ԲԱՆԱՎԵՃ․ Բանտարկություն՝ Փաշինյանին հարվածելու փորձի մեղադրանքով․ ինչպե՞ս կանխել բռնության և ատելության խոսքը

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆիզիկական և հոգեբանական բռնության, ատելության խոսքի և վիրավորանքների ծավալը մեծացել է նախընտրական Հայաստանում։ Իրավապահները մեղադրանք են առաջադրել և կալանավորել երիտասարդի, որին մեղադրում են Նիկոլ Փաշինյանին հարվածելու փորձի մեջ։ Այդ դեպքից օրեր առաջ վարչապետն էր մետրոյում Արցախցի կնոջ հետ թեժ բանավեճի մեջ մտել՝ օգտագործելով «փախածներ» բառը։ Հետո ներողություն խնդրեց, ասաց՝ արցախցիներին նկատի չունի, այլ՝ ռազմաքաղաքական էլիտային։ ԱԺ նախագահը ևս հայտնվեց աղմկոտ պատմության մեջ․ ի պատասխան իր հասցեին հնչեցրած հայհոյանքի, ինքը ևս հրապարակային հայհոյեց։ Մասնակից անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը։ Ալեն Սիմոնյանի վարքը չքննվեց ՔՊ վարչությունում, չստուգվեց՝ արդյո՞ք խախտել է կուսակցության նոր ընդունված կանոնագիրքը։

Այս ֆոնին Արդարադատության նախարարությունը մշակել է օրենսդրական նոր փաթեթ, որը տուգանքներ և վնասի հատուցում է նախատեսում այն դեպքերում, երբ խոսքը չի հասնում բռնության կոչերի, բայց խաթարում է մարդու արժանապատվությունն ու հասարակական համերաշխությունը։ Եթե դատարանը հաստատում է ատելության խոսքի փաստը, տուժողը կարող է պահանջել բովանդակության հեռացում։ Կարող է սահմանվել փոխհատուցում՝ 1-2 մլն դրամի չափով:  

Ինչպե՞ս պայքարել բռնության, ատելության խոսքի և վիրավորանքների դեմ՝ հատկապես նախընտրական փուլում։ Factor TV-ում հրավիրել ենք քննարկում, որին մասնակցում են Գեղամ Վարդանյանը՝ Media.am կայքի խմբագիր, Վարազադատ Հարությունյանը՝ փաստաբան, Նունե Հախվերդյանը՝ լրագրող, արվեստի քննադատ, ՀՌՀ անդամ, Դավիթ Ալավերդյանը՝ «Մեդիամաքսի» գլխավոր խմբագիր, Յուրի Ավագյանը՝ «Ռեստարտ» հիմնադրամի տնօրեն։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան