Պայքար «լրատվական տեռորի» դե՞մ, թե կոմֆորտ գոտի՝ իշխանությունների համար․ «ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ»

Լուրեր

20.12.2025 | 20:00
100,000 ռուբլի՝ ՀՀ-ում լրտեսության համար․ ՌԴ քաղաքացիները Հայաստանում տվյալներ են հավաքել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.12.2025 | 19:36
Ուկրաինան և Պորտուգալիան պայմանավորվել են ծովային դրոնների արտադրության շուրջ
20.12.2025 | 19:15
Յուրա Մովսիսյան․ Սպերցյանը Ռուսաստանի լավագույն ֆուտբոլիստն է
20.12.2025 | 19:00
Օվերտոնի պատուհանի կիրառմամբ պայքար է. ասվում է այն, ինչ թույլատրելի չէր. Գևորգ Տեր-Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.12.2025 | 18:45
ՀՀ-ն ՍԾՏՀ նիստում ընդգծել է տարածաշրջանային համագործակցության և հաղորդակցությունների ապաշրջափակման կարևորությունը
20.12.2025 | 18:06
Ֆուտզալի միջազգային ընկերական մրցաշարի մասնակիցներից մեկը չի ժամանել Երևան
20.12.2025 | 17:32
Եղեգնաձորի տներից մեկում և ավտոտնակում հրդեհ է բռնկվել
20.12.2025 | 17:10
Էդուարդ Սպերցյանը հանդիպել է Զլատան Իբրահիմովիչի հետ․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
20.12.2025 | 16:56
Մենք չենք համաձայնի, որ մեզ ինչ-որ մեկը վերահսկի. Զելենսկին՝ Պուտինին
20.12.2025 | 16:37
Վահան Բիչախչյանը նոր մարզիչ կունենա «Լեգիայում»
20.12.2025 | 16:21
Վարչապետը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել տեխնոլոգիաների, գիտության և կրթության ոլորտների ներկայացուցիչների հետ
20.12.2025 | 16:04
Հենրիխ Մխիթարյան. Ցավալի պարտություն էր, հիասթափությունը մեծ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.12.2025 | 15:51
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
20.12.2025 | 15:32
Աբովյանում 4 մեքենա է բախվել. կան տուժածներ
20.12.2025 | 15:19
Լիոնի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի շենքում «Սյունիքի այգի» է անվանակոչվել ձմեռային այգին
Բոլորը

Այս օրերին, երբ ՀՀ սահմաններին տիրող լարված իրավիճակի արդյունքում հասարակությունը հայտնվել է  տեղեկատվական վակուումում, ստեղծվել է բարենպաստ դաշտ՝ տարատեսակ մանիպուլյացիաների եւ ապատեղեկատվության տարածման  համար։ Դրան մեծապես նպաստում է նաեւ այն, որ պաշտոնական լրատվությունն ու պետական գերատեսչությունների լրատվական ծառայությունները կամ ոչինչ չեն հաղորդում, կամ հաղորդում են իրարամերժ տեղեկություններ,  եւ մեկը մյուսի ասածը հերքում։ Ցցուն օրինակներից էր  մայիսի տասնյոթի ահմանային միջադեպի հետ կապված համացանցում տարածված տեսանյութի շուրջ ՊՆ անունից տեղեկատվության ստուգման կենտրոնի հերքումը, որը, սակայն, ժամեր անց հերքվեց՝ այս անգամ արդեն ՊՆ կողմից։

Ինչ անել՝ ապաատեղեկատվության,  մանիպուլյացիաների   եւ ատելության խոսքի  տարածումը կանխելու համար։ Իշխանություններն այս խնդրի լուծումը տեսնում են շրջանառության մեջ դրված նոր օրենսդրական նախաձեռնություններով,  որոնցով նախատեսվում է քրեականացնել վիրավորանքն ու զրպարտությունը, էապես բարձրացնել տուգանքները, լրատվամիջոցներին արգելել հղում կատարել այսպես կոչված անանուն աղբյուրներին, և այլն։ Այդ փոփոխությունները, սակայն, միանշանակ չեն ընկալվում մեդիա  փորձագետների եւ իրավապաշտպանների  կողմից, որոնք խոսքի ազատության սահմանափակման ռիսկեր են տեսնում։

Հայաստանում վիրավորանքը և զրպարտությունն ապաքրեականացվել են դեռևս 2010 թ մայիսին՝ այն բանից հետո, երբ ԵԽԽՎ-ն 2007 թվականին նման հորդորով դիմել է կազմակերպության անդամ երկրներին։ Ամիսներ առաջ, սակայն, ՀՀ Գլխավոր դատախազությունը ներկայացրել է «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծ, որով մասնավորապես առաջարկվում է զանգվածային լրատվամիջոցներով կամ հրապարակայնորեն հնչեցված վիրավորանքի և զրպարտության համար սահմանել 500 հազարից մինչև 3 միլիոն դրամ տուգանք կամ ազատազրկում մինչև երկու տարի ժամկետով, եթե վիրավորանքը կամ զրպարտությունն ուղղված են հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և կապված են նրանց ծառայողական պարտականությունների հետ։

Ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն իր հերթին նախագիծ է ներկայացրել «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», որով առաջարկել է վիրավորանքի համար սահմանված տուգանքի առավելագույն շեմը մեկ միլիոն դրամից բարձրացնել 5 միլիոնի, իսկ զրպարտության համար՝ 2 միլիոնից 10 միլիոնի։ Երկրորդ ընթերցմամբ ընդունված նախագծով  տուգանքի սահմանաչափը փոքր ինչ նվազեցվեց՝ զրպարտության համար  մինչև 6 մլն, իսկ վիրավորանքի համար՝ մինչև 3 մլն դրամի չափով։ Նախագիծը, սակայն դեռ օրենքի ուժ չի ստացել․ հանրապետության նախագահն այն չի ստորագրել եւ ուղարկել է  Սահմանադրական դատարան։

Նկատենք, որ Եվրամիության անդամ բազմաթիվ երկրներում վիրավորանքն ու զրպարտությունը քրեականացված են, որոշներում նախատեսում են ընդհուպ մինչև ազատազրկում։ Սակայն չկա որևէ երկիր, որտեղ դա վերաբերվի միայն հանրային պաշտոններ զբաղեցնողներին։ Համարվում է, որ այդ օրենքներով պիտի պաշտպանված լինեն բոլոր քաղաքացիները։ Ինչ վերաբերում է տուգանքներին, ապա Եվրամիության անդամ մի շարք երկրներում, օրինակ՝ Իտալիայում, Բելգիայում և Նորվեգիայում, տուգանքների առավելագույն չափն ընդամենը 2 հազար եվրո է։ Մի քանի այլ երկրներում, մասնավորապես՝ Ֆրանսիայում, տարբերակված մոտեցում է ցուցաբերվում։ Բարձրաստիճան պաշտոնյաների զրպարտության համար ավելի բարձր տուգանքներ են սահմանված, սակայն պաշտոնյաներն իրենք են պարտավոր ապացուցել, որ այս կամ այն հրապարակումը զրպարտություն է։ Ավելին՝ պարտավոր են ապացուցել նաև, որ զրպարտության արդյունքում վնաս է հասցվել ոչ թե անձամբ իրենց, այլ պետության հեղինակությանը։

Այս ամենին զուգահեռ «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներ հանդես են եկել նաև «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու  նախաձեռնությամբ, որի համաձայն՝ լրատվամիջոցներին պիտի արգելվի տեղեկություններ հրապարակելիս հղում կատարել անանուն աղբյուրներին։ Իսկ անանուն աղբյուրներ պիտի համարվեն, օրինակ, համացանցում գրանցված դոմեյնը, հոսթինգ ունեցող կայքը, համացանցային կայքի կամ կամ հավելվածի օգտահաշիվը, կամ ալիքը, որի տնօրինողի նույնականացման տվյալները թաքցված են ընթերցողից։ Եվ սա՝ այն դեպքում, երբ ԶԼՄ-ների մասին օրենքի 5-րդ հոդվածը սահմանում է տեղեկատվության աղբյուրների պաշտպանությունը

Արդյո՞ք Հայաստանի իշխանությունները վիրավորանքն ու զրպարտությունը քրեականացնելով, անհամաչափ բարձր տուգանքներ սահմանելով և այսպես ասած՝ կասկածելի աղբյուրներն հղում կատարելն արգելելով նպատակ ունեն հասարակությանը պաշտպանել իրենց կողմից հաճախ հիշատակվող «խնֆորմացիոն տեռորից», թե՞ նպատակն ընդամենը  իրենց պաշտպանելն է՝ լրատվամիջոցների դեմ օրենսդրական նոր մահակի միջոցով։

Այս եվ այլ հարցերը ֆակտորի տաղավարում քննարկում ենք Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի, Pan.am-ի գլխավոր խմբագիր Նիկոլայ Թորոսյանի, Մեդիամաքսի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանի եւ մեդիափորձագետ Արթուր Պապյանի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։