել է ինքնասպանության, հանցագործություն է

Լուրեր

15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
Բոլորը

Մայիսի 16-ին Factor TV-ն գրել էր այն մասին, որ Նուբարաշենի հոգեկան առողջության պահպանման կենտրոնում գտնվող քաղաքացին ինքնասպան է եղել։ Նա ձերբակալվել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական պաստառը պատռելու համար։ Այս արարքի համար օրենքով ոչ թե քրեական, այլ վարչական պատասխանատվություն է սահմանված, մինչդեռ  իրավապահները նրան ձերբակալել են հանցագործության մեջ անմիջականորեն սահմանված կասկածի հիման վրա, այսինքն՝ քրեադատավարական ընթացակարգով ու ներկայացել Քննչական կոմիտե։

Կոմիտեում վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածով, այսինքն՝ նախընտրական քարոզչությանը խոչընդոտելը,  և վարույթն իրականացնող մարմին ներկայացված քաղաքացին շարունակել է մնալ ձերբակալված՝ փաստացի  ենթադրյալ վարչական իրավախախտում կատարելու համար։ Ձերբակալվածների պահման վայր տեղափոխված Արմեն Հովհաննիսյանի առողջական վիճակը, ըստ Ոստիկանության պարզաբանման, ի սկզբանե վատացել է, և նա բժշկի ցուցումով տեղափոխվել է «Հոգեկան առողջության պահպանման» կենտրոն, որտեղ ինքնասպան է եղել։

Նախընտրական պաստառ վնասելու արարքի համար պատիժը «Վարչական իրավախախտումների մասին» օրենքի 40․11 հոդվածով է սահմանվում․ սա այնպիսի արարք է, որի համար նախատեսված է առավելագույնը 100 հզ դրամ տուգանք, այսինքն՝ այս արարքն ինքնին չի կարող հանգեցնել քրեական պատասխանատության։ Վերը նշվածից բխում է, որ քաղաքացի Արմեն Հովհաննիսյանը, եթե անգամ կատարել էր իրեն վերագրվող արարքը, չէր կարող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել, սակայն ձերբակալվել է, ապա՝  ինքնասպանություն գործել։

Քննչական կոմիտեում նրա ինքնասպանության գործով վարույթ նախաձեռնվել է, իսկ թե ինչ քննություն է իրականացվում Հովհաննիսյանին ձերբակալած իրավապահների գործողություններին գնահատական տալու ուղղությամբ՝ դեռևս պարզ չէ։

Նշենք, որ Քրեական օրենսգրքով անձին ապօրինի ձերբակալելը քրեական պատասխանատվություն է առաջացնում։ Առավել ծանր արարք է համարվում անձին ապօրինի ձերբակալելը, որը հանգեցրել է ինքնասպանության։ Մասնավորապես՝ քրեական օրենսրքի  478-րդ հոդվածով սահմանվում է․

  1. Իրավասու անձի կողմից ապօրինի ձերբակալելը, կալանավորելը կամ ազատման ենթակա ձերբակալված կամ կալանավորված անձին ապօրինի ազատ չարձակելը` պատժվում է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

Հոդվածի 2-րդ մասով սահմանվում է․ 

  1. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ հանգեցրել է ինքնասպանության, հոգեկան խանգարման կամ առանձնապես խոշոր չափերի գույքային վնասի` պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:

Այսինքն՝ եթե իրավապահներն ապօրինի են ձերբակալել Արմեն Հովհաննիսյանին կամ ապօրինի նրան շարունակել են պահել ձերբակալվածի կարգավիճակում, և այս իրավիճակն անզգուշությամբ հանգեցրել է ինքնասպանության, ապա նրանք քրեական պատասխանատվության են ենթակա Քրեական օրենսգրքի 478-րդ հոդվածի 2-րդ մասով։

Իսկ ի՞նչ քննություն են իրականացնում իրավապահները՝ այս հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Դատախազությունից հարցին պատասխանելու համար գրավոր հարցում են պահանջում։

 

Արաքս Մամուլյան