Տեր-Պետրոսյանը պետք է 24 տարի առաջ վերլուծեր և հրաժարականով Հայաստանը չհանձներ Քոչարյանին. Հրաչյա Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 15:00
Սերբական հեռուստաալիքը ներողություն է խնդրել հեռուստադիտողներից՝ Վուչիչի իշխանության տարիներին «շատ բաների վրա աչք փակելու» համար
27.10.2026 | 14:51
Եվրոպայի խոշորագույն պաշտպանական բյուջեներով երկրները ՌԴ-ն եվրատլանտյան անվտանգության գլխավոր սպառնալիք են համարում
27.10.2026 | 14:42
Զանգվածային բախում՝ Թուրքիայի առաջնության կենտրոնական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 14:33
Հրթիռների մատակարարման ձգձգումներն ուղղակիորեն օգնում են Ռուսաստանին հասնել իր ահաբեկչական արշավի նպատակներին․ Զելենսկի
27.10.2026 | 14:25
Աչաջուրի նախկին գյուղապետը համայնքային մարզադահլիճը փոխանցել է իր հիմնադրած ՀԿ-ին․ Դատախազությունը պահանջում է վերադարձնել գույքը
27.10.2026 | 14:18
Երևանի և մարզերի 139 խանութում հայտնաբերվել է 2179 շիշ կեղծ օղի․ նախաձեռնվել են քրեական վարույթներ
27.10.2026 | 14:15
Արմավիրի դատարանից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է Ջրվեժում
27.10.2026 | 14:11
Բրյանսկում ուկրաինական հարվածների հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 6-ը՝ վիրավորվել
27.10.2026 | 14:07
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 14:04
Թուրքական Անթալիայում պտտահողմի հետևանքով 4 մարդ է զոհվել
27.10.2026 | 14:04
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 13:57
Ադրբեջանն իր երկաթուղին չի ոչնչացրել, ո՞նց ԱՄՆ-ի հետ պայմանագիր կնքեր․Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:49
Ռոնալդուն ընդգրկվել է Պորտուգալիայի հավաքականի ընդլայնված հայտացուցակում. աղբյուր
27.10.2026 | 13:47
Քրեական հետապնդում է հարուցվել Նարեկ Նալբանդյանի և «Սպայկա»-ի սեփականատեր Դավիթ Ղազարյանի նկատմամբ
27.10.2026 | 13:42
«Անվանական քվեարկությունը ֆիքսվելու է, իսկ դուք անեծքից ոնց որ շատ էիք վախենում». Ղազարյանը՝ ՔՊ-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀԱԿ համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած հայտարարությանը, որ մասնակցելու է ընտրություններին և ամեն ինչ անելու է, որպեսզի բացառվի թե՛ Նիկոլ Փաշինյանի վերընտրվելը, թե՛ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը: Տեր-Պետրոսյանը նաև նշել է, որ եթե նրանցից որևէ մեկը վարչապետ դառնա, Հայաստանը ծաղրուծանակի առարկա կդառնա ամբողջ աշխարհի համար:

«Կարծում եմ՝ ծաղրուծանակի առարկա է այն փաստը, որ մի քանի օր առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը առաջարկ էր անում Ռոբերտ Քոչարյանին դաշինք կազմել և միասին մասնակցել ընտրություններին, իսկ դրանից մի քանի օր անց, ստանալով Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մերժումը, բոլորովին այլ հայտարարություն է անում»,- նշեց պատգամավորը:

Հակոբյանն անդրադարձավ նաև Տեր-Պետրոսյանի այն դիտարկմանը, թե երկրի համար Թուրքիայից և Ադրբեջանից եկող սպառնալիքներից ավելի վտանգավոր կլինի այս իշխանության վերարատադրվելը: Հարցին, թե միգուցե ինչ-որ վերլուծությունների արդյունքում է առաջին նախագահը եկել այս եզրակացության, Հակոբյանը նշեց. «Տեր-Պետրոսյանը պետք է այդ որոշակի վերլուծությունները դեռ 24 տարի առաջ աներ, որ «խիզախաբար» հրաժարական տալով, Հայաստանը չհանձնեին Ռոբերտ Քոչարյանին: 20 տարի երկիրը թալանվել էր, և այդ պատճառով չարաբաստիկ պատերազմում մենք պարտվեցինք»:

Հակոբյանի համար անընդունելի է Տեր-Պետրոսյանի արդարացումը, թե իր հրաժարականով փորձել է խուսափել քաղաքացիական պատերազմից: «Տեր-Պետրոսյանը թող բարի լիներ, ունենար այնպիսի կառավարություն, որը կկարողանար կանխել քաղաքացիական պատերազմը և Ռ.Քոչարյանի՝ ՀՀ նախագահ նշանակվելը»,- նշեց Հակոբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: