Բանկային բոլոր հաշիվները` ԿԲ-ի տրամադրության տակ. ինչ խնդիրներ կարող են առաջանալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.06.2026 | 13:16
Տաքսու վարորդներն ու բոլոր գրանցված աշխատողները հունվարի 1-ից առողջության ապահովագրություն կունենան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 13:10
ՀՌՀ-ն դադարեցրել է «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ»-ի հեղինակազորման վկայագրի գործողությունը՝ ընկերության դիմումի հիման վրա
30.06.2026 | 12:56
Լեհաստանը ՄիԳ-29 կործանիչներ չի փոխանցի Ուկրաինային․ ՊՆ ղեկավար
30.06.2026 | 12:48
ՍԴ նախագահը լուծեց խնդիրը․ Զեյնալյանը՝ Սեդա Սաֆարյանի հնչեցրած հարցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 12:40
Ադրբեջանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ անհետ կորածների խնդրի լուծման գործում․ քաղաքացիների համար տվյալների փոխանակման հնարավորություն կստեղծվի
30.06.2026 | 12:30
ՔԿ-ն կքննի «կոնկրետ անձանց կողմից կեղծ տվյալներ հայտնելու» հանգամանքը
30.06.2026 | 12:18
Ամենախիստ պատժին պետք է արժանանա անձը, որի մեղավորությունը հաստատվում է ընտրակաշառքի հարցում․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 12:10
Կրակոցներ Վանաձորում // Ընտրակաշառքի գործով «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչներ են ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
30.06.2026 | 12:04
Այսօր գաղտնի փաստաթղթեր ենք ուսումնասիրելու․ ՍԴ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 12:01
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
30.06.2026 | 11:52
Բարձրաձայնել են 79 հազարից ավելի դեպքի մասին, որ անձնագիրը չի ընթերցվել ընտրության օրը․ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 11:46
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
30.06.2026 | 11:35
ԱՄՆ-ի և Իրանի բանակցողները մեկնում են Դոհա, սակայն հանդիպումը հաստատված չէ
30.06.2026 | 11:27
Օդաճնշիչ ատրճանակից կրակել է գետնին․ նախաձեռնվել է քրեական վարույթ
30.06.2026 | 11:20
«Կիոկուշին կարատեն մարզիկի մեջ ձևավորում է կարգապահություն, ինքնավստահություն և չհանձնվելու ձգտում»․ Վահագն Հակոբյան
Բոլորը

Հայաստանի շարքային քաղաքացիներից մինչև պաշտոնատար անձինք՝ Հայաստանի 17 բանկերում բոլորի հաշիվների վերաբերյալ տեղեկատվությունը շուտով կկենտրոնացվի մեկ միասնական ռեեստրում: Նման առաջարկով հանդես է եկել Կենտրոնական բանկը։ Կենտրոնացված ռեեստրը կներառի վերջին 5 տարիներին բացված, փակված բանկային հաշիվների ու տրամադրված բանկային պահատուփերի վերաբերյալ տեղեկություններ:

Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը վստահեցնում է՝ այս տվյալները որևէ բանկային գաղտնիք չեն ներառելու: Խոսքը ոչ թե բանկային հաշիվներում մնացորդի կամ շարժերի մասին է, այլ միայն հաշվի առկայության։

Նախագծի նպատակներից մեկը փողերի լվացման ու ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարն առավել արդյունավետ դարձնելն է։ Երիցյանի խոսքով՝ այսօր էլ, անհրաժեշտության դեպքում, իրավասու մարմինները հարցում են կատարում Կենտրոնական բանկին, վերջինը ճշտում է այդ տեղեկություններն ու տրամադրում իրավապահներին, սակայն դա ծախսատար է և՛ բանկերի, և՛ հենց Կենտրոնական բանկի համար։ Ըստ ներկայացված նախագծի՝ նմանատիպ ռեեստրը լայն տարածում ունի Եվրամիության երկրներում, մասնավորապես՝ Չեխիայում, Իսպանիայում, Լատվիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում և այլն:

Չնայած Կենտրոնական բանկի փոխնախագահի հավաստիացումներին՝ բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր ստեղծելու գաղափարը բազմաթիվ մտահոգություններ է առաջացրել ոլորտի մասնագետների մոտ։ Դրանցից առաջինը վերաբերում է բանկային գաղտնիքի պահպանման վերաբերյալ երաշխիքներին։

Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը չի կարծում, թե նման ռեեստրի ստեղծումը հիմա որևէ գործուն խնդիր է լուծելու։ Հակառակը, ըստ տնտեսագետի, այն ավելորդ լարվածություն է առաջացնելու թե՛ քաղաքացիների, թե՛ բիզնեսի համար։ Այս կարծիքին է նաև տնտեսագետ Սուրեն Պարսյանը։ Նրա խոսքով՝ բանկային գաղտնիքի պաշտպանության վերաբերյալ եղած երաշխիքները բավարար չեն։

Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը, մինչդեռ, չի կարծում, թե սրանով վտանգի տակ է դրվում բանկային գաղտնիքի պաշտպանությունը։ Մանուկյանի պնդմամբ՝ բանկային գաղտնիքի պաշտպանության երաշխիքները մեր կայացած համակարգերն են, Կենտրոնական բանկը՝ որպես երաշխավոր, և տարիների փորձը։

Տնտեսագետները նաև մտավախություն ունեն, որ նախագծի ընդունման դեպքում բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր ունենալը կարող է կաշկանդել պոտենցյալ ներդրողներին և նրանց մոտ որոշակի հարցեր առաջացնել։

Սուրեն Պարսյանը ևս կարծում է, որ սա կարող է լրացուցիչ քաղաքական անորոշություն մտցնել բիզնես ներդրումային նախագծերում։ Արտակ Մանուկյանը հակադարձում է՝ սրանք համընդհանուր սկզբունքներ են, որոնք կիրառվում են ԵՄ շատ երկրներում, և ուսումնասիրելով այդ երկրների տվյալները՝ որևէ միտում չեն գրանցել։

Տնտեսագետների հաջորդ մտահոգությունը կապված է քաղաքական գործընթացների հետ։ Պարսյանի պնդմամբ՝ ներկայում շատ քրեական գործեր քաղաքական ենթատեքստ ունեն, և նման նախագիծը կյանքի կոչելն այս իմաստով բավական ռիսկային է։ Իշխանական պատգամավորն էլ վստահեցնում է՝ նման ռիսկեր ևս չեն կարող լինել։

Չնայած մասնագետների բարձրաձայնած մտահոգություններին՝ Հայաստանի բանկերի միությունը, կարծես, առարկություններ չունի ներկայացված նախագծի վերաբերյալ։ Միության տարածած հայտարարության համաձայն՝ նախագծի ընդունման դեպքում ռեեստրի ստեղծման հանգամանքը չպետք է բացասական ազդեցություն ունենա, քանի որ դրանում բանկային հաշիվների մնացորդի ու ֆինանսական հոսքերի վերաբերյալ տեղեկատվություն չի հավաքագրվելու և չի պահվելու։

Նշենք, որ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ արդեն հաստատել է նախագիծը։ Առաջիկայում սպասվում է նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը։ Երկրորդ ընթերցմամբ ընդունվելու դեպքում այն ուժի մեջ կմտնի նախագահի ստորագրությունից հետո միայն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անժելա Պողոսյան