18 ՏԸՀ-ներում վերահաշվարկում են քվեաթերթիկները․ ՈՒՂԻՂ

Լուրեր

07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Բոլորը

Կենտրոնական ընտրական հանձնաժողով վերահաշվարկի պահանջով դիմելու վերջնաժամկետը լրացել է հունիսի 22-ին՝ ժամը 11։00-ին։

Հանձնաժողովը ընդհանուր առմամբ 27 տեղամասերում վերջնահաշվարկ իրականացնելու դիմումներ է ստացել։ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը տեղեկացրել է, որ թեև վերահաշվարկի դիմումների մեծ մասը ոչ պատշաճ ընթացակարգերով են ներկայացվել, սակայն ԿԸՀ-ն ընթացք է տվել բոլորին։

Բացի դրանից, տարածքային հանձնաժողովները, սեփական նախաձեռնությամբ որոշել են վերահաշվարկ իրականացնել որոշ տեղամասերում։ Արդյունքում 70-ից ավելի ընտրատեղամասերում քվեների վերահաշվարկ կիրականացվի։

Սմբատյանը հայտնել է, որ երեկ վերահաշվարկ է անցկացվել 6 տեղամասում և դրանցից միայն մեկում է անհամապատասխանություն արձանագրվել․ Վանաձորի 23/47 տեղամասում վերահաշվարկի արդյունքում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ձայները աճել են մոտ 90-ով։ Այս պահին վերահաշվարկ է իրականացվում ընտրատարածքային 18 հանձնաժողովներում, վերահաշվարկի գործընթացը կշարունակվի մինչև ուրբաթ՝ հունիսի 25-ը։

ՀՀ վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանն էլ գրել է.

«Տեխնիկական խնդիրներ արձանագրվել են նաև մեր դեպքում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայները հաշվարկելիս առնվազն երեք տեղամասում: 4/2 տեղամասում մոռացել էին ավելացնել զրո, և 390-ի փոխարեն մուտքագրվել էր 39, 4/3-ում 409-ի փոխարեն՝ 49, 4/44-ում 281-ի փոխարեն՝ 28:

Խնդրում եմ բոլորին հրաժարվել զուգահեռ իրականություն ստեղծելուց, ավելորդ չեղած աղմուկ բարձրացնելուց: Հանրության մեջ ավելորդ լարումը յուրաքանչյուր անհատին վնաս է հասցնում»: