Տպավորություն է, որ բոլորը hրաժարվել են Արցախից, հատկապես՝ նախընտրական շրջանում․ Մանե Թանդիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցն է Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիոն հարցերի նախարար Մանե Թանդիլյանը

-Այսօր տեղեկացրել եք, որ ժամանակավորապես գտնվելու եք չվճարվող արձակուրդում, պատճառները անձնակա՞ն են, թե՞ աշխատանքից դուրս գալու տարբերակ եք քննարկում։ Հնարավո՞ր է՝ Ձեզ առաջիկայում տեսնենք այլ ոլորտում:

-Անձնական հարցերով, մի փոքր տևական է լինելու դադարը, դրա համար գրառում էի կատարել, որպեսզի մարդիկ տեղյակ լինեն։

-Արցախում առկա հիմնական սոցիալական խնդիրները որո՞նք են, բնակարանների հարց, աշխատանքի․․․

Արցախում այսօր քաղաքացին ապրում է բնականոն կյանքով, եթե այդպիսին կարելի է կոչել հետպատերազմյան վիճակում հայի կյանքը։ Բայց բնականոն կյանքի վերադարձը տեսանելի է, սոցիալական ծրագրերի նպատակը եղել է այն, որ արցախցին օր առաջ հետ վերադառնա, որ մենք ոչ մի օր չմոռանանք մեր արմատների մասին, որ Արցախը հայերով ապրեցվող հող է, հայերն այնտեղ ապրելու են և վերադարձել են իրենց երկիր։ Այս առումով, ես կարծում եմ, որ որոշակի խնդիրներ լուծված են։

Պետք է նշեմ, որ բնակչության 80 տոկոսից ավելին արդեն վերադարձել է, կարող ենք փաստել, որ նրանք, ովքեր տուն ունեն Արցախում, կարողացել են վերադառնալ, իսկ այն մասը, որը դեռ բնակվում է ՀՀ-ում, մենք բնակարանաշինության փուլում ենք և առաջիկայում հույս ունենք, որ իրենք էլ կկարողանան վերադառնալ։

-Դուք վերջերս տված հարցազրույցում ասել էիք, որ տպավորություն է, թե բոլորը հրաժարվել են Արցախից։ Այդ զգացողությունը դեռ կա՞։

-Այդ զգացողությունը ոչ միայն կա, այլև, թույլ տվեք այդ բառը գործածեմ, ներքաղաքական գզվռտոցի պայմաններում դա ավելի է այդպես։ Եվ հաշիվ չտալ, որ նեղ ներհայաստանայան օրակարգում, թե ինչ է կատարվում, և այդ անձինք, որոնք հավակնում են պատասխանատու պաշտոնների, իրենք վարքագծի և հռետորաբանության արդյունքում ինչպիսին են լինելու հանրության առջև, նաև հետագայում տարբեր միջազգային ատյաններում ինչպես են ներկայացնելու Արցախը և ինչ ձևով, այդ ամենն արտացոլանքն է անպատասխանատու վերաբերմունքի, այդ թվում՝ Արցախի հանդեպ։ Այս իրենց զբաղվածությունը ընտրություններով է՛լ ավելի է մոռացության մատնել Արցախը։

-Նախընտրական քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերը խոսում են ամեն ինչի մասին, բայց Արցախի ճակատագիրն օրակարգային հարց չէ։ Սրա մասին ի՞նչ կասեք։

-Ահա և մոռացության ևս մեկ փաստարկ։ Ես խորապես համոզված եմ, որ ՀՀ-ի արտաքին և ներքին քաղաքականությունը միշտ պետք է միտված լինի Արցախի մասին մտքին, և բոլոր ռազմավարական ծրագրերը պետք է կայացվեն այդ դիտանկյունից։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այդ Արցախն էր, որ ՀՀ-ի անվտանգության երաշխավորն էր, և ով դա կմոռանա, նա վտանգավոր է մեր երկրի համար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան