Լևոն Արոնյանը կմասնակցի Grenke Сhess Сlassic-ին
Բեռլինում կայանալիք շախմատի հավակնորդների մրցաշարից հետո գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հանդես կգա Grenke Сhess Сlassic միջազգային մրցաշարում:
Տասը գրոսմայստերների մասնակցությամբ մրցաշարը կանցկացվի Գերմանիայի Բադեն-Բադեն քաղաքում մարտի 31-ից ապրիլի 9-ը:
Արոնյանից բացի կմեկնարկեն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Նիկիտա Վիտյուգովը (ՌԴ), Արկադի Նայդիչը (Ադրբեջան), Հոու Յիֆանը (Չինաստան), Գեորգ Մեյերը (Գերմանիա), Մատիաս Բլյուբաումը (Գերմանիա):