Դիակները միանշանակ պետք է պարկերի մեջ լինեին. Անահիտ Ավանեսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պատերազմում զոհված զինծառայողների դիերը իրոք ոչ պատշաճ պայմաններում էին պահպանվում, և դրա համար կոնկրետ անձինք իրենց բացթողնման համար կրել են պատասխանատվություն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

«Տվյալ մասնաճյուղի աշխատակիցները, որոնց պարտականությունն է եղել դիակների պահման պայմանների հսկողությունը, կրեցին համապատասխան հետևանքները՝ իրենց կողմից ոչ ճիշտ, գուցե անփույթ վերաբերմունքի համար: Կընթանա քննություն, ըստ այդմ՝ կլինեն նաև համապատասխան որոշումներ»,- նշեց նախարարը:

Հիշեցնենք, որ վերջին օրերին մեծ աղմուկ էր բարձրացել այն խնդրի շուրջ, որ պատերազմում զոհված զինծառայողների դիերը պահվում են ոչ պատշաճ պայմաններում՝ պարկերի մեջ, հատակին դրված։

Անահիտ Ավանեսյան լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրեն զարմացրել են դիակների՝ պարկերում գտնվելու հանգամաքի հետ կապված շահարկումները, և ընդգծեց. «Դիակները միանշանակ պետք է պարկերի մեջ լինեին: Կան դիակների համար նախատեսված հատուկ պարկեր՝ միջազգային չափանիշներով, որոնցով ապահովել ենք մենք, բայց պարկերը ճիշտ կերպով դասավորված չեն եղել: Հատակին դնելու հետ կապված՝ պատշաճ պայման չի եղել, հենց դրա համար էլ կոնկրետ անձինք այդ բացթողման համար կրել են պատասխանատվություն»,- նշեց Ավանեսյանը: