Ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ՀՀ ոստիկանությունում արձանագրվել է 246 դեպք

Լուրեր

17.09.2026 | 12:16
Տիգրան Բարսեղյանը` գոլի և գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 12:10
Թրամփը հայ հոգևոր առաջնորդների է ընդունել // Նիագարայի ջրվեժը ՀՀ դրոշի գույներով կլուսավորվի․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 12:01
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցների» մասին օրինագծին
17.09.2026 | 11:55
Էս միտքը ծագել է Նյու Յորքի սուպերմարկետում. Փաշինյանը՝ ՀՀ-ի անվտանգության ճարտարապետության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:51
«Ասում ա՝ ղարաբաղցի ա ու տուն ունի, ոնց ես կարողացել փստցնես»․ Կարապետյանը՝ Փաշինյանի ելույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:43
Ալեն Սիմոնյանն ու Իտալիայի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են տնտեսական համագործակցության ակտիվացումը
17.09.2026 | 11:37
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
17.09.2026 | 11:34
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների երկրորդ մրցակիցները
17.09.2026 | 11:25
Մեզ համար ավելի լավ ա պարտվել ոչ դաշնակցական ուժի, քան հաղթել դաշնակցական ուժին. Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 11:16
Կիևում ռուսական հարձակման հետևանքով տուժել է 16 մարդ, Օդեսայում ՝ բնակելի շենք վնասվել
17.09.2026 | 11:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.09.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
17.09.2026 | 10:58
Լիոնել Մեսին նվաճել է կարիերայի 49-րդ տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:54
«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը լրջագույն մարտահրավեր և սպառնալիք է ՀՀ-ի համար. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 10:51
ՍԴ դատավորների հավելավճարների համար կառավարությունը 38.9 մլն դրամ կհատկացնի
Բոլորը

Ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած իրավախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով մինչև քվեարկության օրը ՀՀ ոստիկանությունում արձանագրվել է 246 դեպք․ հայտնում է ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը։

Ըստ Մկրտչյանի՝ արձանագրված 246 դեպքից որպես հանցագործության վերաբերյալ հաղորդում Քրեական դատավարության օրենսգրքի 180-181 հոդվածների կարգով ընթացք է տրվել 124 դեպքի, 120-ը չեն պարունակել առերևույթ հանցագործության հատկանիշներ և ստուգվում են որպես պատահար։

Նշված առերևույթ հանցագործության 124 դեպքից 30-ը գրանցվել է Երևանում, իսկ 94-ը՝ մարզերում։

«Ստացված հանցագործությունների վերաբերյալ 124 հաղորդումները հիմնականում վերաբերել են՝ ընտրակաշառք ստանալուն, տալուն, առաջարկելուն, խոստանալուն, տրամադրելուն՝ 35 դեպք, ընտրողների ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն՝ 15 դեպք, նախընտրական քարոզչությանը մասնակցությանը հարկադրելուն կամ խոչընդոտելուն՝ 16 դեպք, լրագրողի օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելուն՝ 2 դեպք, գույքը դիտավորությամբ վնասելուն՝ 27 դեպք, 25-ը՝ քարոզչական պաստառների վնասելուն, խուլիգանության, ծեծի և սպառնալիքի՝ 15 դեպք, այլ բնույթի՝ 13, արձանագրված դեպքերից 67-ը ընտրական իրավախախտումներ են, իսկ 57-ը ունեն այլ բնույթ»,- նշեց ՀՀ ոստիկանության շտաբի պետը։

ՀՀ ոստիկանությունում արձանագրված 246 դեպքերի առիթով հարուցվել է քրեական գործ։

Մանրամասները՝ տեսանյութում։