Ընտրված խափանման միջոցը և մեղադրանքը եղել են անհիմն և ոչ իրավաչափ․ «Անկախ դիտորդ»-ը՝ Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան եղած քաղաքացու դեպքի մասին

Լուրեր

24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
24.10.2026 | 15:17
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
24.10.2026 | 14:29
Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է
24.10.2026 | 14:14
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԱԱ-ում
24.10.2026 | 14:00
Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 13:35
Արթիկում և Եղեգնաձորում համայնքապետի թեկնածուներ են ձերբակալվել. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնում
24.10.2026 | 13:23
Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր»-ի համայնքապետի թեկնածուն և թիմակիցները
24.10.2026 | 13:16
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են հոկտեմբերի 24-ի գիշերը ԱԹՍ-ների հարձակումների մասին
24.10.2026 | 13:13
Փաստաբան Կրոմվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, նա տնային կալանքի տակ է. Factor TV-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել
Բոլորը

Նուբարաշենի հոգեբուժարանում մայիսի 16-ին արձանագրված մահվան դեպքը հանրային լայն արձագանք է ստացել։ Factor TV-ի տեղեկություններով՝ ինքնասպան եղած քաղաքացին Արմեն Հովհաննիսյանն է, որը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ է ունեցել և ավելի վաղ ձերբակալվել էր նախընտրական պաստառ պոկելու դեպքի առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Դեպքի կապակցությամբ հայտարարություն է տարածել «Անկախ դիտորդ» դաշինքը՝ տեղի ունեցածը գնահատելով խիստ մտահոգիչ։

«Ըստ լրատվամիջոցներից ստացված տեղեկատվության Ա․Հ․-ն ՀՀ Քննչական կոմիտե է տարվել նախընտրական պաստառ պոկելու համար, որը ՀՀ Քննչական կոմիտեի կողմից որակվել է որպես՝ քարոզչության խոչընդոտում, այն է՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք։

Մինչդեռ նախընտրական պաստառը վնասելը Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40․11 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտում է, որի համար նախատեսված առավելագույն պատիժը 100 000 դրամ տուգանքն է։ Ընդ որում այս տուգանքը նախատեսվում է այն դեպքում, երբ քարոզչական պաստառը փակցված է դրա համար առանձնացված տարածքում։

Այսպիսով` առնվազն հրապարակային տեղեկություններից պարզ է դառնում, որ անձի նկատմամբ ընտրված խափանման միջոցը և ներկայացվող մեղադրանքը եղել են միանգամայն անհիմն և ոչ իրավաչափ։ Ըստ հրապարակումների, ձերբակալված անձանց պահման վայրում Ա․Հ․-ի մոտ նկատվել է հոգեկան անհավասարակշիռ վարքագիծ և նա կանչով եկած շտապօգնության բժշկի ցուցումով տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն, որտեղ ժամեր անց Ա․Հ․-ն ինքնասպան է եղել։

Անկախ դիտորդ դաշինքը խիստ մտահոգիչ է համարում իրավապահ մարմինների անհամաչափ և ոչ իրավաչափ գործողությունները, որոնք հագեցրել են պետության անմիջական հսկողության տակ գտնված անձի մահվանը և պահանջում է ՀՀ Գլխավոր դատախազությունից, ՀՀ քննչական կոմիտեից իրականացնել անհապաղ, արդյունավետ ու ամբողջական քննություն, մահվանը հասցրած բոլոր հանգամանքները բացահայտելու, իրավական գնահատական տալու և պատասխանատվության ենթարկելու քաղաքացու մահվան մեջ մեղավոր պաշտոնատար անձանց»,- ասված է հայտարարության մեջ։