Լեգենդը՝ ՌԴ-ն ՀՀ-ի դաշնակիցն է, պատերազմում չաշխատեց․ Արևմուտքը շատ մեծ ներգրավվածություն է ունենալու ՀՀ-ում․ Սարո Սարոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:39
Բաղրամյանի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Շանթ Առաքելյանը
30.10.2026 | 20:30
Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:18
Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
30.10.2026 | 20:14
Մեծամորի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Սարգիս Արշակյանը
30.10.2026 | 20:00
Ավելի լավ է ընդդիմադիրների հետ ծեծկռտուք ունենաս տեսախցիկների առաջ, քան դիմակավորների ուղարկես՝ ծեծեն նրանց․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:48
Տեքստը չկա, ամբողջ օրը պահանջել եմ․ Մարուքյանը՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:37
Գեղարքունիքի մարզպետի օգնական Սուրեն Գրիգորյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Սևանում
30.10.2026 | 19:30
ԵԽԽՎ թռել և վերադարձել են 1800 եվրոյով․ ինչ եղան Փաշինյանի նշած 30-50 եվրոյանոց տոսմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:21
ՔՊ-ն Ապարանի ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքով․ ցուցակը կգլխավորի Կարեն Եղիազարյանը
30.10.2026 | 19:08
Արծվիկ Մինասյանը և Շուշան Սարգսյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներ
30.10.2026 | 19:00
Պահանջեցինք Սահմանադրության տեքստը․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:48
Ալեքսանյան-Վարդևանյան-Կոնջորյան բանավեճ՝ ապօրինի գույքի բռնագանձման թեմայով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:38
«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել. ՊՎԾ
Բոլորը

Factor TV–ի հարցազրույցը քաղաքագետ Սարո Սարոյանի հետ

–Պարո՛ն Սարոյան, Դուք Հայաստանի շուրջ այս պահին ընթացող աշխարհաքաղաքական պրոցեսներ եք նկարագրում՝ ոչ միայն տարածաշրջանի ապագայի մասով, որ սպասվում է ապաշրջափակում, այլ նաև ՀՀ-ով անցնող «Հյուսիս-հարավ» միջանցքի, որի նկատմամբ վերապահումներ ունեն Թուրքիան և ՌԴ-ն։ ՀՀ պաշտոնյաների խոսույթում է հայ-ադրբեջանական սահմանում ռուս զինծառայողների տեղակայելու, ինչպես և սահմանազատում սկսելու հարցը։ Ի՞նչ է սպասվում, արդյո՞ք դրանք զուգահեռ պրոցեսներ են։

-Իհարկե դրանք փոխկապակցված են։ Խնդիրը հետևյալի մեջ է՝ այս ամբողջ գործընթացի հետ կապված թուրքական կողմը, որ ներկայանում է Ալիևի դեմքով, բայց բնականաբար՝ Էրդողանն է հետևում կանգնած, մի կոնկրետ խնդիր է առաջ քաշում, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է Հայաստանը փակի։ Իրենք չեն կարող փակել աշխարհի՝ Արևմուտքի բերանը, բայց պետք է Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Դա, ըստ էության, մի ճանապարհով կարող է տեղի ունենալ, եթե Հայաստանը գնա սահմանազատման և սահմանագծման ճանապարհով։

-Բայց պետք է նկատել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման թեման նաև ռուսական օրակարգ է։ Երբ ադրբեջանցիները ներխուժեցին ՀՀ-ի տարածք, ռուսները մեզ ցույց տվեցին սահմանազատման ճանապարհը՝ օգնություն չհատկացնելով։

-Ռուսաստանն այդ ամենին լոյալ է վերաբերվում, որովհետև խնդիր ունի Սյունիքը իր ձեռքում պահելու՝ վերահսկողի գործոնը կամ «պոլիցայի» դերակատարումն է տրված Ռուսաստանին։ Որպեսզի ինքը կարողանա իր «պոլիցայի» դերակատարումը իրականացնել, պետք է այդ խրթին հարցերը հանել արանքից։ Թուրքական կողմը ունի որոշակի պահանջ, որն է՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը լիարժեք ճանաչել։ Դեռ «Զանգեզուրի միջանցքը» չեմ ասում, դա երկուստեք պայմանավորված է, իրենք երկուսն էլ ընդունում են, որ այդպես պետք է լինի։ Նոյեմբերի 9-ի հայտարարությունը դրա վկայությունն է։

Բայց ինչ-որ կապված է ԼՂ-ի ստատուսի հետ, և հատկապես՝ դրա չեզոքացումը, ապա պետք է նշել, որ դա՝ չեզոքացումը, ադրբեջանա-թուրքական կողմը տեսնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև դեմարկացիա և դելիմիտացիա անելու գործընթացը կյանքի կոչելով, ինչն էլ կապված է  դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հետ։ Երբ մեր ԳՇ պետը նշեց, որ Գեղարքունիքում ռուսական ռազմական կոնտինգենտ է տեղակայվելու, այդ ամբողջը կապված է աշխարհաքաղաքական գործընթացների հետ, որտեղ խնդիր է դրված, որպեսզի Հայաստանը գնա սահմանազատման և սահմանագծման ճանապարհով, որով կճանաչի նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որի արդյունքում թուրքական կողմը բավարարված կլինի և կհամարի, որ ստատուսի խնդիրը Հայաստանն ինքն իր ձեռքով դուրս է բերել օրակագից։ Արևմուտքը և մնացածը չեն համաձայնվում դրա հետ, բայց դրա արդյունքում կգործարկվի «Զանգեզուրի միջանցքը», որով կողմերը գոհացած կլինեն։

-Այս գործընթացները ինչպե՞ս եք կապում ՀՀ-ի ներքաղաքական դրության, և մասնավորապես՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքի հետ։

-Նման կարգի գործընթաց ո՞վ կարող էր անել, դա կարո՞ղ էր Ռոբերտ Քոչարյանն անել, միգուցե՝ ռուսական «պատրոնաժությամբ» և ուղղակի դիկտատով նաև Ռոբերտ Քոչարյանը աներ, բայց եթե նույն էդ դիկտատի տակ է Նիկոլ Փաշինյանը, որն արդեն երեք տարի ներկայացվել է որպես պրոարևմտյան ուժ, պետք է Ռուսաստանը վերցներ այդպիսի հանձնառություն և բոլորը մատնանշեին, որ այդ գործընթացի հետևում Ռուսաստանն է կանգնած։

-Արդյո՞ք իսկապես հենց Ռուսաստանն է կանգնած այս պրոցեսի հետևում։

-Իհարկե՝ նա է կանգնած, և ոչ միայն նա։ Ընդհանուր տենդենցն այնպիսին է, որ այդ կոմունիկացիաների բացման հետևում Արևմուտքն է ցույց տալիս իր շահագրգռությունը։ Այնպես որ՝ ընդհանուր իրավիճակն այդպիսին է։ Սա պիտի հաշվի առնենք, որ ինչ-որ անցումային փուլ ենք մտել, որտեղ Արևմուտքը շատ ավելի մեծ ներգրավվածություն է ունենալու Հայաստանում և դա նաև հետևանք է ղարաբաղան երկրորդ պատերազմի։ Նախորդ բոլոր գործիքները և լեգենդները սկսել են չաշխատել, որ ՌԴ-ն Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է և այլն։ Եվ բնականաբար՝ արևմտյան ավելի մեծ ներգրավվածության խնդիր է դրված Հայաստանի կողմից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան