«Արարատ» ՀԱ. Փլեյ-օֆֆում հաշիվը հավասարվել է
Երեւանի «Արարատ» հոկեյի ակումբը Բելառուսի բարձրագույն խմբի բաց առաջնության փլեյ-օֆֆում արտագնա երկրորդ հանդիպումը անցկացրեց «Գոմել-2-ի» հետ: Խաղն ավարտվեց բելառուսական թիմի հաղթանակով՝ 5:2: Երկու խաղերի արդյունքում հաշիվը հավասարվեց՝ 1:1:
Այս զույգի երրորդ հանդիպումը փետրվարի 27-ին է՝ «Արարատի» հարկի տակ: Քառորդ եզրափակչում մրցակցությունը շարունակվում է մինչեւ երեք հաղթանակ:
Լուսանկարը՝ «Արարատ» ՀԱ