Թրամփի հատուկ դեսպանը ժամանել է Գրենլանդիա՝ մասնակցելու բիզնես համաժողովի

Լուրեր

24.10.2026 | 11:16
Ռոնալդուն մոտենում է 1000-րդ գոլին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:51
Արման Ծառուկյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ
24.10.2026 | 10:22
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ հատուկ դեսպան Ջեֆ Լենդրին, որը Դոնալդ Թրամփի կողմից անցյալ տարի նշանակվել է՝ Գրենլանդիայի նկատմամբ ամերիկյան վերահսկողությունը խթանելու համար, կիրակի ժամանել է Գրենլանդայի մայրաքաղաք Նուուկ, գրում է Reuters-ը։

Լուիզիանայի նահանգապետ Լենդրին նախկինում աջակցել է Թրամփի՝ Արկտիկայի հսկայական տարածքը Միացյալ Նահանգների մաս դարձնելու նպատակին։ Այս ձգտմանը կտրականապես դեմ են թե՛ Գրենլանդիայի, թե՛ Դանիայի կառավարությունները, որոնք բազմիցս հայտարարել են՝ Գրենլանդիան վաճառքի համար չէ։ Լենդրին պետք է մասնակցի «Ապագայի Գրենլանդիա» բիզնես համաժողովին մայիսի 19-20-ը, նրան կուղեկցի Դանիայում ԱՄՆ դեսպան Քենեթ Հաուերը։

Համաժողովի կազմակերպիչ Business Greenland-ը հատուկ չի հրավիրել Լենդրիին, բայց ասել է, որ միջոցառումը բաց է բոլորի համար։

Կոպենհագենում ԱՄՆ դեսպանատունն այս շաբաթվա սկզբին հայտարարել էր, որ Լենդրին և Հաուերը «կհանդիպեն գրենլանդացիների լայն շրջանակի հետ՝ լսելու և սովորելու, տնտեսական հնարավորությունները ընդլայնելու, մարդկանց միջև կապեր հաստատելու և Միացյալ Նահանգների ու Գրենլանդիայի միջև փոխըմբռնումը մեծացնելու նպատակով»։

Լարվածությունը մեղմելու նպատակով Գրենլանդիան, Դանիան և ԱՄՆ-ն այս տարվա սկզբին համաձայնեցին բարձր մակարդակի դիվանագիտական ​​բանակցություններ վարել ճգնաժամը լուծելու համար, չնայած ընթացող բանակցությունների արդյունքները դեռևս չեն ներկայացվել։

Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենն այս շաբաթվա սկզբին հայտարարել էր, որ ԱՄՆ ռազմական ներկայության ավելացումը Վաշինգտոնի հետ ընթացող բանակցությունների մի մասն է։

Այցի ընթացքում Լենդրիի և Գրենլանդիայի քաղաքական գործիչների միջև պաշտոնական հանդիպումներ նախատեսված չեն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի