Եվրախորհրդարանում Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված խորհրդաժողով կկազմակերպվի

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Ղարաբաղյան շարժման 30-ամյա տարեդարձի կապակցությամբ, «Լեռնային Ղարաբաղը և Եվրոպական Միությունը. 1988-2018. Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ԵՄ քաղաքականության երեսուն տարիների ամփոփումը» թեմայով փետրվարի 28-ին Եվրախորհրդարանում խորհրդաժողով կկազմակերպվի. տեղեկացնում է «Արցախպրեսը»:

 Նախաձեռնության հեղինակներն են «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» («EuFoA») միջազգային հասարակական կազմակերպությունը և Եվրոպայի «Հայկական բարեգործական ընդհանուր միություն»-ը («AGBU Europe»): Խորհրդաժողովի ընթացքում եվրոպացի խորհրդարանականների և փորձագետների կողմից կներկայացվեն վկայություններ, թե Եվրոպայի խորհրդարանը ինչպիսի վերաբերմունք է դրսևորել 1988 թ. փետրվարից 1991թ. մայիսն ընկած ժամանակահատվածում Արցախում ստեղծված ճգնաժամի նկատմամբ:

Կքննարկվի ԵՄ ներկայիս քաղաքականությունը արցախյան հիմնախնդրի վերաբերյալ, ինչպես նաև կլինեն հակամարտության գոտում ապրող ժողովուրդների միջև փոխվստահության ստեղծմանն ու խաղաղության խրախուսմանն ուղղված մի շարք խորհրդատվություններ:

Ըստ ծրագրի՝ ողջույնի խոսքով հանդես կգա ԵԽ պատգամավոր, ԵԽ-Արցախ բարեկամական խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելը: Խորհրդաժողովին առանձին ելույթներով հանդես կգան լրագրող Ցվետանա Պասկալևան, ԵԽ պատգամավորներ Յարոմիր Շտետինան, Էլենի Տեոխարուսը, Լարս Ադակտուսոնը, Նիդեռլանդների «Քլինգենդաել» միջազգային հարաբերությունների ինստիտուտից Պաուլ Միրթսը և ուրիշներ: