Մեր ռազմագերիներին դատում են, և պետության կողմից որևէ շշուկ չի հնչում. Կարին Տոնոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Մեր ռազմագերիներին Ադրբեջանում արդեն դատում են, և պետականորեն որևէ արձագանք չկա, պետության կողմից որևէ շշուկ չի հնչում»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ընթացող նախընտրական բանավեճի ժամանակ այս մասին նշեց «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը:
«Որքան հասկանում եմ՝ ռազմագերիների վերադարձը կազմակրպվում է այլ երկրների կողմից, և մեր պետության կողմից կոնկրետ քայլեր, որ վերադարձվեն ռազմագերիները, հաստատ չենք տեսել»,- նշեց Տոնոյանը: