«Մանրամասները կքննվեն»․ Ավանեսյանը՝ ՔՊ-ի պաստառը պոկած և հոգեբուժարանում ինքնասպանության դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 20:35
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հերքել է քաղաքացիներին ICE-ին հանձնելու մասին տեղեկությունները
25.10.2026 | 20:22
«Ընտրությունները չկտրած ձմերուկ են». Արթուր Աստոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 20:00
ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին
25.10.2026 | 19:51
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը՝ քաղաքացիներին առանց ժամադրության ընդունելու լուրերի մասին
25.10.2026 | 19:16
Քվեարկության ընթացքը Ագարակի 25/16 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 19:13
Համագործակցություն է հաստատվել հայաստանյան և օմանական մի շարք ընկերությունների միջև. ԱԳՄԱՆ
25.10.2026 | 19:00
«Չի մտնում, ո՞նց անեմ». քաղաքացին քվեատուփի հետևից խոսում է հանձնաժողովի անդամների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 18:33
Հրդեհ Աշխաբադի փողոցում․ փրկարարները կանխել են տարածումը դեպի հարևան բնակարաններ
25.10.2026 | 18:19
ԿԸՀ-ն ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 17:00-ի դրությամբ
25.10.2026 | 18:06
ԱԳՄԱ փոխնախարարը կարևորել է բիզնեսի ներգրավվածությունը կենսաբազմազանության պահպանության գործում
25.10.2026 | 18:00
Քվեարկության ընթացքը Վարդաբլուրի 25/26 տեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 17:50
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն
25.10.2026 | 17:37
ՔՊ-ի վստահված անձն ուղղորդե՞լ է. խախտման ահազանգ Արթիկում, հանձնաժողովի նախագահը հակադարձում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 17:23
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Սարգսյանը հաղթեց գործող օլիմպիական չեմպիոն Սարավիին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 16:58
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 16։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 13 ահազանգ
Բոլորը

«Խորը ցավակցություն եմ հայտնում իր հարազատներին, ընտանիքի անդամներին։ Շատ ցավալի դեպք է տեղի ունեցել, և ինչպես բոլոր դեպքերում, մանրամասները կքննվեն և կհասկանանք՝ արդյոք ընթացակարգով սահմանված բոլոր միջոցառումները պատշաճ իրականացվել են և ի՞նչն է, ի վերջո, խնդիրը եղել, եթե եղել է խնդիր»,- Factor TV-ի հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպանության դեպքին։

Նշենք, որ քաղաքացին ձերբակալվել էր ՔՊ-ի նախընտրական պաստառը պոկելու համար։ Քննչական կոմիտեից հայնտել էին․ «Ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 1-ին մասով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը)»:

Այս հայտարարությունից հետևում է, որ նախընտրական պաստառ պոկելը որակվել է նախընտրական քարոզչությանը խոչընդոտել, որի համար քաղաքացին ձերբակալվել է ու ներկայացվել Քննչական կոմիտե:

Factor TV-ի տեղեկություններով՝ կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում ինքնասպան եղած Արմեն Հովհաննիսյանին դեռևս մեղադրանք ներկայացված չի եղել, բայց ձերբակալվածի կարգավիճակ է ունեցել: Ի սկզբանե, նա տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, ապա՝ Նուբարաշենի հոգեբուժարան:

Մանրամասները՝ տեսանյութում։